Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Երկքաղաքացին դատապարտվել է, կներկայացվի վերաքննիչ բողոք 11/24/2012   11:19  |  Քրեական խրոնիկոն

ԱՄՆ և ՀՀ քաղաքացի Ալֆրեդ Հարությունյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը բողոք կներկայացնի ընդդեմ ԱՄՆ-ից մաքսանենգությամբ գործարանային արտադրության ռազմամթերք ՀՀ տեղափոխելու գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի երեկ կայացրած դատավճռի: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ռ.Սիրեկանյանը:

Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Ա.Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մաքսանենգությունը, և դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:

Երկքաղաքացի, 1982թ.-ից ԱՄՆ-ի, իսկ 2010թ.-ից Հայաստանի որսորդ միությունների անդամ Ալֆրեդ Հարությունյանը 2009թ.-ին որոշել է մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում ու այդ նպատակով ԱՄՆ-ում եղած իր անձնական իրերը տեղափոխել է ՀՀ։ 2011թ-ի սեպտեմբերին վերադարձել է ՀՀ՝ իր հետ բերելով անձնական իրերի մի մասը, այդ թվում՝ երեք որսորդական հրացաններ, որոնց տեղափոխման և մաքսազերծման համար ՀՀ ոստիկանությունից ստացել է համապատասխան թույլտվություն։ Անձնական իրերի մնացած մասը փաթեթավորել և ՀՀ է ուղարկել բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության միջոցով։

2011թ-ի դեկտեմբերին տեղեկացել է, որ ՀՀ են հասել նաև ուղարկված անձնական իրերի մնացած մասը, 2012թ-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակցի կողմից բեռում հայտնաբերվել են մաքսանենգությամբ` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող թվով 175 հատ 7.62մմ տրամաչափի ակոսավոր որսորդական հրացանների և կարաբինների համար նախատեսված փամփուշտներ, 58 հատ 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ, 14 հատ 5.6մմ տրամաչափի օղակային բռնկման, սպորտային հրացանների, ատրճանակների և ռեվոլվերների համար նախատեսված նշանառու փամփուշտներ և 3 հատ սառը զենք հանդիսացող ծալովի դանակներ, ինչպես նաև սառը զենք չհանդիսացող 7 հատ տարբեր տեսակի դանակներ, ռազմամթերք չհանդիսացող 15 հատ 12 տրամաչափի պարկուճ, 1 հատ 5.6մմ տրամաչափի պարկուճ, 3 տուփ 5.5մմ տրամաչափի գնդակներ, 1 տուփ 4.5մմ տրամաչափի գնդակներ, 2 հատ ռադիոկապի միջոց, 1 հատ հրացանի խզակոթ, 1 հատ փողակալ, 1 հատ զենքերի օպտիկական սարքի ուղղորդիչ, 2 հատ գայլիկոն, 1 հատ պարուրակահան, 3 հատ հեղյուս, 1 հատ տափօղակ, 1 հատ հրացանի փակաղակի բռնակ, 1 հատ ռետինե առարկա և 2 հատ մետաղական բալոնով նյութ, որոնք վերցվել են և կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով, մասնավորապես, որ որևէ դիտավորություն չի ունեցել ապրանքները չհայտարարագրելու կամ թաքցնելու: Պարզապես ԱՄՆ-ում երկար ժամանակ առաջ է իր իրերը դասավորել ու փաթեթավորել և մոռացել է, թե որ ապրանքը որ փաթեթում է տեղադրել, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանված կարգով դրանք կհայտարարագրեր: «Դրանց չհայտարարագրելը իմ կողմից որևէ իմաստ չուներ, ինչպես նշել եմ՝ ես ազատված էի մաքսային վճարներից», - նշել է ամբաստանյալը: Ըստ Ա.Հարությունյանի լրացուցիչ բացատրության, ինքը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ստացել ակոսավոր և ողորկափող հրացանների փամփուշտների 300 WIN MAG տրամաչափի 175, 12 տրամաչափի 60 հատ փամփուշտների և օդաճնշիչ զենքի 5.5մմ 1000 հատ, 4.5մմ 250 հատ մանրագնդակների և թվով 10 դանակների ներկրելու թույլտվություն: «Ինձ ոչ ոք չի ասել, որ պետք է հայտարարագրեի այդ ապրանքները, ես որևէ տեղ չեմ կարդացել այդ մասին, հակառակ դեպքում անպայման կհայտարարագրեի»,- իր դատաքննական ցուցմունքում նշել է ամբաստանյալը:

Ըստ պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցների վերլուծությունից պարզ է դառնում, որ Ա.Հարությունյանը ԱՄՆ-ից ՀՀ է ներկրել քաղաքացիական զենք, որի համար որպես օտարերկրյա քաղաքացի դիմել է ՀՀ ոստիկանությանը և ստացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությունը մեղադրանքի հիմքում տեղ գտած ապրանքները ՀՀ ներկրելու վերաբերյալ:

Պաշտպանը գտնում է, որ հիշյալ ապրանքների չհայտարարագրելը կարող է առաջացնել միայն վարչական պատասխանատվություն, ուստի Ա.Հարությունյանը չպետք է քրեական պատասխանատվություն կրի և պետք է արդարացվի:


Արխիվ

[]