ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեղին հիմնագույնի համարանիշների հատկացման նոր կարգ 11/26/2012 14:42 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Նոյեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը: Ուժը կորցրած է ճանաչվել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշների հատկացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2004 թ.-ի հունվարի 22-ի որոշումը:
Ըստ կառավարության հիմնավորման, նպատակը ոլորտը կարգավորող կանոնակարգերի քանակի նվազեցումն ու պարզեցումն է, ինչպես նաև տարբեր իրավական ակտերում նույն գործառույթը կարգավորող դրույթների կրկնության բացառումը:
Վերանայված որոշմամբ, մասնավորապես, ամրագրվել է դեղին հիմնագույնի համարանիշների հատկացման կարգը: Ըստ այդմ, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշներ հատկացնելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ վարձակալության դեպքում՝ նաև վարձակալը, ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ է ներկայացնում դիմում, համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) և համարանիշներ տալու ու գրանցման գործողություն կատարելու համար պետական տուրքերի վճարման անդորրագրերը:
Համարանիշները տրվում են փաստաթղթերը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում ներկայացվելուց հետո` 5-օրյա ժամկետում: Տրանսպորտային միջոցի անձնագրային տվյալների անհամապատասխանության դեպքում տրանսպորտային միջոցին դեղին հիմնագույնի համարանիշներ չեն տրվում, որի մասին 2-օրյա ժամկետում տեղեկացվում է մրցութային հանձնաժողովին` նշելով համարանիշները չտալու պատճառները:
Պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից ի պահ են վերցվում տրանսպորտային միջոցի նախկին համարանիշները, իսկ փոխարենը հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշներ ու ժամանակավոր գրանցման կտրոն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված ժամկետով:
Եթե կազմակերպության տրանսպորտային միջոցներից որևէ մեկի շահագործումը կանոնավոր ուղևորափոխադրումներում դադարեցվում է, ապա կազմակերպության հետ պայմանագիր կնքած լիազոր մարմինը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությանը` վերջինիս կողմից այդ տրանսպորտային միջոցի դեղին հիմնագույնի համարանիշները և ժամանակավոր գրանցման կտրոնը նախկին համարանիշներով փոխարինելու համար:
Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու, կազմակերպության գործունեությունը դադարեցվելու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը դեղին հիմնագույնի համարանիշներն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ներկայացնում է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում` տրանսպորտային միջոցի նախկին համարանիշների հետ փոխանակելու համար։ Վերադարձված դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից նույն օրվա ընթացքում փոխարինվում են նախկին համարանիշով` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության հիման վրա:
Դեղին հիմնագույնի համարանիշներով տրանսպորտային միջոցներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշները, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից