ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլայ Բաղդասարյան. «Կտուժի մեր պետությունն ու քաղաքացին» 12/11/2012 15:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ամերիկահայ ներդրող Էդմոն Խուդյանի նախկին գործընկեր Վլադիսլավ Մանգասարյանը վերջին պաշտպանության միջոցներն է ձեռնարկում: Օրերս վերջինիս տարածած հայտարարությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Է. Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ըստ նրա, խնդրի վերաբերյալ մամուլի հրապարակումներն իրենց ներազդեցությունն են ունեցել, և շատերը, այդ թվում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, «իրազեկված են գործողությունների անօրինական լինելու մասին»:
Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ Վ. Մանգասարյանի գործողությունները միաժամանակ անտրամաբանական են, որովհետև չեն բխում անցկացված աուդիտի եզրակացությունից՝ դրանում հստակ ֆիքսվել է, թե գործարքից ով որքան գումար է ստացել: Ըստ այդմ, Ն. Բաղդասարյանի տեղեկացմամբ, էդմոն Խուդյանը ստացել է ընդամենը 1 058 000 դոլար, մնացած գումարը՝ 4 մլն-ից ավելի, ստացել է Վ. Մանգասարյանը և շուրջ 1 միլիոն՝ Ղևոնդ Ղալումյանը:
Ըստ Ն. Բաղդասարյանի, գումարները ստանալու մասին որոշ ստացականներում կեղծված է Է. Խուդյանի ստորագրությունը՝ կան անձնագրային տվյալներ առ այն, որ գումարները «ստանալու» ժամանակ Է. Խուդյանը Հայաստանում չի եղել: Ն. Բաղդասարյանը նաև ընդգծեց, որ Է. Խուդյանը որպես ֆիզիկական անձ ստացած գումարները փոխանցել է շենքի շինարարությանը, իսկ «Վ. Մանգասարյանը, Է. Խուդյանի բոլոր գումարներից, որ ստացել է, մի չնչին մասն է փոխանցել»:
Եթե ներկայումս ընթացող դատահաշվապահական, ապրանքագիտական ու շինարարական փորձաքննության եզրակացությունը չհամապատասխանի վերոհիշյալ աուդիտի եզրակացության տվյալներին, ապա դա, ըստ Ն. Բաղդասարյանի, կնշանակի, որ փորձաքննության արդյունքները կեղծված են, և «մենք կդիմենք համապատասխան գործողությունների»:
Իսկ գործողությունները հետևյալն են լինելու՝ կողմը պատրաստվում է գործի քննությունը տեղափոխել ԱՄՆ: «Համոզված եմ, մեր պետությունը կպարտվի, Խուդյանն իր գումարները կստանա, մյուս սփյուռքահայերը իրենց ներդրումները կստանան, կտուժի մեր պետությունն ու քաղաքացին»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Վ. Մանգասարյանը օրերս հայտարարել էր, որ, մասնավորապես, անշարժ գույքի 6 տարածքների նախնական առուվաճառքի գործարքների արդյունքում Է. Խուդյանը յուրացրել է 625.802 ԱՄՆ դոլար: «Վստահ եմ, որ Խուդյանը ջանք չի խնայի անմիջապես հայտարարելու, որ ամեն ինչ սուտ է, հնարած, բայց այս դեպքում կարծում եմ վերջապես կըմբոստանան բոլոր այն գնորդները, որ նաև իմ շնորհիվ, չեն կորցրել իրենց ունեցվածքը, իսկ նրանք 90-ից 76-ն են»,- նշել էր Վ. Մանգասարյանը:
Սոնա Մաշուրյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից