ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժող կողմ. «Զինվորին սպանել են» 11/29/2012 13:17 | Քրեական խրոնիկոն
Կամ՝ ինչ է լինում հետո, երբ վերադաս հրամանատարությունը չի տիրապետում իրավիճակին
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, քննվում է Հադրութի զորամասերից մեկում կանոնագրքային հարաբերությունների խախտման և դրանց հետևանքով զինծառայողի մահվան դեպքի գործով դատաքննությունը:
Ամբաստանյալները երկուսն են՝ ժամկետային զինծառայող Սահակ Ասլիբեկյանն ու ջոկի հրամանատար Ալիկ Հակոբջանյանը: Առաջինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորադասության հարաբերությունների դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և 182-րդ հոդվածի առաջին մասով՝ Շորթումը: Երկրորդը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի առաջին մասով՝ Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:
Ըստ մեղադրական եզրակացության, 2011թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, Ս. Ասլիբեկյանը պարբերաբար վիճաբանել և ապտակել է ծառայակից Էդվարդ Ալավերդյանին՝ սպառնալով, որ զորամասում այլ զինծառայողների մոտ Ալավերդյանի մասին արատավորող, նրա իրավունքների, օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհայտնի, բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է մարտական հերթապահությունից հետո զորամասում իրեն տալ 50000 ՀՀ դրամ գումար: Դրա հետևանքով Էդվարդ Ալավերդյանը գտնվելով խիստ ընկճված հոգեվիճակում, 2011թ. հուլիսի 29-ին, ժամը 06.45-ի սահմաններում զորամասի մարտական դիրքում ինքնասպանություն է գործել` իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է կզակային շրջանին և հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք ստանալով մահացել է:
Իսկ ջոկի հրամանատար Ալիկ Հակոբջանյանը, ըստ մեղադրական եզրակացության, դրսևորել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք. նկատելով, որ Սահակ Ասլիբեկյանի փոխարեն զինծառայության հետ կապված առանձին պարտականությունները կատարում է շարքային Էդվարդ Ալավերդյանը, սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել այդ արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ, տեղյակ չի պահել վերադաս հրամանատարությանը: Առաջադրված մեղադրանքներում Ս. Ասլիբեկյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Ա. Հակոբջանյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին:
Տուժողի իրավահաջորդ Սեմյոն Ալավերդյանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր վստահորդը արժանահավատ չի համարում ինքնասպանության վարկածը, հակված է հավատալ սպանության վարկածին: Տուժողի իրավահաջորդը գտնում է, որ նախաքննությունն ընթացել է թերի, և ոչ բազմակողմանի, որն էլ հանգեցրել է քրեական գործի ոչ ճիշտ լուծման, և ոչ բոլոր անձանց արարքներին են տրվել ճիշտ քրեաիրավական գնահատականներ:
Այսպես, ըստ փաստաբանի, գործում առկա է դատաձգաբանական և դատահետքաբանական փորձագետի եզրակացությունը, մասնավորապես, հետքաբանական մասում փորձագետներ Ջ. Սահակյանը և Ա. Պետրոսյանը փորձաքննության ներկայացված ինքնաձիգի վրա չեն հայտնաբերել «որևէ պապիլյար գծանախշերի հետքեր կամ դրանց առանձին հատվածներ»: «Ինքնաձիգի վրա որևէ մատնահետք չհայտնաբերելը տուժող կողմի մոտ ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ մատնահետքերը մաքրվել են, քանի որ չեն հայտնաբերվել նույնիսկ տուժող Է. Ալավերդյանի մատնահետքերը»,- նշեց Ի.Պետրոսյանը:
Փաստաբանը հայտնեց, որ փորձաքննություն նշանակելու որոշումն ու առարկան փորձագետները ստացել են շուրջ երկուսուկես ամիս ուշացումով՝ այն դեպքում, որ մատնահետքերը ինքնաձիգի վրա կարող էին պահպանվել մեկ շաբաթ: Չի պահպանվել նաև դեպքի վայրը, չեն հարցաքննվել մարտական դիրքում գտնված բոլոր զինծառայողները:
Ինքնասպանության վարկածը չի ապացուցվում նաև այն պատճառով, որ ըստ դատաբժշկական փորձագետի եզրակացության, տուժող Է. Ալավերդյանի հասակը 156 սմ է, տուժողի վերին վերջույթի երկարությունը երրորդ մատի ծայրից մինչև ուսահոդ 65սմ է, իսկ մինչև անութափոս` 54 սմ, իսկ ԱԿ-74 ինքնաձիգի երկարությունը 94 սմ է: Նույն եզրակացության համաձայն, «կրակոցն արձակվել է ոչ լրիվ ընդհուպ տարածությունից»:
Ինեսսա Պետրոսյանը գտնում է, որ ինքնաձիգի փողի ծայրից մինչև ձգանը ավելի քան 60 սմ է, այսինքն՝ հավանականությունը շատ քիչ է, որ տուժող Է. Ալավերդյանը ոչ ընդհուպ կրակոցով, որի պարագայում պետք է սեղմեր իր ուսագոտուց իր վերին վերջույթի ամբողջ երկարությունից ավելի մեծ հեռավորության վրա գտնվող ձգանին, իրեն հասցնել համապատասխան վնասվածք՝ հաշվի առնելով մանավանդ, որ ըստ քրեական գործի նյութերի, տուժողը նստած է եղել իր վրա կրակ արձակելու ժամանակ:
Դեկտեմբերի 10-ի դատական նիստում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ