ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թիվ 1 ԸԸՀ-ն դատարան չի դիմի 11/30/2012 11:33 | Ընտրական իրավունք
Երևանի թ.1 ընտրատարածքային ընտրական հանաձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում մերժել է այս ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը: Թեկնածուն ԸԸՀ-ին դիմել էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ս.Սաֆարյանը դիմումում, մասնավորապես, նշել էր. «Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի և նրա կողմնակիցների կողմից կատարվել են Ընտրական օրենսգրքի և նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ակնհայտորեն կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»: «Ժառանգության» թեկնածուն որպես հիմնավորում նշել էր իր մրցակցի կողմից, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, թույլ տրված խախտումները` դիմումին կցելով իր մրցակցի պաստառների լուսանկարները, թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայված նրա ընտրական շտաբերից մեկի մասին տեսանյութ և ապացուցողական այլ նյութեր:
Հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումատուի փաստարկներն իր մրցակցի կողմից տվյալ ընտրատարածքում ընտրատեղամասերի թվից` 35-ից, ավելի շատ` 50, նախընտրական շտաբեր ունենալու պնդումները: Հանձնաժողովի համար ընդունելի չեն եղել նաև Ս.Սաֆարյանի մյուս փաստարկներն առ այն, որ նախընտրական քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքների և գովազդային ծառայությունների, այդ թվում փողոցում վահանակների վրա տեղադրված լայնաֆորմատ պաստառների, ինչպես նաև «Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բոլոր շենքերում, վերելակների ներսում կամ դրանցից դուրս գովազդային վահանակների վրա համատարած փակցված A3 և ավելի մեծ ձևաչափերի նկարների» համար Ռ.Սարգսյանի ցույց տված փաստացի ծախսերի չափը նվազեցված է և գերազանցում է հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար մասամբ ընդունելի էր միայն դիմումատուի մատնանշած այն փաստը, որ Ռ.Սարգսյանը, անտեսելով ԸՕ-ի արգելքը, թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի տեղակայման շենքում ունի նախընտրական շտաբ: Հանձնաժողովականները հայտնեցին, որ իրենք այս խախտումն արձանագրել են, դիմել են թեկնածուին, և նոյեմբերի 22-ից շտաբն այլևս չի գործում: Ինչ վերաբերում է Ս.Սաֆարյանի պնդումներին, թե իրենց կողմից այդ տարածքում այդուհանդերձ ընտրությունների հետ կապված գործունեություն է արձանագրվել, ապա, ըստ հանձնաժողովականների, այդտեղ պարզապես շենքի թոշակառուներն են հավաքվում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ