ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վլադիմիր Կոթոլյանը հանդես կգա վերջին խոսքով 12/06/2012 17:28 | Քրեական խրոնիկոն
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԱԾ քննչական վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանը դեկտեմբերի 13-ին հանդես կգա վերջին խոսքով, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
Այսօրվա դատական նիստում Վ. Կոթոլյանի երեք պաշտպանները՝ Վաղարշակ Գևորգյանը, Կարեն Քամալյանը և Էմիլ Պետրոսյանը ավարտեցին միացյալ պաշտպանական ճառի հրապարակումը: Նրանք միջնորդեցին կարճել իրենց պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ըստ պաշտպանական կողմի, մեղադրանքը շինծու է՝ հիմնված սոսկ ենթադրությունների ու կասկածների վրա, գործը «բանսարկության և զրպարտության փորձ է» և նպատակ ունի վարկաբեկելով ամբաստանյալին՝ «մեղադրել մի արարքի մեջ, որը տեղի չի ունեցել»: Իսկ մեղադրանքը հիմնված է «թմրանյութերի ներկրմամբ զբաղվող, պրոֆեսիոնալ թմրամոլ», համապատասխան մարմիններից կախման մեջ գտնվող և նրանց կամքը կատարող Հովհաննես Գևորգյանի զրպարտչական ցուցմունքների վրա առ այն, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար քննիչի պահանջով տվել է նրան 4000 դոլար կաշառք:
Վկա Գևորգյանի ցուցմունքներն անարժանահավատ է նաև այն պատճառով, որ քացախաթթվի անհիդրիդ ներկրելու համար նախատեսվում է տուգանք, ուստի անհեթեթ ու մերկապարանոց է այն պնդումը, թե քրեական պատասխանատվութունից ազատվելու համար քննիչին «վճարվել է» 4000 դոլար, առավել ևս, որ վկան այդ փողերը չուներ և գտնվում էր ֆինանսական ծանր վիճակում: (Ըստ մեղադրանքի, քննիչն իր վարույթում գտնվող՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Մ. Ավետիսյանի և Հ. Գևորգյանի մոտից 0.5 մգ քացախաթթվի անհիդրիդի հայտնաբերման գործով, հիշյալ անձանցից ստացել է 2000-ական ԱՄՆ դոլար):
Պաշտպանական կողմը հիշեցրեց, որ դատավճիռն արդեն մեկ անգամ բեկանվել է, ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նորից քննելու, սակայն մեղադրող Աշոտ Նադոյանն իր մեղադրական ճառում հաշվի չի առել նոր դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնք, ըստ պաշտպանական կողմի, ապացուցում են ամբաստանյալի անմեղությունը: Ավելին՝ մեղադրական ճառը 2010թ հաստատված մեղադրական եզրակացության կրկնությունն էր:
Մեղադրողը հանդես եկավ ռեպլիկով և հայտարարեց, որ Վ.Կոթոլյանի դեմ մեղադրանքին ճիշտ քրեաիրավական գնահատական է տրվել, որ ինքը պնդում է մեղադրական ճառում տեղ գտած իր հիմնավորումներն ու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ գործով առաջին դատավճռով Վ. Կոթոլյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, դատավճիռը բեկանվել էր և ուղարկվել դատարան՝ նոր քննության: Մեղադրող Աշոտ Նադոյանը իր մեղադրական ճառում նորից միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման և բռնագանձել անձնական գույքի 1/3-րդը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 19:19 Վայոց ձորում կողաշրջվել է 28,5 տոննա պանելային արևային համակարգ տեղափոխող բեռնատարը
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները