ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արագաչափեր տրամադրող ՍՊԸ-ն` ՀՅԴ ուշադրության կենտրոնում 11/27/2012 20:24 | Վարչական իրավունք
Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվող արագաչափ սարքերի խնդրով պայմանավորված` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը գրավոր հարցադրում է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի պահանջների կատարման և ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա այդ օրենքի կիրարկման ազդեցության մասին հարցապնդման հեղինակներին, մասնավորապես, հետաքրրքել է տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերի ձեռքբերումը, տեղադրումը, շահագործումը, սպասարկումը և վերանորոգումն իրականացնող«Սեքյուրիթի Ղրիմ» ՍՊԸ-ն:
Ճանապարհային ոստիկանության ծառայության և հիշյալ ընկերության միջև 2011 թ.-ի հունիսի 13-ին կնքված գնման պայմանագրով, որի գործողության ժամկետ է սահմանվել 2036 թ.-ի դեկտեմբերի 30-ը, նախատեսվել է, որ պայմանագրի գործողության առաջին յոթ տարվա ընթացքում համապատասխան սարքերի ձեռքբերման, տեղադրման, շահագործման, սպասարկման և նորոգման համար ընկերությանը կվճարվի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արդյունքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետու ժամանակահատվածում փաստացի գանձված գումարների 70 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 9 մլն 849 հազար 562 եվրոյին համարժեք դրամ, իսկ պայմանագրի գործողության մնացած 19 տարվա ընթացքում մատուցվող ծառայությունների (առանց սարքերի ձեռքբերման և տեղադրման արժեքի) համար՝ փաստացի գանձված գումարների 50-70 տոկոսը:
Ըստ ՀՅԴ-ի, 2012 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով կայացվել է 294 474 որոշում և նշանակվել է 3 մլրդ 290 մլն 194 հազար դրամի տուգանք, որից ընկերությանը վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 4 մլն 429 հազար100 եվրո: Այսինքն` 2012 թվականի 9 ամիսների ընթացքում ընկերությանը վճարվելու է պայմանագրի ընդհանուր գնի շուրջ 45 %-ը:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի շրջանակներում համապատասխան սարքավորումների տեղադրման և շահագործման պայմանագրի կնքման գործընթացը, պայմանագրի կատարումը, այդ սարքավորումների միջոցով արձանագրված խախտումները, նշանակված և հավաքագրված տուգանքների չափերը և ընդհանրապես նշված օրենքի կատարումը և ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա այդ օրենքի կիրարկման ազդեցությունն ուսումնասիրելու և, անհրաժեշտության դեպքում, ՀՀ Ազգային ժողովում քննարկելու նպատակով ՀՀ կառավարությունից ԱԺ ՀՅԴ խմբակցությունն ակնկալում է իր հարցերի պատասխանների ստացումը:
ՀՅԴ-ին, մասնավորապես, հետաքրքրում է.
-Ի՞նչ ընթացակարգով է կնքվել վերոհիշյալ պայմանագիրը, ինչքա՞ն է եղել նշված սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը, որ կազմակերպություններն (ներառյալ ֆիզիկական անձինք) են մասնակցել գնման ընթացակարգին և ի՞նչ գներ են առաջարկել, ի՞նչ հիմքով են մերժվել մասնակիցների կողմից ներկայացված հայտերը:
-Ե՞րբ է հիմնադրվել «Սեքյուրիթի Ղրիմ» ՍՊ ընկերությունը, համապատասխան ոլորտում գործունեություն ծավալելու քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունի, և պայմանագիրը կնքելու պահին ինչքա՞ն են կազմել ընկերության ակտիվները և պարտավորությունները:
-Քանի՞ փոփոխություն է իրականացվել կնքված պայմանագրում:
-01.12.12 թ.-ի դրությամբ ի՞նչ համակարգեր են ստեղծվել, քանի՞ սարք է տեղադրվել, և ի՞նչ ծառայություններ են մատուցվել, ինչպես նաև մինչև տարեվերջ ի՞նչ միջոցառումներ է նախատեսվում իրականացնել:
-Ի՞նչ պատճառաբանությամբ, հաշվարկով և հիմքով է պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել մինչև 2036 թ.-ի դեկտեմբերի 30-ը, այն դեպքում, երբ դրանց տեղադրումն ավարտվում է 2017 թ.-ին և միայն 2012 թ.-ի 9 ամիսների ընթացքում ընկերությանն արդեն իսկ վճարվելու է պայմանագրի ընդհանուր գնի շուրջ 45 %-ը:
- Ինչքանո՞վ է արժանահավատ և հիմնավոր պայմանագրի գործողության մնացած ժամկետում (19 տարի) մատուցվող ծառայությունների (առանց սարքերի ձեռքբերման և տեղադրման արժեքի) համար կատարողին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում փաստացի գանձված գումարների 50-70 տոկոսի վճարման սահմանումը (առանց ընդհանուր գումարը նշելու)՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արդյունքում 2012 թ.-ի փաստացի գանձված գումարները:
-Ե՞րբ և ո՞ւմ կողմից է իրականացվել պայմանագրի գնի հիմնավորվածության և արժանահավատության փորձաքննություն և շուկայական գնի համեմատություն:
-Մինչև սարքերի տեղադրումը և տեղադրումից հետո համապատասխան տարածքներում ճանապարհատրանսպորտային վթարների քանի՞ դեպք է տեղի ունեցել, այդ վթարներում քանի մարդ է տուժել և մահվան քանի ելք է արձանագրվել:
- 01.12.12 թ.-ի դրությամբ նշված սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոների խախտման քանի՞ դեպք է արձանագրվել, ինչքա՞ն տուգանք է նշանակվել և դրանց որ մասն է վճարվել:
-2010 և 2011 թվականներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման քանի՞ դեպք է արձանագրվել, ինչքա՞ն տուգանք է նշանակվել և դրանց որ մասն է վճարվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ