ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձագետներ. «Հայաստանում անչափահասների արտահանման նախադրյալներ չկան» 11/27/2012 14:31 | Վերլուծություններ
2011 թ. անչափահասների նկատմամբ` երկրից դուրս իրականացված թրաֆիքինգի երկու դեպք է բացահայտվել: Մեկը սեռական շահագործում Թուրքիայում, մյուսը` աշխատանքային շահագործում ՌԴ-ում: Երկու դեպքում էլ շահագործման են ենթարկվել 17-ամյա աղջիկներ:
Այդ մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց People in need կազմակերպության թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Ըստ նրա` Թուրքիայում շահագործման դեպքը դատաքննության փուլում է, իսկ ՌԴ-ում շահագործման դեպքը` նախաքննության:
«Երկրներ կան, որոնցում անչափահասների շահագործմամբ գումար են աշխատում: Բարեբախտաբար, Հայաստանն այդ երկրների թվին չի պատկանում: Թեև ցավոք մեր երկիրն էլ զերծ չի մնացել այդ հանցագործության դրսևորումներից »,- նշեց մեր զրուցակիցը:
Չնայած երկու դեպքերի բացահայտմանը` փորձագետն անչափահասների թրաֆիքինգի առումով նախադրյալներ Հայաստանում չի տեսնում:
«Հայաստանից երեխա դուրս բերելը բավականին դժվար է, բազմաթիվ փաստաթղթեր, ծնողի համաձայնություն է հարկավոր»: Սակայն ըստ նրա` անչափահասների թրաֆիքինգի անգամ մեկ դեպքը Հայաստանի պարագայում շատ է: Փորձագետի հետ համակարծիք է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հակաթրաֆիքինգային ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը: Ըստ նրա` անչափահասների արտահանման որևէ դեպք նախկինում չի գրանցվել: Ինչ վերաբերում է բացահայտված երկու դեպքերին, ապա նրա կարծիքով՝ քանի դեռ չկա մեղադրական դատավճիռ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չենք կարող հաստատել, որ անչափահասի թրաֆիքինգ է տեղի ունեցել Հայաստանից դուրս:
Դ. Թումասյանի խոսքով՝ այս հանցագործությունը շարունակում է մնալ լատենտային, ինչը որոշ դեպքերում հետևանք է հոգեբանական առանձնահատկությունների:
Օրինակ ծնողը մտածում է` ավելի լավ է տեղի ունեցածը թաքցնեմ ընտանիքի ներսում, ընտանիքի «կեղտը» դուրս չհանեմ: Այդ պատճառով, ցավոք, չենք իմանում տեղի ունեցող դեպքերի մասին: Չնայած հասարակության իրազեկվածության, գիտելիքների պակասին՝ փորձագետները թրաֆիքինգի դեմ պայքարը դրական, իսկ իրավիճակն էլ վերահսկելի են գնահատում:
«Անչափահասների թրաֆիքինգի բացահայտումների ավելացումը ոստիկանության նպատակաուղղված աշխատանքների արդյունք է: Նրանք արդեն գիտակցել են խնդրի առարկան, սկսել են բացահայտել ավելի մեծ ուշադրությամբ»,- նշեց Դ. Թումասյանը:
Իրավաբանի խոսքով՝ թրաֆիքինգի դեմ պայքարին մեծապես նպաստեց օրենսդրության կարգավորումը: ՀՀ-ում թրաֆիքինգը հանցագործություն համարվեց 2003 թվականից, երբ ընդունվեց գործող Քրեական օրենսգիրքը:
«Այն համապատասխանեցվեց միջազգային չափորոշիչներին, առանձնացվեց առանձին հոդված 132.2 երեխաների թրաֆիքինգի առումով, նաև տեղի ունեցան խստացումներ: Օրինակ՝ նախկինում երբ անչափահասին ներգրավում էին մարմնավաճառության մեջ, արարքը որակվում էր որպես շահադիտական դրդումներով պոռնկության մեջ ներգրավել: Հիմա տվյալ արարքը որակվում է որպես անչափահասի թրաֆիքինգ»:
Իսկ Տ. Բեժանյանի կարծիքով՝ հայաստանյան օրենսդրությունը շատ ավելի լավ վիճակում է, քան մեր հարևաններինն է: «Օրինակ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում Վրաստանը առաջին լավագույն երկրների թվին է պատկանում, Հայաստանն ու Շվեյցարիան՝ երկրորդ: Մենք այդ հանցագործության դեմ պայքարելու առումով նույնիսկ ավելի շատ աշխատանք ենք տանում, քան առաջին սանդղակում գտնվող շատ երկրներ»,- խոսքն ամփոփեց Տ. Բեժանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից