ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի պարարտ հողը վերացնելու առաջարկ չեն ներկայացրել 12/06/2012 09:56 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հետ առնչվող հայ գործարարները, բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները մերթընդմերթ հանդիպում են ապրանքների փոխադրման հետ կապված դժվարությունների` պայմանավորված, այսպես ասած, երկակի ստանդարտների կիրառմամբ: Կարճ ասած, նույն ապրանքը մի դեպքում կարելի է տեղափոխել, մյուս դեպքում չի կարելի… Այդպիսի դեպքերից ընդամենը մեկի մասին, իբրև օրինակ, մեր կայքի ընթերցողներին տեղեկացրել ենք:
Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերին Հայաստանից Ռուսաստան խաղող արտահանող 15 ավտոմեքենա ունենալով բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը, հատել էին Վերին Լարսի սահմանային անցակետը: Նշված բեռնատարներից 8-ը ուղեվորվել էր Մոսկվա, իսկ 7-ը` Ռյազան: Սակայն Ռյազան տեղափոխված բեռն ամբողջությամբ վերադարձվել էր, քանի որ ‹‹Ռոսսելխոզնադզորը›› ապրանքի մեջ բացահայտել է վնասակար հարուցիչ (պավելիկա), տրվել էր համապատասխան եզրակացություն, մինչդեռ Մոսկվա ուղարկված նույն խաղողը ստուգումն անցել էր առանց վերապահումների:
Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ բեռնափոխադրողների և, ընդհանրապես, գործարարների համար ամենավատը կամ հյուծիչը անորոշությունն է: Ռուսաստանի Դաշնության տարածք ապրանքների ներմուծման, անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ոլորտում գործող ռուսական օրենսդրության վերջերս կատարված վերլուծությունը բացահայտել է տարբեր իրավական ակտերում գոյություն ունեցող առանձին դրույթների հակասականությունը և իրարամերժությունը:
Վերը նշվածը հնարավորություն է տալիս անասնաբուժական, հակահամաճարակային և բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող ռուսաստանյան կազմակերպության` ‹‹Ռոսսելխոզնադզորի›› պաշտոնատար անձանց ընդունել ՌԴ մաքսային սահմանով ապրանքների ներմուծումը, արտահանումը թույլատրող կամ սահմանափակող ոչ միանշանակ որոշումներ: Թերևս ավելորդ է ասել, որ հիշյալ հնարավորությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում կամ կոռուպցիայի պարարտ հող է:
Արձանագրելով ոլորտին առնչվող իրավական ակտերի հակասականության և իրարամերժության փաստը, ՀՀ վերահսկիչ պալատը և ՌԴ հաշվիչ պալատն իրենց համատեղ հաշվետվության մեջ, որն ուղարկվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին, ՀՀ Ազգային ժողովին և ՌԴ Դաշնային խորհրդին, որքան էլ անհասկանալի է (կամ գուցե հասկանալի), չեն շարադրել նշված հակասականությունը և իրարամերժությունը վերացնելու առաջարկ: Տեսնենք, թե այդ պարագայում իրավիճակի շտկման համար ինչքան ժամանակ կպահանջվի, Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքներ առաքող տնտեսվարողները և բեռնափոխադրողները մինչև երբ կտուժեն ռուս չինովնիկների ընդունած ոչ միանշանակ որոշումներից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ