ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոլեկտիվ ցուցմունքներ են տվել 11/26/2012 14:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվող առևտրային կաշառքի ու ապօրինի վարձատրության վերաբերյալ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի թերապևտների դեմ գործով այսօր ցուցմունքներ տվեցին վկա-թերապևտները:
Դատարանում հրապարակվեցին վկաներ Հասմիկ Գասպարյանի, Լաուրա Բդոյանի ու Գայանե Թորոյանի նախաքննական ցուցմունքները՝ դրանց և դատաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասությունների պատճառով: Եթե նախաքննական ցուցմունքներում նրանք միանշանակ նշել էին, որ գործով ամբաստանյալ Մարիետա Նահապետյանը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահն է եղել, ապա դատարանում հայտարարեցին, որ Մ.Նահապետյանը հանձնաժողովի նախագահ չի եղել, ընդամենը նրա մոտ էր գտնվում հաշմանդամության կարգ ստանալու ենթակա անձանց գրանցամատյանը: Նախաքննական ցուցմունքներում ամբաստանյալին ներկայացրել են որպես հանձնաժողովի նախագահ «մեխանիկորեն, առանց մտածելու, գեղեցիկ ձևակերպման համար»: Վկաները պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները՝ ի պատասխան դատարանի հարցի՝ նշելով, որ ցուցմունքներ գրելիս քննիչի կողմից իրենց նկատմամբ որևէ պարտադրանք չի եղել:
Վկաները հայտնեցին նաև, որ հարցաքննվել են աշխատավայրում, ընդ որում՝ թերապևտները հարցաքննվել են միաժամանակ, քննիչը թղթեր է բաժանել, իրենք էլ՝ «ընդհանուր նստեցինք, գրեցինք»:
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում կհարցաքննվի վերջին վկա Յայլոյանը, ով չէր ներկայացել այսօրվա նիստին վատառողջ լինելու պատճառաբանությամբ, հաջորդ նիստին էլ չներկայանալու դեպքում կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները, և դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը:
Ըստ մեղադրական եզրակացության, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի թերապևտ Լաուրա Համբարձումյանը, հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկական հաստատություն դիմած Լևոն Ավետիսյանի կնոջը՝ Կարինե Հովհաննիսյանին, 2012թ. մարտի 21-ին հայտնել է, որ Լ. Ավետիսյանին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղեգրելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանին տալ 20.000 ՀՀ դրամ: Համոզելու եղանակով Կ. Հովհաննիսյանի մոտ առաջացրել է հանցագործություն կատարելու դիտավորություն և վճռականություն, վերջինիս դրդել է ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար առևտրային կազմակերպության ծառայող Մ. Նահապետյանին տալ առևտրային կաշառք։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված բժշկական հաստատությունում հետազոտության ենթարկված Լևոն Ավետիսյանին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղեգրելու համար, 2012թ. մարտի 21-ին, ժամը 13:00-ի սահմաններում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի 4-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում, վերջինիս կնոջից՝ Կարինե Հովհաննիսյանից ապօրինաբար ստացել է 20.000 ՀՀ դրամ։
Երևանի թիվ 1 Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում որպես բուժքույր-վիճակագիր Մաքրուհի Ռոստոմյանը մեղադրվում է այն բանի համար, որ հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված բժշկասոցիալական հանձնաժողով դիմած Լևոն Ավետիսյանի կնոջը՝ Կարինե Հովհաննիսյանին 2012թ. մարտի 28-ին հայտնել է, որ Լևոն Ավետիսյանին հաշմանդամության 2-րդ կարգ սահմանելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Դանիել Մանուկյանին տալ 20.000 ՀՀ դրամ։ Համոզելու եղանակով Կ. Հովհաննիսյանի մոտ առաջացրել է հանցագործություն կատարելու դիտավորության և վճռականության, վերջինիս դրդել է ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձ հանդիսացող Դ. Մանուկյանին տալ կաշառք։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ