Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ուժը կորցրած ճանաչել իր մրցակցի թեկնածության գրանցումը 11/28/2012   12:09  |  Ընտրական իրավունք

Երևանի թ.1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը դիմել է թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

«Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի և նրա կողմնակիցների կողմից կատարվել են Ընտրական օրենսգրքի և նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ակնհայտորեն կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,-մասնավորապես ասված է դիմումում: Ս. Սաֆարյանը որպես հիմնավորում նշել է իր մրցակցի կողմից թույլ տրված խախտումները` դիմումին կցելով իր մրցակցի պաստառների լուսանկարները, թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայված նրա ընտրական շտաբերից մեկի մասին տեսանյութ և ապացուցողական այն նյութեր:

Ս. Սաֆարյանը նշել է, որ ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանը նոյեմբերի 23-ի դրությամբ ԿԸՀ ներկայացրած իր երկրորդ հայտարարագրով մինչև այդ օրը «իր նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուտքերի հանրագումար ներկայացրել է 2.710.000 դրամը, որից` 2.652.080 դրամը ցույց է տրվել իբրև ԸՕ-ի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափ»: «Միաժամանակ այդ նույն գումարը ներկայացրել է թե իբրև այդ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեք, թե հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ»,-մասնավորապես նշել է «Ժառանգության» թեկնածուն:

Ըստ դիմումատուի, Ռ. Սահակյանի հիմնադրամի այդ միջոցներից 865.605 դրամը 06.11.2012 թ. փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար, ևս 1.409.500 դրամ` գովազդային վահանակների վրա պաստառների տեղադրման, ինչպես նաև` վահանակների տեղադրման համար: 23.11.2012թ. հավելյալ 156.975 դրամ հիմնադրամից փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար:

«Այս ամենն այն դեպքում, երբ թեկնածուի թվով 12 լայնաֆորմատ պաստառները համապատասխան վահանակներին փակցրել են դեռևս նոյեմբերի 2-ին, մինչդեռ ԿԸՀ սահմանած ժամանակացույցով քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 4-ից: Թեկնածուն նշել է, որ բացի 220.000 դրամը, մնացած 2.432.080 դրամը ծախսել է հենց այս ծառայության համար»,-դիմումում նշել է Ս. Սաֆարյանը` հավելելով, որ անձամբ ինքն այդ նույն վահանակներից մեկի վրա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական լայնաֆորմատ պաստառ փակցնելու համար վճարել է շուրջ 280.000 դրամ:

«Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից 12 այդպիսի վահանակների պարագայում (կրիչով 12 պաստառների նկարները կցված են) ակնհայտ է, որ դրանց շուկայական գնի հանրագումարը գերազանցում է ոչ միայն ցույց տրված արժեքը, այլև ողջ նախընտրական հիմնադրամի միջոցները: Այսպիսով, ակնհայտ է, որ հիշատակված ապրանքի և ծառայության ձեռքբերման համար թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ցույց տրված փաստացի չափը նվազեցված է, չի համապատասխանում դրա իրական շուկայական արժեքին և գերազանցում է հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին»,-ընդգծել է դիմումատուն:

Ս. Սաֆարյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ի թեկնածուի քարոզչության հետ կապված ընտրատարածքում «ամեն քայլափոխի տեսանելի են նախընտրական շտաբերի վրա փակցված միջին ֆորմատի վահանակներ (որոնց վրա նշված է 35 տպաքանակ, մինչդեռ դրանք ավելի շատ են), նոյեմբերի 22-ից բոլոր բնակարաններում բաժանվում են թեկնածուի հերթական համարն ընդգծող հիշեցման թերթիկներ, և վերջապես` Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բոլոր շենքերում, վերելակների ներսում կամ դրանցից դուրս գովազդային վահանակների վրա համատարած փակցվել են A3 և ավելի մեծ ձևաչափերի նկարներ»:

«Խոսքը վերաբերում է այդպիսի հազարավոր պաստառների (մի քանի լուսանկարներ կցվում են օրինակի համար): Ակնհայտ է, որ նշված բոլոր ծառայությունների ու ապրանքների փաստացի և շուկայական արժեքները թաքցվում են թեկնածուի կողմից:

Չնայած այս ամենին, ԸՕ-ի մեկ այլ ակնհայտ խախտում վերաբերում է թեկնածուի նախընտրական շտաբերին ու դրանց թվին: Ոչ 1-ին, ոչ էլ 2-րդ հայտարարագրերում թեկնածուն չի հիշատակել որևէ ծախս նախընտրական շտաբերի վարձակալության կապակցությամբ: Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ «ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբերը զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները»: Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 1/11 տեղամասային ընտրական..

Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայվել է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շտաբերից մեկը (տեսանյութը կցվում է)»,-պնդում է «Ժառանգության» թեկնածուն` հավելելով, որ իրենց կողմից թիվ 1 ընտրատարածքում հայտնաբերվել է թեկնածուի առնվազն 50 նախընտրական շտաբ` համապատասխան գրառմամբ: Այսինքն` խախտվել է նաև ԸՕ-ի պահանջը, ըստ որի ընտրական շտաբերի թիվը չի կարող գերազանցել ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, տվյալ դեպքում` 35-ը:


Արխիվ

[]