ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ուժը կորցրած ճանաչել իր մրցակցի թեկնածության գրանցումը 11/28/2012 12:09 | Ընտրական իրավունք
Երևանի թ.1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը դիմել է թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
«Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի և նրա կողմնակիցների կողմից կատարվել են Ընտրական օրենսգրքի և նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ակնհայտորեն կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,-մասնավորապես ասված է դիմումում: Ս. Սաֆարյանը որպես հիմնավորում նշել է իր մրցակցի կողմից թույլ տրված խախտումները` դիմումին կցելով իր մրցակցի պաստառների լուսանկարները, թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայված նրա ընտրական շտաբերից մեկի մասին տեսանյութ և ապացուցողական այն նյութեր:
Ս. Սաֆարյանը նշել է, որ ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանը նոյեմբերի 23-ի դրությամբ ԿԸՀ ներկայացրած իր երկրորդ հայտարարագրով մինչև այդ օրը «իր նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուտքերի հանրագումար ներկայացրել է 2.710.000 դրամը, որից` 2.652.080 դրամը ցույց է տրվել իբրև ԸՕ-ի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափ»: «Միաժամանակ այդ նույն գումարը ներկայացրել է թե իբրև այդ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեք, թե հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ»,-մասնավորապես նշել է «Ժառանգության» թեկնածուն:
Ըստ դիմումատուի, Ռ. Սահակյանի հիմնադրամի այդ միջոցներից 865.605 դրամը 06.11.2012 թ. փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար, ևս 1.409.500 դրամ` գովազդային վահանակների վրա պաստառների տեղադրման, ինչպես նաև` վահանակների տեղադրման համար: 23.11.2012թ. հավելյալ 156.975 դրամ հիմնադրամից փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար:
«Այս ամենն այն դեպքում, երբ թեկնածուի թվով 12 լայնաֆորմատ պաստառները համապատասխան վահանակներին փակցրել են դեռևս նոյեմբերի 2-ին, մինչդեռ ԿԸՀ սահմանած ժամանակացույցով քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 4-ից: Թեկնածուն նշել է, որ բացի 220.000 դրամը, մնացած 2.432.080 դրամը ծախսել է հենց այս ծառայության համար»,-դիմումում նշել է Ս. Սաֆարյանը` հավելելով, որ անձամբ ինքն այդ նույն վահանակներից մեկի վրա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական լայնաֆորմատ պաստառ փակցնելու համար վճարել է շուրջ 280.000 դրամ:
«Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից 12 այդպիսի վահանակների պարագայում (կրիչով 12 պաստառների նկարները կցված են) ակնհայտ է, որ դրանց շուկայական գնի հանրագումարը գերազանցում է ոչ միայն ցույց տրված արժեքը, այլև ողջ նախընտրական հիմնադրամի միջոցները: Այսպիսով, ակնհայտ է, որ հիշատակված ապրանքի և ծառայության ձեռքբերման համար թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ցույց տրված փաստացի չափը նվազեցված է, չի համապատասխանում դրա իրական շուկայական արժեքին և գերազանցում է հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին»,-ընդգծել է դիմումատուն:
Ս. Սաֆարյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ի թեկնածուի քարոզչության հետ կապված ընտրատարածքում «ամեն քայլափոխի տեսանելի են նախընտրական շտաբերի վրա փակցված միջին ֆորմատի վահանակներ (որոնց վրա նշված է 35 տպաքանակ, մինչդեռ դրանք ավելի շատ են), նոյեմբերի 22-ից բոլոր բնակարաններում բաժանվում են թեկնածուի հերթական համարն ընդգծող հիշեցման թերթիկներ, և վերջապես` Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բոլոր շենքերում, վերելակների ներսում կամ դրանցից դուրս գովազդային վահանակների վրա համատարած փակցվել են A3 և ավելի մեծ ձևաչափերի նկարներ»:
«Խոսքը վերաբերում է այդպիսի հազարավոր պաստառների (մի քանի լուսանկարներ կցվում են օրինակի համար): Ակնհայտ է, որ նշված բոլոր ծառայությունների ու ապրանքների փաստացի և շուկայական արժեքները թաքցվում են թեկնածուի կողմից:
Չնայած այս ամենին, ԸՕ-ի մեկ այլ ակնհայտ խախտում վերաբերում է թեկնածուի նախընտրական շտաբերին ու դրանց թվին: Ոչ 1-ին, ոչ էլ 2-րդ հայտարարագրերում թեկնածուն չի հիշատակել որևէ ծախս նախընտրական շտաբերի վարձակալության կապակցությամբ: Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ «ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբերը զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները»: Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 1/11 տեղամասային ընտրական..
Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայվել է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շտաբերից մեկը (տեսանյութը կցվում է)»,-պնդում է «Ժառանգության» թեկնածուն` հավելելով, որ իրենց կողմից թիվ 1 ընտրատարածքում հայտնաբերվել է թեկնածուի առնվազն 50 նախընտրական շտաբ` համապատասխան գրառմամբ: Այսինքն` խախտվել է նաև ԸՕ-ի պահանջը, ըստ որի ընտրական շտաբերի թիվը չի կարող գերազանցել ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, տվյալ դեպքում` 35-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ