Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Շուրջ 10000 պահնորդների սպառնում է գործազրկություն 11/28/2012   18:00  |  ԼՐԱՀՈՍ

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն։ Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, և նշված գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա։

Այդ առիթով Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

«Այստեղ առկա է հակասություն. Օրենքն ուժի մեջ է մտնում մեկ ամսից, սակայն դեռ չեն ստեղծվել լիցենզավորող հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա պետք է տրվեն բարդ ընթացակարգով լիցենզիաները, ինչպես նաև հաստատված չեն լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները։

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումն, որակավորումն ու վերապատրաստումն իրականացնում են համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները։ Սակայն մինչ օրս չկա լիցենզավորված որևէ ուսումնական հաստատություն, որն իրավունք ունի տալու այդպիսի վկայագիր։ ԿԳՆ-ի հաստատված մասնագիտությունների ցանկում չկան «պահնորդ» և «թիկնապահ» մասնագիտությունները։ Հետևաբար, որպեսզի մասնավոր պահնորդական կազմակերպությունների պահնորդները ստանան որակավորում, անցնեն որակավորման ստուգում ոստիկանությունում և ստանան փաստաթուղթ, ապա պետք է հաստատվեն նշված մասնագիտությունները, պետական կրթական չափորոշիչները, այնուհետև լիցենզավորվեն ուսումնական հաստատությունները, որտեղ պահնորդներն ըստ նախագծի ուսուցում պետք է անցնեն նվազագույնը 4 ամիս, իսկ թիկնապահները` նվազագույնը 1 տարի։ Պահնորդները և թիկնապահները Ոստիկանությունում պետք է անցնեն նաև որակավորման ստուգում և ստանան համապատասխան փաստաթուղթ։ Պահնորդների և թիկնապահների որակավորման ստուգման համար ՀՀ կառավարության կողմից պետք է հաստատվի թիկնապահների և պահնորդների որակավորման ստուգման կարգը, որի հիման վրա պետք է հաստատվեն որակավորման հանձնաժողովների կազմավորման կարգը և կանոնադրությունը, այնուհետև կազմավորված հանձնաժողովը պետք է կազմի և հրապարակի որակավորման ստուգման հարցաշարերը ստուգման օրվանից ոչ ուշ քան 6 ամիս առաջ։ Այսինքն՝ առաջիկա մի քանի ամիսներին մենք չենք կարող ունենալ պահնորդ կամ թիկնապահ աշխատելու իրավունք ունեցող անձինք։

Օրենքում հստակ տարանջատված չէ «պահնորդ» և «թիկնապահ» հասկացությունները։ Դրանք տարբեր ոլորտներ են և պետք է կանոնակարգվեն տարբեր օրենքներով։ Թիկնապահական ինստիտուտի նկատմամբ ցանկացած օրենսդրական խստացում արդարացված է։ Նույնը չի կարելի ասել պահնորդի մասին, որը հասարակ պահակն է, և նրանց համար նախատեսված 4-ամսյա դասընթացների ժամկետը բավականին երկար է։ Այսօրվա սոցիալական ծանր պայմաններում ոչ մի պահնորդ չի կարող 4 ամիս չաշխատել և գնալ դասընթացների, որից հետո անցնի որակավորման ստուգում։

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն առնչվում է հանրապետությունում պահնորդական ծառայություններ մատուցող տասնյակ կազմակերպություններին և շուրջ 10 հազար աշխատակիցներին։ Օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում հունվարի 1-ից այդ կազմակերպությունները կկանգնեն լուծարման եզրին, իսկ շուրջ 10 հազար քաղաքացիներ կհամալրեն գործազուրկների բանակը։

Հաշվի առնելով, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը կիրարկելու համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ՝ Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միությունը պահանջում է կատարել օրենքի 35-րդ հոդվածի փոփոխություն՝ սահմանելով օրենքի ուժի մեջ մտնելու նոր՝ իրատեսական ժամկետ և սահմանային դրույթներ, քանի որ 09.02.2012թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում բոլոր պահնորդական կազմակերպությունները լիցենզիա չունենալու դեպքում կենթարկվեն վարչական տույժի և վարչական տույժի կենթարկվեն նաև այն կազմակերպությունները, որոնց պահնորդական ծառայություններ է մատուցվում։ Ուստի Օրենքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ կամ ընդունել այն նոր խմբագրությամբ՝ դրույթները քննարկելով ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ»:


Արխիվ

[]