ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Անդրեասյան. «Մինչև օրս որևէ քաղաքական ճնշում կամ ուղղորդում չի եղել» 12/10/2012 12:23 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2012թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայացրել է պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 27 որոշում: Այդ մասին այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծեց, որ խախտման որոշումներ կայացվում և դրանց մասին հրապարակայնորեն հայտարարվում է միայն այն դեպքում, եթե պետական մարմինները «դիմադրում են» խախտումների մասին Պաշտպանի առաջարկներին:
Ըստ վիճակագրության, 6-ական խախտման որոշումներ են կայացվել Դատախազության ու Պաշտպանության նախարարության հանդեպ, 4 նման որոշումների է արժանացել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, 3՝ Արդարադատության նախարարությունը, 2-ական Երևանի քաղաքապետարանն ու Ոստիկանությունը, 1-ական՝ Կրթության ու գիտության, Արտաքին գործերի նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն ու Պետական գույքի կառավարման վարչությունը:
Այս տարի Պաշտպանին է դիմել 5600 մարդ, 2290 դիմումներին ընթացք է տրվել, դրանցից 820-ի դեպքում պարզվել է, որ քաղաքացու բողոքը հիմնավոր է: Բողոքներից 167-ը վերաբերել են Ոստիկանությանը, 97-ը՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը, 91-ը՝ Արդարադատության նախարարությանը, 68-ը՝ Պաշտպանության նախարարությանը և 52-ը՝ Երևանի քաղաքապետարանին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, երկրում, մարդու իրավունքների «ամենամեծ խոցն ու քաղցկեղը» դատարաններն են, սոցիալական հարցերը երկրորդ տեղում են՝ աղքատությունը մեծ չափեր է ընդունել, խնդիրներ կան նաև՝ կապված տնտեսական ազատ մրցակցության պայմանների հետ: Ընտրական գործընթացներն էլ, Պաշտպանի դասակարգմամբ, երրորդ տեղում են՝ հասարակությունը չի վստահում այդ գործընթացներին, և դրա մեղավորը խախտումների մասին բողոքների քննության ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության ու դատախազության «ձևապաշտական դիրքորոշումն է»:
Այն հարցին, թե Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կա՞ն աղանդավորականներ, Պաշտպանը նշեց, որ տեղյակ չէ դրա մասին: Կ. Անդրեասյանը միաժամանակ ընդգծեց, որ մարդկանց աշխատանքի ընդունելիս «չի քննում» նրանց խիղճը, նա նաև հավաստիացրեց, որ ցանկացած տեսակի քարոզ կկասեցնի: «Թիկնապահների կողմից մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերը սովորություն են դարձել» հարցի առնչությամբ Պաշտպանը նշեց, որ անհավասար վերաբերմունքը բնորոշ է ոչ միայն պետական մարմիններին, այլև հասարակությանը, որի ուշադրությունից դուրս են մնում հանրային հետաքրքրություն չներկայացնող ծեծի դեպքերը:
Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ Պաշտպանը հայտարարեց, որ իրեն ընտրել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, սակայն ինքը ՀՀԿ-ին պարտական չէ: «Մեկուկես տարվա ընթացքում, մինչև օրս որևէ քաղաքական ճնշում կամ ուղղորդում չի եղել»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից