ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դեղերի մասին» օրենքը չի կարգավորում կենսահավելումների շրջանառությունը 11/28/2012 11:33 | ԼՐԱՀՈՍ
Մշակվում է նոր՝ «Կենսաակտիվ հավելումների մասին» օրենք
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից վերջին տարիներին հայտնաբերված կեղծման դեպքերը հիմնականում վերաբերում են կենսաակտիվ հավելումներին: Այդ մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը:
Միայն 2010-2012 թթ. կենտրոնը հայտնաբերել է կեղծված կենսաակտիվ վեց հավելում, որոնց բաղադրության մեջ եղել է չհայտարարագրված տադաֆիլ դեղանյութ՝ տարբեր չափաքանակների:
Լիլիթ Ղազարյանի խոսքով՝ կենսաակտիվ հավելում արտադրողները տարբեր քիմիական նյութեր ավելացնելու ճանապարհով փորձում են գրավել սպառողին՝ դրանք գովազդելով որպես բուժամիջոց: «Մինչդեռ կենսաակտիվ հավելումները ստեղծված են ոչ բուժական նպատակներով: Դրանք կարող են նպաստել բուժմանը, բայց ոչ թե բուժել: Արտադրողները թյուրիմացության մեջ պահում սպառողին»,- նշեց Լ. Ղազարյանը:
Կենսաակտիվ հավելումներն անարգել ներկրվում են Հայաստան, քանի որ դրանց շրջանառությունը կարգավորված չէ «Դեղերի մասին» գործող օրենքով:
Ոլորտի պատասխանատուները մխիթարում էին, որ կենսաակտիվ հավելումների շրջանառության կարգավորումն ընդգրկված է «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծում։ Սակայն պարզվում է՝ նոր օրենքը ևս չի կարգավորելու այս խնդիրը: «Կենսաակտիվ հավելումների մասին» առանձին օրենք է մշակվում:
«Բոլոր երկրներում դեղերի և կենսահավելումների մասին օրենքներն առանձնացված են: Նույն օրենքի շրջանակներում դրանց մեկտեղումը ճիշտ չէ ոչ մի առումով: Այդ պատճառով Հայաստանում ևս մշակվում է առանձին օրենք»,- նշեց Լ. Ղազարյանը:
Նոր օրենքի համաձայն՝ արտադրանքը մինչև շուկա մտնելը ենթարկվելու է փորձաքննության: «Սննդային հավելում արտադրողը համապատասխան փաստաթղթեր պետք է ներկայացնի և դրանց փորձաքննությունից հետո միայն հավելումը կգրանցվի: Եթե հավելումների մեջ հայտնաբերվեն քիմիական նյութեր՝ դրանք չեն գրանցվի:
Լ. Ղազարյանի խոսքով՝ օրենքը վերահսկողություն է սահմանելու և արտադրության, և ներմուծման, և շրջանառության առումով: Սահմանվելու են նաև համապատասխան պատժամիջոցներ: Օրենքին կից ներկայացվելու է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթ:
Կառավարության որոշմամբ ժամանակացույց է սահմանված. 2013-ի սկզբին օրենքը պետք է ներկայացվի կառավարության քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից