ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավաչափորեն անհրաժեշտ պաշտպանությունը՝ հանցավորությունը բացառող հանգամանք 12/07/2012 17:33 | ԳՈՐԾ #
Վալերիկ Պետրոսյանի որդի Արթուր Պետրոսյանը 2008թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 01.00-ի սահմաններում, հարբած վիճակում, մարմնավաճառի հետ գնացել է Երևանում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիր։ Այստեղ նա իրեն պահել է ագրեսիվ ու մարտական, որի հետևանքով, ի վերջո, առաջացել է մեծ աղմուկ, կռիվ հյուրանոցի աշխատողների հետ: Աղմուկին վրա է հասել նաև հայրը, որը ատրճանակ է թափահարել ու կրակել: Ի պատասխան դրա, մյուս կողմը մարտի մեջ է մտցրել «Ֆաբարմ» տեսակի կոտորակավոր փամփուշտներով լիցքավորված որսորդական ողորկափող հրացանը:
Ծանր հետևանքներ առաջացրած ընդհարումից հետո մասնակիցներից ոմանց մոտ ի հայտ եկած տարբեր աստիճանի հրազենային վնասվածքները հիշեցնում են պատերազմական իրադարձությունների բժշկական ամփոփագիր՝ «գլխի աջ ճակատագագաթային շրջանի հրազենային մարմնական վնասվածք», «հրազենային վնասվածք աջ ոտքի թաթի հատվածում», «մարմնական ծանր վնասվածքներ», «ձախ բազկի դրսային մակերեսի շրջանում հրազենային կոտորակային վնասվածք», «առողջությանը պատճառած միջին ծանրության վնաս»:
Այդ վնասվածքներն արձանագրվել են 4 մարդու ՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մենեջեր Արտյոմ Հակոբյանի, տնօրեն Գևորգ Աղաջանյանի և նրա եղբայր Գեղամ Աղաջանյանի և Վալերիկ Պետրոսյանի մոտ:
Հենց նույն օրը հարուցվել է քրեական գործ: Մասնակիցներից մեկի՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մենեջեր Ա. Հակոբյանին առաջադրված մեղադրանքները մի քանի անգամ փոփոխվել են:
Այսպես, նա նախ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) , ապա նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ)։ Իսկ արդեն 2009թ. հունիսի 30-ի որոշմամբ թիվ 13146908 քրեական գործից առանձին վարույթում առանձնացվել է Արտյոմ Նորայրի Հակոբյանի և գործով մյուս մեղադրյալ Վալերիկ Պետրոսի Պետրոսյանի վերաբերյալ գործի մասը և քննությունը շարունակվել է։
Իրեն վերագրվող հանցանքներին ի պատասխան Ա. Հակոբյանը հայտնել է, որ «... Վ. Պետրոսյանի արձակած կրակոցից գլխի գագաթային շրջանում հրազենային վնասվածք ստանալուց հետո, զգալով, որ կրքերը բորբոքվում են և չի բացառվում, որ Վ. Պետրոսյանը փորձի նորից կրակել, ինքը գնացել և հավաքարարների սենյակից վերցրել իր որսորդական հրացանը»։
Այդ որսորդական հրացանի համար թիրախ է դառնում Վ. Պետրոսյանը, որն իր ատրճանակով, ըստ Ա. Հակոբյանի, կարող էր նորից վնասել Գևորգ Աղաջանյանին «Վախենալով, որ նա Գևորգին նորից կվնասի, ինքը լիցքավորել է հրացանը և կրակել Վ. Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է վերջինի դեմքը»։ Եվ բացի այդ. «Քանի որ հրացանը լիցքավորված էր կոտորակավոր փամփուշտով` իր կրակոցից վնասվել է նաև Գեղամի /Գևորգ Աղաջանյանի եղբոր/ ուսը»։ Իսկ, երբ գործը տեղափոխվել է դատական փուլ, Ա. Հակոբյանը դատարանում հայտարարել է, որ «...առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը ոչ ոքի սպանելու դիտավորություն չի ունեցել և կրակել է Վ.Պետրոսյանի հետագա կրակոցները կանխելու նպատակով»:
Նույն գործով մյուս մեղադրյալը և առաջինը հրազեն ասպարեզ բերողը՝ Վ. Պետրոսյանը հայտնել է, որ «որ դեպքի ժամանակ իր ատրճանակը «կրակվել» է իր կամքից անկախ»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թ. փետրվարի 4-ի դատավճռով Վալերիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի մարդկանց սպանության փորձ), 258-րդ հոդվածի 4-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) , 235-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) և դատապարտվել 12 տարվա ազատազրկման:
Արտյոմ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով(շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ ) և դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով։
Դատավճռի դեմ ամբաստանյալ Վ. Պետրոսյանի պաշտպան Գ. Հակոբյանը և ամբաստանյալ Ա. Հակոբյանի պաշտպան Ա. Քալաշյանը բերել են վերաքննիչ բողոքներ։
Վերաքննիչն առաջին ատյանի դատարանի 2010 թվականի փետրվարի 4-ի կայացրած դատավճիռը 2010թ. մայիսի 3-ի որոշմամբ թողել է օրինական ուժի մեջ:
Այդ որոշման դեմ ամբաստանյալ Ա. Հակոբյանի պաշտպան Ա. Քալաշյանը բերել է վճռաբեկ բողոք, նշելով, որ «...անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգողին կարող է պատճառվել ցանկացած վնաս, ուստի Վ. Պետրոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը «բոլորովին անհարկի է շահարկվում»։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ա. Հակոբյանը հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դա նույնպես բոլորովին չհիմնավորված և առարկայազուրկ ենթադրություն է:
Պաշտպանը նաև նշել է, որ «սպանելու դիտավորություն ունենալու դեպքում Ա. Հակոբյանին ոչինչ չէր կարող խանգարել, որ հրացանում մնացած ևս մեկ փամփուշտով նա նորից կրակեր Վ. Պետրոսյանի վրա։ Սակայն նա վարվել է այլ կերպ. տեսնելով, որ Վ. Պետրոսյանը վիրավորված դուրս է գալիս համալիրից` լիցքաթափել է հրացանում մնացած փամփուշտը։ Սա ևս վկայում է այն մասին, որ Վ. Պետրոսյանի վրա կրակելու նպատակը եղել է վերջինիս կողմից կատարվող կրակոցները կանխելը, որը և կատարվել է` կրակոցները դադարել են և Վ. Պետրսյանը հեռացել է։
Բողոք բերած անձը տարակուսանք է հայտնել, որ նախաքննությամբ ու դատական քննությամբ թեև հաստատված է Վ. Պետրոսյանի կողմից զենքի գործադրումը, նրա կողմից ատրճանակով մի քանի կրակոցներ արձակելը, դրա հետևանքով Ա. Հակոբյանին և Գևորգ Աղաջանյանին հրազենային մարմնական վնաս պատճառելը, այդ կրակոցների ընթացքում Ա. Հակոբյանի կողմից կոտորակով լիցքավորված որսորդական հրացանով կրակելով` Վ. Պետրոսյանի հետագա հնարավոր կրակոցները կանխելու նպատակը, այնուհանդերձ Ա. Հակոբյանի արարքը որակվել է որպես սպանության փորձ։ Այնինչ, ըստ փաստաբանի, Ա. Հակոբյանի արարքում առկա են անհրաժեշտ պաշտպանության բոլոր հատկանիշները:
Հիմք ընդունելով այս և էլի մի շարք փաստարկներ` Քալաշյանը գտել է, որ «Ա. Հակոբյանի արարքը սպանության փորձ որակելը զուրկ է որևէ հիմնավորումից»:
Վճռաբեկ դատարանը, քննելով գործը, արձանագրում է, որ «...Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար»:
Բացի այդ, «անհրաժեշտ պաշտպանությունը, որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, կարող է դրսևորվել այն իրավիճակում, երբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունից` ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվում են անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը։ Իսկ սեփական կյանքը, առողջությունը և իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանությունը դրսևորվում է որպես մարդու հիմնարար իրավունք»։
Վճռաբեկը հիշատակում է նաև, որ «օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունը իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող»։
Նշելով այս և անհրաժեշտ պաշտպանության իրականացման մի շարք այլ օրենսդրական դրույթներ, վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ «...իրավաչափ չէ սույն գործով առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ա. Հակոբյանը մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) կատարման մեջ, քանի որ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ա. Հակոբյանը Վ. Պետրոսյանին վնաս է հասցրել նրա կողմից կատարվող ոտնձգության կապակցությամբ ու պայմաններում»։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրական դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ։
Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և եզրակացնում է, որ «Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ , 419-րդ , 422-424-րդ հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Սամվել Մարտիրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից