ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ 12/06/2012 20:11 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 6-ին ավարտվեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Նույն օրը քննարկված` տնտեսական և հարկային ոլորտները կարգավորող մի շարք օրինագծերի քվեարկությունները, ըստ ամենայնի, տեղի կունենան ԱԺ-ի դեկտեմբերի 17-ին կայանալիք արտահերթ նստաշրջանում:
Կառավարությունն այսօր Ազգային ժողովի նախագահին առաջարկել է դեկտեմբերի 17-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով առաջնահերթ քննարկում պահանջող մոտ երկու տասնյակ հարց։
ԱԺ այսօրվա քննարկումների ընթացքում որոշ պատգամավորների բավականին շահագրգիռ պահվածքը, թերևս, պատճառ հանդիսացավ, որպեսզի ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հանդես գա հիշեցմամբ առ այն, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում այս տարվա գարնանը կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում գործում են ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները. «Սահմանված է, որ որոշակի դեպքերում ԱԺ պատգամավորները պարտավոր են հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ: Ես կոչ եմ անում պատգամավորներին, որ ուսումնասիրեն կանոնակարգի 6.2 և 6-րդ հոդվածները: Քանի որ նոր ներդրված կանոններ են, կարծում եմ, լավ կլինի, որ բոլոր պատգամավորներն այդ կանոններին տիրապետեն»:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 6-րդ հոդվածով ամրագրվում են պատգամավորի պարտականությունները: Ըստ կատարված լրացումների, մասնավորապես, պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները, օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ:
Հոդված 6.2-ով ամրագրվում է, թե ինչ է պատգամավորի շահերի բախումը: Մասնավորապես, «պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կամ Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում ելույթ ունենալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
ա) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
բ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
գ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
դ) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»:
6.2-րդ հոդվածի հիշատակվող 3-րդ կետով սահմանվում է. «Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է համապատասխան նիստում իր ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ ներկայացնելիս կամ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` ներկայացնելով շահերի բնույթը»:
Նշվում է նաև, որ ԱԺ-ի նիստում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու դեպքում պատգամավորը կարող է նաև հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը, որից նրա բացակայությունը ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված հիմքով համարվում է հարգելի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ