ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկքաղաքացին դատապարտվել է, կներկայացվի վերաքննիչ բողոք 11/24/2012 11:19 | Քրեական խրոնիկոն
ԱՄՆ և ՀՀ քաղաքացի Ալֆրեդ Հարությունյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը բողոք կներկայացնի ընդդեմ ԱՄՆ-ից մաքսանենգությամբ գործարանային արտադրության ռազմամթերք ՀՀ տեղափոխելու գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի երեկ կայացրած դատավճռի: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ռ.Սիրեկանյանը:
Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Ա.Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մաքսանենգությունը, և դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:
Երկքաղաքացի, 1982թ.-ից ԱՄՆ-ի, իսկ 2010թ.-ից Հայաստանի որսորդ միությունների անդամ Ալֆրեդ Հարությունյանը 2009թ.-ին որոշել է մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում ու այդ նպատակով ԱՄՆ-ում եղած իր անձնական իրերը տեղափոխել է ՀՀ։ 2011թ-ի սեպտեմբերին վերադարձել է ՀՀ՝ իր հետ բերելով անձնական իրերի մի մասը, այդ թվում՝ երեք որսորդական հրացաններ, որոնց տեղափոխման և մաքսազերծման համար ՀՀ ոստիկանությունից ստացել է համապատասխան թույլտվություն։ Անձնական իրերի մնացած մասը փաթեթավորել և ՀՀ է ուղարկել բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության միջոցով։
2011թ-ի դեկտեմբերին տեղեկացել է, որ ՀՀ են հասել նաև ուղարկված անձնական իրերի մնացած մասը, 2012թ-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակցի կողմից բեռում հայտնաբերվել են մաքսանենգությամբ` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող թվով 175 հատ 7.62մմ տրամաչափի ակոսավոր որսորդական հրացանների և կարաբինների համար նախատեսված փամփուշտներ, 58 հատ 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ, 14 հատ 5.6մմ տրամաչափի օղակային բռնկման, սպորտային հրացանների, ատրճանակների և ռեվոլվերների համար նախատեսված նշանառու փամփուշտներ և 3 հատ սառը զենք հանդիսացող ծալովի դանակներ, ինչպես նաև սառը զենք չհանդիսացող 7 հատ տարբեր տեսակի դանակներ, ռազմամթերք չհանդիսացող 15 հատ 12 տրամաչափի պարկուճ, 1 հատ 5.6մմ տրամաչափի պարկուճ, 3 տուփ 5.5մմ տրամաչափի գնդակներ, 1 տուփ 4.5մմ տրամաչափի գնդակներ, 2 հատ ռադիոկապի միջոց, 1 հատ հրացանի խզակոթ, 1 հատ փողակալ, 1 հատ զենքերի օպտիկական սարքի ուղղորդիչ, 2 հատ գայլիկոն, 1 հատ պարուրակահան, 3 հատ հեղյուս, 1 հատ տափօղակ, 1 հատ հրացանի փակաղակի բռնակ, 1 հատ ռետինե առարկա և 2 հատ մետաղական բալոնով նյութ, որոնք վերցվել են և կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով, մասնավորապես, որ որևէ դիտավորություն չի ունեցել ապրանքները չհայտարարագրելու կամ թաքցնելու: Պարզապես ԱՄՆ-ում երկար ժամանակ առաջ է իր իրերը դասավորել ու փաթեթավորել և մոռացել է, թե որ ապրանքը որ փաթեթում է տեղադրել, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանված կարգով դրանք կհայտարարագրեր: «Դրանց չհայտարարագրելը իմ կողմից որևէ իմաստ չուներ, ինչպես նշել եմ՝ ես ազատված էի մաքսային վճարներից», - նշել է ամբաստանյալը: Ըստ Ա.Հարությունյանի լրացուցիչ բացատրության, ինքը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ստացել ակոսավոր և ողորկափող հրացանների փամփուշտների 300 WIN MAG տրամաչափի 175, 12 տրամաչափի 60 հատ փամփուշտների և օդաճնշիչ զենքի 5.5մմ 1000 հատ, 4.5մմ 250 հատ մանրագնդակների և թվով 10 դանակների ներկրելու թույլտվություն: «Ինձ ոչ ոք չի ասել, որ պետք է հայտարարագրեի այդ ապրանքները, ես որևէ տեղ չեմ կարդացել այդ մասին, հակառակ դեպքում անպայման կհայտարարագրեի»,- իր դատաքննական ցուցմունքում նշել է ամբաստանյալը:
Ըստ պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցների վերլուծությունից պարզ է դառնում, որ Ա.Հարությունյանը ԱՄՆ-ից ՀՀ է ներկրել քաղաքացիական զենք, որի համար որպես օտարերկրյա քաղաքացի դիմել է ՀՀ ոստիկանությանը և ստացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությունը մեղադրանքի հիմքում տեղ գտած ապրանքները ՀՀ ներկրելու վերաբերյալ:
Պաշտպանը գտնում է, որ հիշյալ ապրանքների չհայտարարագրելը կարող է առաջացնել միայն վարչական պատասխանատվություն, ուստի Ա.Հարությունյանը չպետք է քրեական պատասխանատվություն կրի և պետք է արդարացվի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ