ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլուխգովան Հասանովին՝ միայն ժողովրդավարական պատասխան 11/23/2012 16:24 | Վերլուծություններ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը, ելույթ ունենալով այդ երկրում քիչ հայտնի «Կապի աշխարհ» /Ռաբիտա դյունյասի/ թերթի 20-ամյակի առթիվ, ասել է, որ իրենց օբյեկտիվությամբ և հավաստիությամբ ադրբեջանական ԶԼՄ-ներն աշխարհի առաջատարներն են:
Իր երկրին պարբերաբար, առիթով կամ անառիթ, չունեցած արժանիքներ վերագրող պաշտոնյային ադրբեջանական «contact.az» կայքը պատասխանում է, որ «...փորձենք այս նորությունն ընդունել լրջորեն»:
Եվ ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին իր անդրադարձը: Լրատվամիջոցը գրում է, որ եթե Ա. Հասանովի խոսքը վերաբերում է նորությունների փոխանցմանը, ապա, իրոք, առանձնակի վիճաբանության հիմք չկա: Իրադարձությունների անմիջական վայրերից հաղորդումներն արվում են ժամանակակից տեխնիկական բոլոր միջոցներով՝ բջջային «հեռախոսներով, համակարգիչներով և այլ տեխնոլոգիական հրաշքներով»: Կամ, ահա, արտաքին գործերի նախարարն ինչ-որ բան ասաց և անմիջապես «...նրա հայտարարությունը կախված է համացանցում՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն»:
Կայքը նշում է, որ, ճիշտ է, նորությունները հազվադեպ են ստուգվում, բայց չգիտես ինչու շատ հաճախ դրանք հեղինակներից ստացվում են «նա ասաց» ձևաչափով, որն, անշուշտ կարծես էականորեն տարբերվում է «Ես ասացի»-ից:
Ինչ վերաբերում է օբյեկտիվությանը, ապա բավական է թերթել մի քանի «օնլայն» հրատարակություններ, և անմիջապես աչքի են զարնում էժանագին կատակներն ու վերլուծությունը, որոնցում բաց տեքստով գրված է, որ «հայերն այնպիսին և այսպիսին են, մենք շատ ավելի լավն ենք նրանցից»,- ընդգծում է լրատվամիջոցը:
Եվ, ի վերջո, հոդվածը հաստատում է պաշտոնյայի սնապարծ և անհիմն խոսքերից ածանցվող սպասումը. «Եթե մենք, իրոք, ցանկանում ենք երբևէ լուծել ավելի քան 20 տարի ձգվող կոնֆլիկտը, անվանարկելով ընդդիմախոսին, ապա դա ճիշտ դիրքորոշում չէ»:
Բարոյական բոլոր տեսակի չափանիշները ոտնահարելով, իրական ու կեղծ արժեքների մեջ տարբերակում չդնելով սեփական ցանկություններն առաջ մղելու, իսկ հակառակ կողմին բոլոր եղանակներով ու միջոցներով, եթե ոչ ոչնչացնելու, ապա վարկաբեկելու՝ Բաքվի իշխանությունների մարտավարությունը չի ընկրկում որևէ պայմանականության առջև:
Օրինակ, այս նույն կայքի վկայությամբ «օբյեկտիվ» ադրբեջանական ԶԼՄ-ները չեն ամաչել ամենադիտվող ժամին ցուցադրել ադրբեջանցի ընդդիմադիրի մասին սեռական բնույթի տեսագրություն: Իսկ 2008թ. Ալի Հասանովի գաղափարակիցների բարձր հովանու ներքո այդ նույն «օբյեկտիվ»-ները չամաչեցին հայհոյախոսությունների տարափ տեղալ ընդդիմադիր լրագրողի հասցեին՝ նրան անվանելով համասեռամոլ և վերագրելով այնպիսի հատկանիշներ, որոնք առնչվում էին մարդու իրավունքների ոլորտին:
Նույնիսկ մի այնպիսի միջավայր, ինչպիսին համացանցն է, ադրբեջանական իշխանությունների համար ունի ազատության սեփական ընկալումներով մենաշնորհված կիրառում: Եվ եթե Հասանովը հաստատում է, որ, օրինակ, իրենց երկրում համացանցն ազատ է և ոչ մեկն իր բլոգում կամ համացանցի այլ միջավայրում գրածի համար չի տառապում, ապա, անշուշտ նկատի ունի հենց նման մոտեցումները:
Սակայն ամեն ինչ իրականում բոլորովին այլ է: Օրինակ, տակավին վերջերս, սեպտեմբերի 29-ին բլոգեր Զաուր Գուրբանլին իր էջում հրապարակեց դասագրքային մի լուսանկար Լեյլա Ալիևայի բանաստեղծությամբ և, «Turan» լրատվական գործակալության վկայությամբ, ընդդիմադիր բլոգերին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունն առանց այլևայլության ձերբակալեց:
Կամ Հասանովն ասում է, որ «ԶԼՄ-ները ծաղկում են, ինչպես երբեք»: Դա ասվում է այն ժամանակ, երբ երկրի առաջատար թերթերից մեկը՝ «Ազադլիգ»-ն այսօր հասցվել է սնանկության եզրին, ամեն կերպ հալածվում է իշխանությունների կողմից և որի մասին անդրադարձել ենք նաև 12.11.2012թ.-ին հրապարակված հոդվածում:
Սամվել Մարտիրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ