ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱԿ-ը կառավարությանն առաջարկում է քայլեր ձեռնարկել 12/05/2012 20:25 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին քննարկեց հակամենաշնորհային քայլերի վերաբերյալ կառավարությանն ուղղված «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հարցապնդումը:
Հիմնական զեկուցող` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մտահոգիչ համարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ուղղված իր գրավոր հարցման պատասխանները:
«Պատասխանի մեջ ամենախայտառակ պնդումը սա է՝ կենտրոնացվածության բարձր մակարդակը պայմանավորված է որոշակի օբյեկտիվ գործոններով, ինչպիսիք են ՀՀ փոքր շուկան, փակ սահմանները, աշխարհագրական դիրքը, մրցունակ տնտեսվարող սուբյեկտների սակավությունը: Գործ ունենք, մի իշխանության հետ, որը ցանկանում է լեգիտիմացնել Սահմանադրությանը հակասող այս իրողությունը: Բոլոր այդ հանգամանքները, որ կառավարությունը նշում է իբրև օբյեկտիվ պատճառ մենաշնորհների համար, նույն կառավարության գործունեության արդյունքն է»,-նշեց Լ.Զուրաբյանը` ընդգծելով, որ բոլորի համար ակհայտ է, թե ովքեր են արտոնյալ պայմաններից օգտվող, մենաշնորհային դիրք ունեցող խոշոր գործարարները:
Լ.Զուրաբյանը, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված իրավունքից, եզրափակիչ ելույթում առաջարկեց հարցապնդման վերաբերյալ ընդունել «ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» որոշման նախագիծը: Այն ներառում է ՀՀ կառավարությանն ուղված մի շարք առաջարկություններ:
Նիստին պատգամավորների ոչ բավարար մասնակցության պատճառով նախագծի քվեարկությունը հետաձգվեց. այն կքվեարկվի դեկտեմբերի 6-ին:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կառավարությանը մինչև ԱԺ-ի հաջորդ նստաշրջանը մշակել և խորհրդարանի քննարկմանը ներկայացնել տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովման և ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր:
Ծրագրում առաջարկվում է ներառել օրենսդրական փոփոխությունների փաթեթ` որոշման նախագծով ամրագրված մի շարք առաջնային համարվող սկզբունքների կիրառմամբ: Մասնավորապես` տնտեսական ցանկացած ոլորտում որևէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, չի կարող գերազանցել շուկայի 33,33 տոկոսը, պետբյուջե մուտքագրել մենաշնորհային հասույթի 10 և ավելի բարձր տոկոսը, հստակ տարանջատել իշխանությունն ու գործարարությունը, պետական գնումների համակարգը հանել Ֆինանսների նախարարության ենթակայությունից, անհետաձգելի ծրագիր համարել պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծման ծրագիրը, խստորեն կանոնակարգել սուպերմարկետների գործունեությունը:
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի պնդումների` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ, բնականաբար, չի կարող համաձայնել «հնչեցված շատ որակումների, հարցադրումների և փաստերի նկարագրության հետ, որովհետև դրանցից շատերը շատ հեռու են իրականությունից»: «Բայց միևնույն ժամանակ կարծում եմ` հազիվ թե գտնվի մի ողջամիտ քաղաքացի, որ ասի, թե մենք խնդիրներ չունենք երկրում մրցակցության բարելավման հետ կապված: Ունե՛նք և ունենք լրջագույն խնդիրներ»,-ասաց նախարարը` հավելելով, որ կառավարությունն ինքն այդ մասին հայտարարում է և կոնկրետ գործողություններ իրականացնում այդ ուղղությամբ:
Նախարարի մատուցմամբ, կան ստեղծված իրավիճակի թե սուբյեկտիվ և թե օբյեկտիվ պատճառներ: «Բայց, իմ կարծիքով, մենք ունենք նաև իրական, օբյեկտիվ, բավականին բարենպաստ, ցավոք սրտի, մի հանգամանք, որը դժվարացնում է խնդրի լուծումը. դա բոլորիս հայտնի և մեր տնտեսության հիմնական ու կարևորագույն խնդիրն է` փոքր շուկայի առկայությունը»,-նշեց Տ.Դավթյանը:
Նախարարը ներկայացրեց կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, նշելով, որ առաջիկայում ԱԺ-ի քննարկմանը կներկայացնի կառավարության հեղինակած նախագծերի փաթեթ և առաջարկեց համատեղ քննարկել Լ.Զուրաբյանի ներկայացրած որոշման նախագծում ամրագրված առաջարկները` դրանք հետագայում կառավարության փաթեթում ներառելու տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ