ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաճառել են մարդասիրական դեղերն ու բուժպարագաները 12/01/2012 10:21 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մի մասը բուժհիմնարկներում դուրս է գրվում պատահական մարդկանց անուններով, իսկ այնուհետև իրացվում, նման եզրակացության է հանգել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը վերջերս կատարված և 2011 և 2012 թվականներին վերաբերող ուսումնասիրությամբ:
Առողջապահական կենտրոններից մի քանիսում (անունները վերահսկողական ծառայությունը դեռ չի հրապարակում) կատարված դիտարկմամբ պարզվել է, որ մարդասիրական ճանապարհով ստացված դեղերը և բուժպարագաները հիվանդանոցների կողմից վաճառվում են բուժում ստացող քաղաքացիներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը մի բան գիտեր, որ առողջապահության ոլորտում առկա իրավիճակը վերջերս բնորոշեց ‹‹այլանդակություն›› բառով: Նկատենք, որ այս ամենի ամուր արմատներն անցյալից են սկիզբ առնում, և այժմ դեռ դժվար է ասել` առողջապահության ներկայիս նախարարին կհաջողվի՞ դրական առումով լուրջ փոփոխության հասնել: Ձգտումն ունի, բայց միայն դա դեռ բավարար չէ…
Կասկածից դուրս է, սակայն, այն, որ մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի ու բուժպարագաների հետ կապված ոմանց կոռուպցիոն ձեռնածություններն անհետևանք չեն մնում. սփյուռքում և, ընդհանրապես, արտերկրում շատերը, որ մարդասիրական նկատառումներով և անհատույց կարող էին Հայաստան ուղարկել դեղորայք ու բուժպարագաներ, ձեռնպահ են մնում իրենց այդ մտադրության իրականացումից, քանի որ շատ լավ պատկերացում ունեն, թե Հայաստանում ինչ է կատարվում: Կոռուպցիայից այս առումով տուժում ենք բոլորս` և հիվանդներն ու հիվանդատերերը, և պետությունը, որը ստիպված է լինում մարդասիրական ճանապարհով չստացվածի փոխարեն, անհրաժեշտ դեղերն ու բուժպարագաները գնել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ավելին. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է նաև, որ մարդասիրական կենտրոնի պահեստներում շարունակում են մնալ բաշխման ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով տարիների ընթացքում չբաշխված, կուտակված և ոչնչացման ենթակա դեղեր ու բուժպարագաներ, որոնք կազմում են շուրջ 10 բեռնարկղ (կոնտեյներ): Նկատի ունենանք, որ թերևս տոննաների հասնող ժամկետանց, փչացած այդ ապրանքի ոչնչացումը մեծ ծախսեր պահանջելուց բացի, մեր պետության համար էկոլոգիական լուրջ հիմնախնդիր է: Օգուտ տալու փոխարեն, դրանք ոմանց սխալի կամ կոռուպցիոն շահագրգռվածության պատճառով փաստորեն վնասաբեր են դարձել պետության համար: Վերահսկողական ծառայությունն անհրաժեշտ է համարում նշել, որ բուժհիմնարկների կողմից մինչև այժմ պատշաճ չի իրականացվում բուժպարագաների և բժշկական թափոնների ոչնչացումը: Ստացվում է, որ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բժշկական թափոններին առնչվող անցյալ տարվա բացահայտումներից հետո էլ իրավիճակը գրեթե չի շտկվել կամ մնում է նույնը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից