ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը միացել է գենդերային բռնության դեմ քարոզարշավին 11/26/2012 15:44 | ԼՐԱՀՈՍ
Աշխարհում տարեցտարի ավելի մեծ թափ հավաքող` «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում Հայաստանում ևս նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը կանցկացվեն տարբեր միջոցառումներ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեղեկացմամբ, միջոցառումները նվիրված են նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օրվան, դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան, դեկտեմբերի 2-ին նշվող Ստրկության դեմ պայքարի միջազգային օրվան, դեկտեմբերի 6-ին նշվող Մոնրեալի կոտորածի օրվան և դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվան:
1991 թ.-ից ի վեր, ավելի քան 3700 կազմակերպություններ աշխարհի 164 երկրներում մասնակցում են ամենամյա «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» համաշխարհային քարոզարշավին, որը կոչ է անում վերացնել բոլոր տեսակի բռնությունները կանանց նկատմամբ: Կովկասյան տարածաշրջանում քարոզարշավն առաջին անգամ ներկայացվեց 2000 թ.-ին:
Յուրաքանչյուր տարի, կանանց իրավունքների պաշտպանների հետ խորհրդակցությամբ, մշակվում է քարոզարշավի համաշխարհային թեման և կարգախոսը: 2012 թ.-ի քարոզարշավի կարգախոսն է «Տանը խաղաղությունից մինչև խաղաղություն աշխարհում. պայքարենք միլիտարիզմի դեմ և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, շարունակելով 2000-2011 թ.թ.-ին հաջողությամբ պսակված քարոզարշավների շարքը, 2012 թ.-ին ևս նախաձեռնում է «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավը: Այն կոչված է կրկին բարձրաձայնելու գենդերային բռնության հիմնախնդրի կարևորությունը և ներգրավելու ավելի մեծ թվով մասնակիցներ` այդ թվում պետական կառույցներ, ԶԼՄ-ներ, քաղաքացիական հասարակության և միջազգային համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներին:
Նշենք, որ 20-րդ դարում արմատավորված 16-օրյա քարոզարշավը հիմնված է երկու պատմական իրադարձությունների վրա: Առաջինը տեղի է ունեցել 1960 թ.-ի նոյեմբերի 25-ին, Դոմինիկյան Հանրապետությունում, երբ իշխանությունները դաժանաբար մահապատժի ենթարկեցին քաղաքական ակտիվիստ չորս Միրաբալ քույրերից երեքին, ովքեր դարձել էին Թրուհիլյոյի ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ: Երկրորդը տեղի է ունեցել 1989 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Կանադայում, երբ Մարկ Լեպին անունով 25-ամյա մի երիտասարդ կրակելով սպանեց Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 14 ուսանողուհիների: Մարդասպանը վստահ էր, որ այդ ֆակուլտետ իր չընդունվելու պատճառն իգական սեռի ուսանողների քանակն էր:
Այս անմարդկային արարքները սկիզբ դրեցին երկու համաշխարհային քարոզարշավների` «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» և «Սպիտակ ժապավենի քարոզարշավ», ինչը կանադացի տղամարդկանց աննախադեպ նախաձեռնությունն էր: Ավելի ուշ, 1999 թ.-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչեց նոյեմբերի 25-ը` որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր: Այդ օրով էլ սկսվում է 16-օրյա քարոզարշավը, որը տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ