ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանյան շուկան ողողված է կեղծ ապրանքներով 12/03/2012 17:25 | Վերլուծություններ
«Տելեմարկետի» որոշ ապրանքներ դրանց թվում չե՞ն
Ինչպես օրերս հաղորդեց «Rosbalt»-ը, ԱՄՆ-ում և Եվրոպայում սպառողները օն-լայն տարբերակով ավելի հաճախ են ենթարկվում կեղծ ապրանքներ գնելու ռիսկին, քան խանութներից սովորական գնումներ կատարելու պարագայում: Ըստ Սպառողների միության նոր զեկույցի, նման ապրանքներ վաճառող կայքերը դրանք գնորդներին առաջարկում են սովորական մանրածախ գնից 25-30-% նվազ գներով: Մասնավորապես պարզվել է, որ օն-լայն խանութների 37 կայքեր վաճառում են «Louis Vuitton», «Coach և Herms» ապրանքանիշերի կեղծված պայուսակներ: Սա ընդամենը մի քանի օրինակ է կեղծված ապրանքների ահռելի ցանկից:
Մեր օրերում վաճառողներն առավել հաճախ են խաբում գնորդներին, ինչի հետևանքով իրական ապրանքանիշերը կորցնում են իրենց բարի անունը, և հայտնի ֆիրմաները կորուստներ կրում: Համապատասխան հետազոտությունը կատարած ընկերության տվյալների համաձայն` այժմ ինտերնետ-խանութները յուրաքանչյուր 5-րդը գնորդի վաճառում են կեղծ ապրանք:
Բնականաբար, հարց է առաջանում, եթե ԱՄՆ-ում և Եվրոպայում, ուր սպառողների օրինական շահերն ու իրավունքներն առավել պաշտպանված են, քան Հայաստանում, այս վիճակն է, ապա ի՞նչ է իրացվում մեր երկրի սպառողներին, թե ինտերնետով կամ հեռախոսով, թե սովորական խանութներից գնումներ կատարելու պարագայում: Որևէ մեկը չի կարող թվերով ու փաստերով, վիճակագրական տվյալներով տալ այս հարցի պատասխանը, քանի որ Հայաստանում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող կամ այդ պաշտպանությունը ստանձնած հասարակական կազմակերպությունները չափազանց թույլ են ու գրեթե ձևական բնույթ ունեն:
Պետական կազմակերպությունները նույնպես իրենց դերում չեն, և թեև կատարած որոշ աշխատանքին, վերը նշվածի ուղղությամբ, ինչպես հկ-ները, համապատասխան ուսումնասիրություն չեն իրականացրել: Այնուամենայնիվ, սպառողների դիմում-բողոքների հետքերով գնալով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը արձանագրել է «Տելեմարկետ» ընկերության վաճառած ապրանքների անորակության բազմաթիվ փաստեր: Դրանք կեղծվա՞ծ են եղել, թե՞ միայն անորակ` դժվար է ասել, քանի որ համապատասխան հետազոտություն, որքան տեղյակ ենք, չի կատարվել: Բացահայտվել է ընդամենը հետևյալը…
2011 թ. հունվարին տեսչությունում ստացված դիմում-բողոքի համաձայն` Երևանում «Տելեմարկետ» ընկերությունից գնված 80 000 դրամ արժեքով փչովի ներքնակներն անորակ են, 2 ամիս օգտագործելուց հետո շարքից դուրս են եկել: Տեսչության միջամտությամբ գումարն ընկերության կողմից վերադարձվել է դիմումատուին, ինչով «Տելեմարկետն», ըստ էության, ընդունել է իր վաճառած փչովի ներքնակների անորակության փաստը:
Ընդամենը երկու շաբաթ անց` 2011 թ. հունվարի 24-ին, տեսչությունում մուտքագրվել է ճիշտ նույնաբովանդակ մեկ այլ դիմում-բողոք` դարձյալ 80 000 դրամ արժեքով փչովի ներքնակների վերաբերյալ, որոնք ընդամենը 2 ամիս օգտագործվելուց հետո շարքից դուրս են եկել: Այս անգամ, սակայն, ընկերության մասնագետների կողմից ներքնակները վերանորոգվել են:
Տեսչությունը «Տելեմարկետի» վաճառած ապրանքի անորակության վերաբերյալ մեկ այլ դիմում-բոքոք ստացել է անցյալ տարվա մարտին: Բողոքը վերաբերվել է 20 000 դրամ արժեքով չորս հատ բանջարեղեն կտրատող սարքերի անորակությանը, քանի որ դրանք չեն կատարել գործողություններ, որոնք գովազդվել են: Ընկերության կողմից գումարը դարձյալ վերադարձվել է դիմումատուին: Իսկ այս տարվա ընթացքում, այն էլ դեռ մինչև հոկտեմբերի 1-ը, տեսչությունը հիշյալ ընկերության վաճառած ապրանքների անորակության վերաբերյալ ստացել է արդեն 7 դիմում-բողոք:
2012 թ. մայիսի 22-ին ստացված դիմում-բողոքի համաձայն` «Տելեմարկետ» ընկերությունից գնված և մթերքների պահպանման համար նախատեսված պլաստմասե տարաներն անորակ են, չեն համապատասխանում գովազդում ներկայացված հատկանիշներին: Ընկերության կողմից գումարը վերադարձվել է դիմումատուին: Ս. թ. հունիսից-սեպտեմբեր ամիսների ընթացքում տեսչությունը 5 դիմում-բողոք է ստացել «Տելեմարկետ» ընկերության կողմից 20-21 հազար դրամով վաճառված Դերմա-Սետա էպիլյատորի որակի վերաբերյալ, քանի որ այդ սարքի իրական հատկանիշները չեն համապատասխանել գովազդում ներկայացված հատկանիշներին:
Վերոնշյալ բոլոր դեպքերում էլ էպիլյատորի դիմաց վճարված գումարը ընկերության կողմից վերադարձվել է դիմումատուներին, իսկ ևս մեկ նույնաբովանդակ դիմում-բողոքից հետո, որ տեսչությունը ստացել է 2012 թ. սեպտեմբերի 25-ին, ընկերության մասնագետների կողմից սարքը վերանորոգվել է: Թե քանի օր, ամիս կամ տարի այն լիարժեք կծառայի տիրոջը, դժվար է ասել, բայց նշված էպիլյատորի անորակության վերաբերյալ դիմում-բողոքների նման մեծ քանակը, բնականաբար, տեղիք է տալիս կասկածների, որ դրանք արտադրողի կողմից կեղծված ապրանքներ են, այսինքն` իրական...
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից