ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն Գյումրիում անօթևան է ավելի քան 2.700 ընտանիք 12/07/2012 16:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր՝ Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, իշխանություններին ուղղված անօթևանության հիմնահարցը լուծելու կոչով է հանդես եկել «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը.
«Քաղաքը մերն է» նախաձեռնությունը արձանագրում է, որ չնայած անցած տարիներին աղետի գոտում իրականացված բնակարանաշինությանը, երկրաշարժից 24 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջությամբ չի վերականգնվել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթևան է և տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած և կիսված անօթևան ընտանիքներ, բնակարաններ կորցրած և չհաշվառված, սեփական տներ կորցրած ընտանիքներ), իսկ այլ անօթևան ընտանիքների թիվը 1.600-ից ավելի է (ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած և տնակներում կացարան գտած ընտանիքներ և այլն): Գործազրկությունը, աղքատությունը Գյումրիում և Շիրակի մարզում կործանարար չափեր ունեն, պաշտոնական տվյալներով, աղքատ է համարվում գյումրեցիների 47 տոկոսը:
Այս ուղերձով դիմում ենք Հայաստանի Ազգային Ժողովին, նախագահին և կառավարությանը, կոչելով.
1.Ուժը կորցրած համարել ՀՀ կառավարության 1998 թվականի համար 432 որոշումը: Երկրաշարժից անօթևան դարձած, հետագայում աճած և կիսված ընտանիքների այն մասերին, որոնք մնացել են ապրելու տնակներում, ճանաչել որպես պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթևաններ, առաջիկա 2 տարում այս խմբին ապահովել բնակարաններով` ըստ ընտանիքի անդամների փաստացի թվի:
2.1988 թվի երկրաշարժից փաստացի անօթևան դարձած, բայց չհաշվառված ընտանիքներին և սեփական տներ կորցրած ու չհատուցված ընտանիքներին հնարավորություն տալ հաշվառվելու և բնակարաններով փոխհատուցվելու` ըստ ընտանիքի անդամների փաստացի թվի:
3.Անօթևանության պայմաններում ապրող մյուս ընտանիքներին հատուկ կարգավիճակ շնորհել և առաջիկա 3 տարում ապահովել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող սոցիալական բնակարաններով կամ դրանց հավասարեցված կացարաններով, որտեղ նրանք անժամկետ և առանց վարձավճարի բնակվելու իրավունք կստանան, վճարելով միայն կոմունալ ծախսերի համար:
4.Վերը բերված լուծումներից բացի, կիրառել այլընտրանքային լուծումներ, ինչպես օրինակ` ցանկություն ունեցող անօթևաններին ընձեռել արտոնություններ (անտոկոս վարկեր, էժան շինանյութ, աշխատուժի վճար կամ որպես աշխատուժ ներգրավում սեփական տան կառուցման աշխատանքներում) տնակներից ազատվելու և իրենց համար սեփական տներ կամ կացարաններ կառուցելու համար:
Մեր պարտքն է հիշեցնել և զգուշացնել, որ այս մասին հասարակական գործիչներն ահազանգել են տարիներ շարունակ, սակայն խնդիրը լուծելու իշխանությունների փորձերը եղել են հատվածական, իսկ խնդիրը մնացել է և զարգացել: Այժմ էլ, անօթևանության այս խնդիրը շուտափույթ չկարգավորելու կամ դանդաղ կարգավորելու դեպքում, ճգնաժամը խորանալու է` անօթևան ընտանիքների թիվը շարունակաբար մեծանալու է, աճելու է արտագաղթը, սոցիալական ճգնաժամն ու մշակութային օտարումը դառնալու են անհաղթահարելի:
Լուսանկարը՝ www.nssp-gov.am -ից
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ