ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վեհաժողովն էլ վեհաժողովի նման չէ 12/10/2012 11:49 | Միջազգային լրահոս
2012թ.-ին Բաքվում պետք է կայանար նախկին խորհրդային 4 պետություններից՝ Վրաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Մոլդովայից ձևավորված GUAM (հայերեն՝ ՎՈՒԱՄ) կազմակերպության հերթական վեհաժողովը: Սակայն, ինչպես օրերս հայտարարեց այդ կառույցը նախագահող երկրի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, միջոցառումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է: Նա չի նշել, թե հատկապես մինչև երբ:
GUAM-ը ձևավորվել է 1997թ.-ին որպես անդամ երկրներում դեմոկրատիան և տնտեսական զարգացումն ապահովող «խորհրդակցական ֆորում», որի վերջնական նպատակն է «եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին» ինտեգրումը:
Ռուսական էներգակախվածությունից ազատվելը և սեփական տարածքներում Ասիա /Կասպից ծով/- Կովկաս-Եվրոպա գծով էներգակիրների տրանզիտ զարգացումը հիմնական նպատակ հայտարարած կազմակերպությունը իր գոյության մեծ մասն անցկացրել է որպես մասնակից երկրների վիրտուալ ձգտումների արտահայտություն, քան պետությունների իրական համագործակցության ձևաչափ:
Սովորաբար այս կառույցն ակտիվացել է այն ժամանակ, երբ, օրինակ Ուկրաինայում իշխում էին նարնջագույն հեղափոխականները: Այդ շրջանում փորձ արվեց զարգացնել GUAM-ի անդամների միջև երկկողմանի հարաբերությունները: Իսկ ընդհանուր առմամբ, մինչև այդ փուլին հասնելը, մինչև 2005թ.-ը կազմակերպությունը գործնականում մատնված էր անգործության:
Հենց այդ տևական պարապուրդի շրջանում էր, որ GUAM-ի անհեռանկարայնության մասին ստացվեց առաջին լուրջ հաղորդագրությունը: 1999թ.-ին այդ միջպետական լոկալ ֆորումին անդամագրված Ուզբեկստանը, 6 տարի անց «...ելնելով աշխարհագրական դիրքից» հայտարարեց կազմակերպությունից դուրս գալու մասին: Ի դեպ, նախագահ Իսլամ Քարիմովն իր նամակում բացատրում էր, որ Ուզբեկստանին ձեռք չի տալիս կառույցի կողմից «սառեցված կոնֆլիկտների լուծումների նկատմամբ դրված շեշտադրումները, միացյալ զինված բլոկների ձևավորումը և գոյություն ունեցող անվտանգության համակարգերի վերանայումը»:
Ընդհանուր առմամբ, GUAM-ի մինչ այժմ անցած ճանապարհի պարզ դիտարկումն իսկ ցույց է տալիս, որ այն առավելապես հիմնավորվում է Ռուսաստանը շրջանցող Ասիա /Կասպից ծով/-Կովկաս-Եվրոպա գծով էներգակիրների տրանզիտի զարգացման գաղափարախոսության վրա: Պատահական չէ, որ այդ գաղափարախոսության մեջ դոմինանտ դերակատարությունը վերապահվում է Ադրբեջանին: Եվ միանգամայն օրինաչափ է, որ հիմնադրումից ի վեր շուրջ 8 տարի անց հենց այս երկրի նախաձեռնությամբ և հենց այս երկրի մայրաքաղաքում կայացավ նաև GUAM-ի երկրորդ վեհաժողովը և ահա 2012-ին էլ նախատեսվում էր 3-րդը: Սակայն իլհամալիևյան խոշորամասշտաբ ձգտումներն այնքան շինծու և արհեստական ծավալներ ունեն, որ նախորդ միջոցառման ժամանակ ընդունված «GUAM: Միավորելով մայրցամաքները» կարգախոսը ոչ միայն այսօր սնանկության ախտանիշեր է ցույց տալիս, այլև վերածվում է հակադարձ շարժման՝ ավելի ու ավելի փոքրացնելով իր ներկայացուցչական որակները:
Դրա լավագույն ապացույցը կարող է հանդիսանալ այս անգամ 2008թ.-ին արդեն Բաթումիում կայացած 3-րդ վեհաժողովը, որտեղ Մոլդովան ներկայացնում էր ոչ թե երկրի նախագահի, այլ... ՆԳ նախարարի մակարդակով:
Ի՞նչ է նշանակում այդ ամենը, եթե ոչ այն, որ «Մայրցամաքներ» միավորող կասպիական էներգակիրների ցեմենտող ուժը կորցնում է ոչ միայն մեկնարկային ձգողական հատկանիշները և ձեռք չի բերում նոր համախոհներ, այլև լուրջ ճաքեր է տալիս՝ ստանալով կասկածելի հեռանկարներ կամ արդյունքներ խոստացող նախագծի նկարագիր:
Ընդհանուր առմամբ, հիմնադրումից ի վեր այս կազմակերպությունը անցկացրել է 5 վեհաժողով (որոնցից մեկը նվիրված հիմնադրման 10-ամյակին): Եվ ահա 2012թ. նախատեսված 6-րդ վեհաժողովը հետաձգվում է մինչև 2013թ..՝ առանց կոնկրետ ամսաթվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ