Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Փորձագիտությունը պետք է լինի ապացուցելի և արժանահավատ 11/29/2012   13:40  |  Վերլուծություններ

Փորձագիտությունը կարող է օգնել ինչպես հանցագործության բացահայտմանը, այնպես էլ անմեղության ապացուցմանը: Մենք փորձում ենք հասնել նրան, որ փորձագիտությունը լինի ապացուցելի, արժանահավատ: Շատ կարևոր է, որ դատարանում փորձագետները կարողանան ապացուցել իրենց փորձագիտական եզրակացությունների արժանահավատությունը: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Տարիների ընթացքում երկրի խոշորագույն դատափորձագիտական կենտրոնը դարձած բյուրոն ստեղծվել է յոթ տարի առաջ` 2005 թ., իրավապահ ոլորտում դեռևս 2001 թ. կնքված հայ–ամերիկյան միջկառավարական ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակը անդրազգային հանցավորության դեմ պայքարն է:

Արտաշես Ջավադյանի խոսքով՝ կենտրոնն ստեղծելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվել անդրազգային հանցավորության դեմ պայքարում առաջնահերթ նշանակություն ունեցող մի շարք փորձագիտական տեսակներին: Դրանք են նյութագիտական հետազոտությունները` թմրամիջոցների, հոգեմետ միջոցների, թույների, զենք-զինամթերքի փորձաքննությունը, հետքաբանությունը (մատնահետքերը ներառյալ), համակարգչային փորձաքննությունները և այլն: Կարևոր ուղղություններից է նաև տոքսիկոլոգիան: ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ ձեռք բերված ժամանակակից սարքավորումների, ուսուցողական փոխադարձ այցերի շնորհիվ հնարավոր է եղել բարձրորակ փորձագետներ նախապատրաստել նշված ուղղություններով:

Գործունեության այս յոթ տարիներին բյուրոն ընդլայնել է իր ուղղությունները, փորձաքննություններ են իրականացնում ոչ միայն անդրազգային հանցավորության վերաբերյալ, այլև զուտ մեր երկրին բնորոշ ուղղություններով: Դրանք են` ավտոտեխնիկական, հոգեբանական, ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական, շինարարատեխնիկական և այլն:

Դատական փորձաքննություններից բացի, բյուրոյում իրականացվում են նաև արտադատարանային փորձաքննություններ` պայմանագրային եղանակով:

Բյուրոյի տնօրենի խոսքով՝ ոչ դատական փորձաքննությունն ընդունված է ամբողջ աշխարհում, կարևոր լծակ է` ցանկացած գործում ճշմարտության բացահայտման համար: Այս դեպքում բյուրոյի ծառայություններից օգտվում են անհատ քաղաքացիները, տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները և այլք։ Քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով պայմանագրային հիմունքներով ստանում են անհրաժեշտ փորձագիտական եզրակացություններ։

Քանի որ փորձաքննությունը գիտագործնական գործունեության տեսակ է, այդ պատճառով բյուրոյի յուրաքանչյուր բաժնում գիտական և գործնական աշխատանքների համադրմամբ փորձաքննություններ են կատարվում 28 ուղղություններով՝ ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, հեղինակային, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա և աուդիոձայնագրառման, հետքաբանական, ձգաբանական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, սննդային, կենսաբանական (հողագիտական), հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, տրանսպորտային հետքաբանական, տնտեսագիտական, ապրանքագիտական, համակարգչա-տեխնիկական, մշակութային արժեքների, հոգեբանական (այդ շրջանակներում նաև հոգեբանա-լինգվիստիկական), դատաբժշկական (նաև կենսաբանական հետքերի), դատաքիմիական (տոքսիկոլոգիական) և այլն։

Բյուրոն սերտորեն համագործակցում է ակադեմիական մի շարք առաջավոր գիտական կենտրոնների և ինստիտուտների հետ։ Սերտ համագործակցություն կա նաև ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության և այլ գերատեսչությունների համապատասխան կառույցների ու ծառայությունների հետ: Համագործակցությունն ընդգրկում է ինչպես դատական քրեագիտական փորձաքննությունների ոլորտները, այնպես էլ բյուրոյի կազմում ստեղծված կիրառական քրեաբանության կենտրոնի գործունեության հետ կապված՝ հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների ուսումնասիրության խնդիրները։

Փորձաքննությունների ազգային բյուրոն ծավալում է նաև ուսումնակրթական համագործակցություն։ Փորձաքննություն նշանակելու լիազորություն ունեցող անձանց համար կառավարության սահմանած պետպատվերի շրջանակներում իրավասու տարբեր մարմինների աշխատակիցներ վերապատրաստվում են բյուրոյում:

«Դասընթացները նվիրված են լինում փորձագիտական գործունեության արդի խնդիրներին: Դասընթացներին մասնակցում են քննիչներ, հետաքննության մարմինների աշխատակիցներ, իրավասու անձիք, ովքեր անմիջականորեն ելակետային տվյալներ հավաքելու և փորձաքննություն նշանակելու լիազորություն ունեն»,- նշեց Ա. Ջավադյանը:

Փորձաքննությունների ազգային բյուրոն, որպես երկրի խոշորագույն քրեափորձագիտական կառույց, իր կազմում մի շատ կարևոր կենտրոն ունի, որը կոչվում է քրեաբանության կիրառական հիմնախնդիրների կենտրոն, որն զբաղվում է մի շարք հանցավորության տեսակներ ծնող պատճառների և պայմանների ուսումնասիրությամբ և համապատասխան առաջարկություններ ներկայացնում իրավասու մարմիներին և կառույցներին:

Վերջերս կենտրոնն սկսել է համագործակցել գիտահետազոտական բնագավառում Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության ինստիտուտի հետ:

«Կենտրոնը լուրջ հետազոտություններ է իրականացրել անչափահասների հանցավորության, բռնի ուժի գործադրմամբ կատարված հանցագորությունների, զինվորական հանցագործությունների, դրանց պատճառների ու պայմանների ուսումնասիրման վերաբերյալ: Այդ ուսումնասիրություններն առաջարկությունների հետ ներկայացվել են պատկան մարմիններին»,- նշեց Ա. Ջավադյանը:

Հայաստանի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դարձել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI- European Network of Forensic Science Institutes) լիիրավ անդամ: Սա, ըստ տնօրենի, հնարավորություն է տալիս դատափորձագիտական բնագավառում ընդլայնել համագործակցության հնարավորությունները եվրոպական այլ դատափորձագիտական կազմակերպությունների հետ, իրականացնել տվյալների և փորձի փոխանակում, ներգրավել նոր գիտահետազոտական ծրագրերում, ձեռքբերել նոր գիտամեթոդական ձեռնարկներ և այլն:

Մոտ ժամանակներս բյուրոյում պատրաստվում են ներդնել ԴՆԹ նույնականացման (դատագենետիկական) փորձաքննության տեսակը, ինչը մի քանի անգամ մեծացնում է հանցագործությունների բացահայտման հնարավորությունները, ընդլայնում քննության ապացուցողական բազան։ Ծրագրվում է նաև գործունեություն ծավալել նոր ուղղություններով, ինչպիսիք են օրինակ՝ անտեսանելի հետքերի հայտնաբերումն ու հետազննությունը, անտրոպոլոգիական, հնէաբանական փորձաքննությունները և այլն:

«Աշխատում ենք ուժային բոլոր կառույցների հետ, բայց միաժամանակ պահպանում ենք անկախությունը: Շատ հետազոտություններ ենք համատեղ իրականացնում, բայց՝ քրեաբանական մեթոդներով՝ ակտիվ դիրքորոշում ունենալով պատճառները հետազոտելու առումով»,- եզրափակեց բյուրոյի տնօրենը:


Արխիվ

[]