ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյան. «Մինչև 2013-ի տարեվերջ կներկայացվի ՎԻՎ «ամբողջությամբ նոր, մաքրամաքուր օրենսգիրք» 12/04/2012 14:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության կողմից երկու շաբաթ առաջ հաստատվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի հայեցակարգը, և դրա հիման վրա մինչև 2013-ի տարեվերջ հնարավոր կլինի Ազգային ժողովի դատին ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ամբողջությամբ նոր, մաքրամաքուր օրենսգիրք»: Այս մասին ԱԺ-ի դեկտեմբերի 4-ի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Վարչական իրավախախտումների մասին մեր օրենսդրությունը, թերևս, օրենսդրության ամենաանկայուն ոլորտներից մեկն է, ինչն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներ: Բավական է նշել, որ նորանկախ տարիներին այս օրենսգրքում 200-ից ավելի փոփոխություններ են կատարվել»,-ընդգծեց նախարարը` հավելելով, որ գործող օրենսգրքում կան մի շարք խնդիրներ, և օրենսգրքի համապարփակ փոփոխությունների անհրաժեշտությունը, թերևս, վաղուց է հասունացած: «Մի շարք փորձեր արվել են, բայց, հաշվի առնելով այս օրենսգքրի առանձնահատկությունները` պայմանավորված այն հանգամանքով, որ այն կարգավորում է առաջին հայացքից շատ միասեռ հասարակական հարաբերություններ, բայց, այնուամենայնիվ, կարգավորման ոլորտները բավականին տարբեր են»,-նշեց նա:
«Բավական է նշել, որ այսօր գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մնացել են դեռևս Խորհրդային Միությունից մի շարք դրույթներ, կանոնակարգումներ, որոնք այսօրվա մեր Սահմանադրության հետ որևէ առնչություն չունեն, չասեմ, որ հակասահմանադրական են»,- ասաց Հ. Թովմասյանը:
Այս կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցության կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ դեռևս 1990-ականներին իրեն ասվել է, որ նոր օրենք է գրվում: «Հիմա 2012 թ.-նն է` այդ օրենքը գրված չէ»,-ասած նա:
Պատգամավորն առաջարկեց նախարարին, ով ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ ներկայացնում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, ընդհանուր դրույթների վերաբերյալ 1985թ.-ից գործող օրենսգրքի առաջին գլխի բոլոր 8 հոդվածներն ամբողջությամբ ուժը կորցրած համարել:
«Այդ սոցիալիստական սեփականության, ԽՍՀՄ համակարգի պահպանության հետ կապված բոլոր կետերը հանենք: Ամեն Ձեր փոփոխություն բերելիս մենք` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ամոթ ենք ապրում և վիրավորանք, որ մենք խոսում ենք մի երկրի մասին, մի կայսրության մասին, որն արդեն 20 տարի գոյություն չունի: Ես չեմ կարծում` Ռուսաստանում նման տերմինաբանություն դեռևս պահպանված լինի օրենքներում»,-հայտարարեց Ա. Արզումանյանը:
«Չհամաձայնվել չեմ կարող»,-արձագանքեց ՀՀ արդարադատության նախարարը` նշելով, որ բացի 8-րդ հոդվածից, որը սահմանում է օրենսդրության գործողությունը, կարելի է քննարկել առաջին գլխի մնացած 7 հոդվածների ուժը կորցրած ճանաչելու առաջարկը: Ըստ նրա, սակայն, դրանով խնդիրը չի լուծվի, «որովհետև տասնյակ այլ հոդվածներում այդ բառերն ամբողջությամբ կան»: Հ. Թովմասյանը հնարավոր համարեց, «ամեն անգամ աչքը չծակելու» նպատակով, այս պահին դիտարկել «մահացած նորմեր» պարունակող 1-7-րդ հոդվածների ուժը կորցրած ճանաչելու հարցը:
ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովն իր հերթին նկատեց, որ անձամբ ինքը և, իր կարծիքով, նաև դահլիճում ներկա բոլոր պատգամավորները համամիտ են Ա. Արզումանյանի հետ: «Այնտեղ, որտեղ հղում է արվում ԽՍՀՄ-ի հետ կապված օրենքներին, կառավարությունը ճիշտ կլինի, որ մոտ ապագայում այդ դրույթները հանի»,-հորդորեց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան