ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցի միլիարդատերերի քաղաքականացվող ստվերները 12/04/2012 14:27 | Վերլուծություններ
Ռուսաստանաբնակ ադրբեջանցիները ստեղծել են նոր կազմակերպություն, որն ստացել է Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն /ՌԱԿՄ/ անվանումը:Այն կփոխարինի ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին միավորող նախկին կառույցին՝ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսին` ՀԱԿ-ին /հապավումը չշփոթել հայ ազգային կոնգրեսի հետ/:
Ինչպես բացատրում է նոր կազմակերպության համակարգողներից մեկը, մտավորական, իր ժողովրդավարական և ազատամիտ հայացքներով հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը, նոր կազմակերպական կառույցի ստեղծումը թելադրված է ՀԱԿ-ի անգործությամբ, որը դեռ 12 տարի առաջ ստեղծվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անմիջական օրհնությամբ:
Այսպիսի կառույց ստեղծելու Հ. Ալիևի մտադրություններն ու խնդիրները անշուշտ միայն ռուսաստանցի ադրբեջանցիներին միավորող կառուցի գործունեությունը սահմանող կանոնադրությամբ չէր կարող եզրափակվել: Խորհրդային տարիներին ավտորիտարիզմի բոլոր խորտիկները ճաշակած, փորձված «նոմենկլատուրչիկը» այս ձևով, անշուշտ, փորձ էր անում, իրեն ենթակա կառույցի մեջ ներգրավել նաև ռուսական շուկայում բիզնես անող գործարար հայրենակիցներին:
Եվ կարծես թե դա նրան հաջողվեց, քանի որ համայն Ռուսիո ադրբեջանցիներին միավորող կոնգրեսը 12 տարի իր գոյությունը հաստատում և վերահաստատում է: Եվ, եթե այսօր ինչ-ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, ապա դրանցում պետք է տեսնել ոչ այնքան այդ կազմակերպական կառույցի ներսում ձևավորված իրավիճակը, խնդիրների բովանդակությունն ու ուղղվածությունը, կամ «երկու տարի խորհրդի նիստեր չգումարելու հանգամանքը», որքան ՀԱԿ լծակները իր ձեռքերում պահող Բաքվում սկսված քաղաքական խմորումները և, հատկապես, «Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի» կողմից ակտիվացման ակնհայտ դրսևորումները:
Բանն այն է, որ հորից ժառանգաբար իշխանություն ստացած Իլհամ Ալիևի օրոք, ՀԱԿ-ականներից շատերը Բաքվի ղեկավար ձեռքի միջամտություններին սկսեցին արձագանքել ավելի զգայուն ձևերով: Այստեղ, հանկարծ, սկսեցին նկատել ավտորիտար «կենտրոնի» միջամտություններն իրենց կազմակերպության գործունեությանը, դժգոհությամբ վերաբերել Ապշերոնից հնչող դիրեկտիվներին:
ՀԱԿ-ի դժգոհ շրջանակներում սկսեցին ավելի ու ավելի հաճախակի բարձրաձայնվել անուններ, որոնք Բաքվում, մեղմ ասած, սովորաբար, չեն հնչեցվում: Ըստ այդմ էլ, ինչպես նշում է Ռուստամ Իբրահիմբեկովը այսօր Բաքվի իշխանությունները հայտնվել են տագնապի մեջ և «...մեկ հայտարարում են, որ Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը Կրեմլն է ստեղծել, մեկ այլ դեպքում Փաշաևները, մի ուրիշ դեպքում էլ՝ Ռասուլ Գուլիևը կամ էլդար Նամազովը»:
Անշուշտ, նորաստեղծ կառույցի անդամները ժխտում են Ապշերոնից հնչող նման մեկնաբանությունները, բայց միաժամանակ, չեն հիմնավորում 90-ականներին Ադրբեջանի փոխվարչապետ աշխատած, ռուսաֆիլ Աբբաս Աբբասովին իրենց նորաստեղծ կառույցի ղեկավար ընտրելու հանգամանքը, որի կողմից հանդիպումների և իրավիճակը ներկայացնելու առաջարկությունները Բաքուն այսօր, մերժում է:
Ի դեպ, ՀԱԿ-ի մեջ Բաքվի նկատմամբ դժգոհությունները նոր որակ ձեռք բերեցին հատկապես երկու տարի առաջ, երբ նրա կազմակերպական կառուցվածքում կատարվեց շատ էական մի փոփոխություն՝ լուծարվեց փոխնախագահների ինստիտուտը: Սա շատերի համար Հեյդար Ալիևյան խորամանկ ավտորիտարիզմից իշխանական մեկ այլ ռեժիմի անցնելու հստակ հաղորդագրության վերածվեց: Դա հատկապես զգայուն ձևով արձագանք ստացավ այն գործարար ռուսաստաբնակ «միլիարդատեր ադրբեջանցիների» մեջ, ովքեր համարվում էին ՀԱԿ-ի փոխնախագահներ:
Նրանք ոչ միայն դադարեցրին այդ կառույցին փողեր նվիրաբերել, այլև, ընդհանրապես, հեռացան նրանից:
Սա կասպյան խավիարով եվրոպական քաղաքական էստաբլիշմենթը գլխապտույտի մեջ գցած, շնորհիվ նավթի ու նավթադոլարների Սաֆարովյան արտահանձնում և միջազգային իրավական նիհիլիզմ ցուցաբերած Իլհամ Ալիևն, անշուշտ ընկալեց որպես մարտահրավեր: Եվ դա ավելի քան բացահայտ մարտահրավեր էր, քանի, որ ռուսաստանաբնակ «միլիարդատեր» ադրբեջանցիները սկսեցին առավել հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները՝ նշելով, որ կազմակերպություն ստեղծելու հարցում «... պատճառ չեն տեսնում խնդրելու Ադրբեջանի թուլտվությունը, քանի որ իրենք հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ»:
Անշուշտ, միլիարդատիրոջ քաղաքական կերպարի մեկ օրինակ Հարավային Կովկասն արդեն տվել է: Արդյո՞ք չի հասունանում այդպիսի մեկ այլ կերպար Ադրբեջանի համար՝ Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության ընդերքում: Այսօր Բաքվում այդ մասին չեն խոսում: Չեն խոսում նաև ռուսաստանցի ադրբեջանցիները: Սակայն չի բացառվում, որ նման մի հարց էլ շուտով հարևան այդ երկրում գերակա քաղաքական կշռաքարի վերածվի:
Սամվել Մարտիրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ