ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղետի գոտում բնակարաններ ստացել ու հայտնվել են փակուղու առջև 12/07/2012 17:12 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դեկտեմբերյան արհավիրքից նույնիսկ 24 տարի անց Աղետի գոտու շատ ընտանիքների համար բնակարանային խնդիրները մնում են չլուծված: Ճիշտ է, պետությունը հսկայական գումարներ ծախսելով, այնտեղ բազմաթիվ շենքեր է կառուցել ու շահագործման հանձնել, այդ թվում նաև` 2012 թ. ընթացքում, բայց բնակարաններ ստացած հարյուրավոր քաղաքացիների համար բնակարանամուտի ուրախությունը մթագնվել կամ հարամվել է ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 10-ի թիվ 432 անհեթեթ որոշման պատճառով:
Պարզաբանում է ‹‹Շիրակ կենտրոն›› հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը.
‹‹Ի տարբերություն բնակարանների հատկացման վերաբերյալ Հայաստանի կառավարության նախկինում գործող որոշման, կառավարության 1999 թ. թիվ 432 որոշմամբ բնակարանները տրվում են ոչ թե ընտանիքի անդամների, այլ երկրաշարժի հետևանքով կորցրած սենյակների թվով: Շատ ընտանիքների ներսում 24 տարվա ընթացքում նոր ընտանիքներ են ձևավորվել, ժամանակավոր կացարանում ապրողների ընդհանուր քանակն ավելացել է, բայց քանի որ թիվ 432 որոշման համաձայն` նոր հատկացվող բնակարանը պետք է ունենա առավելագույնն այնքան սենյակ, որքան անձը կամ ընտանիքը երկրաշարժի պատճառով կորցրել է, բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրները փաստորեն չեն լուծվում: Նրանք համարվում են պետության կողմից փոխհատուցված, բայց այդպիսի ընտանիքների մի մասը փաստացի մնում է անօթևան, քանի որ, ասենք, 10 հոգով հնարավոր չէ 2 սենյականոցում բնակվել կամ 6 հոգով` 1 սենյականոցում:
Ճիշտ է, խնդրին մասնակի լուծում տրվել է` այն բազմանդամ ընտանիքները, որոնց անդամների քանակը չի համապատասխանում նոր ստացած բնակարանի սենյակների քանակին, երկու ժամանակավոր կացարան ունենալու պարագայում կարող են դրանցից մեկը չքանդել (քանդելը պարտադիր պայման է համարվում տեղեկանք տալու համար, առանց որի հնարավոր չէ նոր ստացած բնակարանի սեփականաշնորհում կատարել): Բայց փակուղու առջև են հայտնվել ընդամենը մեկ ժամանակավոր կացարան ունեցող բազմանդամ ընտանիքները. Կամ պետք է մի քանի սենյակ ու մեծ մակերես ունեցող այդ կացարանը քանդեն ու գնան ապրելու մի բնակարանում, որտեղ հնարավոր չէ ապրել` տարիների ընթացքում աճած ընտանիքի անդամների քանակին սենյակների քանակի անհամապատասխան, անբավարար լինելու պատճառով, կամ էլ պետք է հրաժարվեն իրենց նոր ստացած բնակարանից, որն երազել են ավելի քան 20 տարի:
Մեկ այլ խնդիր էլ կա. ընտանիքը բազմանդամ չէ, ասենք, 4 հոգուց է բաղկացած, ունի երկու ժամանակավոր կացարան, ու 1 սենյականոց նոր բնակարան ստանալուց հետո այս օրերին քանդել կամ պատրաստ է քանդելու իր ժամանակավոր կացարաններից մեկը, քանի որ ընտանիքում միմյանց հետ ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվող երկսեռ չափահաս քաղաքացիների առկայության պատճառով չեն կարող բոլորով 1 սենյականոցում ապրել: Այսինքն` ընտանիքի մի մասը պետք է մնա չքանդված ժամանակավոր կացարանում: Սակայն իշխանությունը չի համաձայնում այս պայմանին, ու հրաժարվելով ժամանակավոր կացարանը քանդելու վերաբերյալ տեղեկանք տալ, պահանջում է ժամանակավոր երկու կացարանն էլ քանդել, քանի որ ընտանիքը բազմանդամ չէ` անտեսելով, որ երկսեռ չափահաս քաղաքացիների բնակվելը նույն սենյակում (եթե ամուսնական հարաբերությունների մեջ չեն) հակասում է մեր երկրի (և ոչ միայն) օրենսդրությանը, մարդու իրավունքներին: Այդ որոշումն ընդունողներն առկա խնդիրները չեն ուսումնասիրել››:
Ամփոփենք՝ իշխանությունները եթե փոքր-ինչ մտածում են 20 տարուց ավելի բյուր զրկանքներ կրած մարդկանց մասին կամ գոնե իրենց հեղինակության, պարտավոր են շուտափույթ փոփոխման ենթարկելով կառավարության վերոնշյալ որոշումը, լուծում տալ առաջացած հիմնախնդիրներին` այդ որոշման մեջ թեկուզ ամրագրելով, որ ժամանակավոր կացարաններում մնացողներին պետությունն այլևս բնակարանով ապահովելու պարտավորություն չունի, նրանք կարող են բնակարաններ ստանալ ոչ թե Աղետի գոտու բնակշինարարության առաջնահերթ ծրագրով, այլ հանրապետությունում դանդաղորեն իրականացվող ընդհանուր բնակշինարարության ծրագրով: Բնակարաններ ստացողներն ինչո՞ւ պետք է շնորհակալություն հայտնելու փոխարեն, հայհոյեն իշխանություններին:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից