ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձագիտությունը պետք է լինի ապացուցելի և արժանահավատ 11/29/2012 13:40 | Վերլուծություններ
Փորձագիտությունը կարող է օգնել ինչպես հանցագործության բացահայտմանը, այնպես էլ անմեղության ապացուցմանը: Մենք փորձում ենք հասնել նրան, որ փորձագիտությունը լինի ապացուցելի, արժանահավատ: Շատ կարևոր է, որ դատարանում փորձագետները կարողանան ապացուցել իրենց փորձագիտական եզրակացությունների արժանահավատությունը: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
Տարիների ընթացքում երկրի խոշորագույն դատափորձագիտական կենտրոնը դարձած բյուրոն ստեղծվել է յոթ տարի առաջ` 2005 թ., իրավապահ ոլորտում դեռևս 2001 թ. կնքված հայ–ամերիկյան միջկառավարական ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակը անդրազգային հանցավորության դեմ պայքարն է:
Արտաշես Ջավադյանի խոսքով՝ կենտրոնն ստեղծելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվել անդրազգային հանցավորության դեմ պայքարում առաջնահերթ նշանակություն ունեցող մի շարք փորձագիտական տեսակներին: Դրանք են նյութագիտական հետազոտությունները` թմրամիջոցների, հոգեմետ միջոցների, թույների, զենք-զինամթերքի փորձաքննությունը, հետքաբանությունը (մատնահետքերը ներառյալ), համակարգչային փորձաքննությունները և այլն: Կարևոր ուղղություններից է նաև տոքսիկոլոգիան: ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ ձեռք բերված ժամանակակից սարքավորումների, ուսուցողական փոխադարձ այցերի շնորհիվ հնարավոր է եղել բարձրորակ փորձագետներ նախապատրաստել նշված ուղղություններով:
Գործունեության այս յոթ տարիներին բյուրոն ընդլայնել է իր ուղղությունները, փորձաքննություններ են իրականացնում ոչ միայն անդրազգային հանցավորության վերաբերյալ, այլև զուտ մեր երկրին բնորոշ ուղղություններով: Դրանք են` ավտոտեխնիկական, հոգեբանական, ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական, շինարարատեխնիկական և այլն:
Դատական փորձաքննություններից բացի, բյուրոյում իրականացվում են նաև արտադատարանային փորձաքննություններ` պայմանագրային եղանակով:
Բյուրոյի տնօրենի խոսքով՝ ոչ դատական փորձաքննությունն ընդունված է ամբողջ աշխարհում, կարևոր լծակ է` ցանկացած գործում ճշմարտության բացահայտման համար: Այս դեպքում բյուրոյի ծառայություններից օգտվում են անհատ քաղաքացիները, տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները և այլք։ Քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով պայմանագրային հիմունքներով ստանում են անհրաժեշտ փորձագիտական եզրակացություններ։
Քանի որ փորձաքննությունը գիտագործնական գործունեության տեսակ է, այդ պատճառով բյուրոյի յուրաքանչյուր բաժնում գիտական և գործնական աշխատանքների համադրմամբ փորձաքննություններ են կատարվում 28 ուղղություններով՝ ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, հեղինակային, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա և աուդիոձայնագրառման, հետքաբանական, ձգաբանական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, սննդային, կենսաբանական (հողագիտական), հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, տրանսպորտային հետքաբանական, տնտեսագիտական, ապրանքագիտական, համակարգչա-տեխնիկական, մշակութային արժեքների, հոգեբանական (այդ շրջանակներում նաև հոգեբանա-լինգվիստիկական), դատաբժշկական (նաև կենսաբանական հետքերի), դատաքիմիական (տոքսիկոլոգիական) և այլն։
Բյուրոն սերտորեն համագործակցում է ակադեմիական մի շարք առաջավոր գիտական կենտրոնների և ինստիտուտների հետ։ Սերտ համագործակցություն կա նաև ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության և այլ գերատեսչությունների համապատասխան կառույցների ու ծառայությունների հետ: Համագործակցությունն ընդգրկում է ինչպես դատական քրեագիտական փորձաքննությունների ոլորտները, այնպես էլ բյուրոյի կազմում ստեղծված կիրառական քրեաբանության կենտրոնի գործունեության հետ կապված՝ հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների ուսումնասիրության խնդիրները։
Փորձաքննությունների ազգային բյուրոն ծավալում է նաև ուսումնակրթական համագործակցություն։ Փորձաքննություն նշանակելու լիազորություն ունեցող անձանց համար կառավարության սահմանած պետպատվերի շրջանակներում իրավասու տարբեր մարմինների աշխատակիցներ վերապատրաստվում են բյուրոյում:
«Դասընթացները նվիրված են լինում փորձագիտական գործունեության արդի խնդիրներին: Դասընթացներին մասնակցում են քննիչներ, հետաքննության մարմինների աշխատակիցներ, իրավասու անձիք, ովքեր անմիջականորեն ելակետային տվյալներ հավաքելու և փորձաքննություն նշանակելու լիազորություն ունեն»,- նշեց Ա. Ջավադյանը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն, որպես երկրի խոշորագույն քրեափորձագիտական կառույց, իր կազմում մի շատ կարևոր կենտրոն ունի, որը կոչվում է քրեաբանության կիրառական հիմնախնդիրների կենտրոն, որն զբաղվում է մի շարք հանցավորության տեսակներ ծնող պատճառների և պայմանների ուսումնասիրությամբ և համապատասխան առաջարկություններ ներկայացնում իրավասու մարմիներին և կառույցներին:
Վերջերս կենտրոնն սկսել է համագործակցել գիտահետազոտական բնագավառում Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության ինստիտուտի հետ:
«Կենտրոնը լուրջ հետազոտություններ է իրականացրել անչափահասների հանցավորության, բռնի ուժի գործադրմամբ կատարված հանցագորությունների, զինվորական հանցագործությունների, դրանց պատճառների ու պայմանների ուսումնասիրման վերաբերյալ: Այդ ուսումնասիրություններն առաջարկությունների հետ ներկայացվել են պատկան մարմիններին»,- նշեց Ա. Ջավադյանը:
Հայաստանի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դարձել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI- European Network of Forensic Science Institutes) լիիրավ անդամ: Սա, ըստ տնօրենի, հնարավորություն է տալիս դատափորձագիտական բնագավառում ընդլայնել համագործակցության հնարավորությունները եվրոպական այլ դատափորձագիտական կազմակերպությունների հետ, իրականացնել տվյալների և փորձի փոխանակում, ներգրավել նոր գիտահետազոտական ծրագրերում, ձեռքբերել նոր գիտամեթոդական ձեռնարկներ և այլն:
Մոտ ժամանակներս բյուրոյում պատրաստվում են ներդնել ԴՆԹ նույնականացման (դատագենետիկական) փորձաքննության տեսակը, ինչը մի քանի անգամ մեծացնում է հանցագործությունների բացահայտման հնարավորությունները, ընդլայնում քննության ապացուցողական բազան։ Ծրագրվում է նաև գործունեություն ծավալել նոր ուղղություններով, ինչպիսիք են օրինակ՝ անտեսանելի հետքերի հայտնաբերումն ու հետազննությունը, անտրոպոլոգիական, հնէաբանական փորձաքննությունները և այլն:
«Աշխատում ենք ուժային բոլոր կառույցների հետ, բայց միաժամանակ պահպանում ենք անկախությունը: Շատ հետազոտություններ ենք համատեղ իրականացնում, բայց՝ քրեաբանական մեթոդներով՝ ակտիվ դիրքորոշում ունենալով պատճառները հետազոտելու առումով»,- եզրափակեց բյուրոյի տնօրենը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ