ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուտ մատնությունը գիտակցելով են կատարում 11/26/2012 17:14 | Վերլուծություններ
2012թ. առաջին 9 ամիսների տվյալներով հանրապետությունում արձանագրվել է սուտ մատնության 80 դեպք՝ 2010 և 2011թթ. նույն ժամանակահատվածում այդ դեպքերը եղել են համապատասխանաբար՝ 70 և 89: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի փոխանցմամբ, «ՀՀ դատական համակարգ» տվյալների բազայի համաձայն` 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին դատարաններում քննվել է 27 գործ, դատապարտվել է 27 անձ, 1 անձ արդարացվել է: 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին քննվել էր 17 գործ, դատապարտվել 17 անձ, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում քննվել է 23 գործ, դատապարտվել է 28 անձ:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի տպավորությամբ, դատաիրավական պրակտիկայում վերջին տարիներին է կիրառվում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը՝ Սուտ մատնությունը, նախկինում հոդվածն այդքան կիրառվող հոդված չէր և այդքան տարածում չուներ:
Ըստ փաստաբանի՝ արարքի ճիշտ որակման հարցում կարևոր է, որպեսզի նախաքննական մարմինը խորությամբ քննի ու նախևառաջ պարզի, թե անձը գիտակցե՞լ է, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, եթե այո, ապա արարքը կարող է որակվել որպես հանցագործության մասին սուտ մատնություն կատարել: «Որպես կանոն, մարդիկ իմանում են, որ իրենց տրամադրած տեղեկությունները ճիշտ են, ուղղակի լինում են դեպքեր, երբ որ իրենք վախենում են ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ նշել դրանց աղբյուրը և դա կարող է պատճառ հանդիսանալ մեղադրանքի առաջադրման համար: Նախաքննական մարմինը ինքը պետք է զբաղվի, կարողանա պարզել աղբյուրը, ինչը շատ դեպքերում չեն կարողանում պարզել, և ապացուցման բեռն ընկնում է տեղեկություն հայտնողի վրա՝ անձը մեղադրվում է սուտ, կեղծ տեղեկություն հայտնելու մեջ»,- նշեց Ի. Պետրոսյանը:
Իսկ փաստաբան Ամալյա Ավագյանն իր փաստաբանական պրակտիկայում հանդիպել է մի դեպքի, երբ անձը հայտնել է, որ իր գույքը գրավադրելու համար ոչ թե լիազորագիր է կազմվել, այլ առուծախի պայմանագիր՝ մարդը չի իմացել, թե ինչ են տալիս իրեն ստորագրելու, և տուժող ճանաչվելու փոխարեն անձը մեղադրվել է սուտ մատնություն կատարելու մեջ: Դատաքննության փուլում այդ հոդվածով մեղադրանքը հանվեց մեղադրանքի ծավալից, սակայն նախաքննության ողջ ընթացքում՝ 6 ամիս, անձը գտնվեց կալանքի մեջ:
Միաժամանակ զավեշտի ու ողբերգության երանգներ ունի մեկ այլ «հանցագործության» դեպք, երբ ուսանողը հայտնել էր, որ հեռախոսը մոռացել է տաքսի մեքենայի մեջ, նրա նկատմամբ «մի կերպ կիրառվել էր գրավ որպես խափանման այլընտրանքային միջոց»: Ի վերջո հեռաալիքային որոնման միջոցով հայտնաբերվել էր անձը՝ տաքսի մեքենայի մեկ այլ ուղևորը, ով «վերցրել էր» հեռախոսը, և գործը կարճվել էր:
Նշենք, որ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի առաջին մասը՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իսկ հոդվածի երկրորդ մասով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով զուգորդված կամ շահադիտական դրդումներով կատարվելու դեպքում պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ