ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանտը բոլորին «ստիպում է» տեսնել նույն երազը. դատապարտյալները նաև հերքում են 11/22/2012 16:30 | ԼՐԱՀՈՍ
«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների օրն սկսվում է ժամը 8.30-ից: Դատապարտյալներն արթնանում են, գնում ամենօրյա հաշվառման, որին հաջորդում է նախաճաշը: Օրվա մնացած ժամերն ազատ են, կարող են անել այն, ինչ ցանկանում են: Յուրաքանչյուրն զբաղվում է իրեն հոգեհարազատ զբաղմունքով՝ շախմատ են խաղում, գիրք կարդում, ստեղծագործում, իսկ մյուսներն էլ, վերհիշելով ազատության մեջ եղած տարիները, միմյանց են պատմում իրենց կյանքի լավ ու վատ պահերից դրվագներ:
«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում դատապարտյալները միանշանակ ասացին, որ դրսում եղած վատ օրերն անգամ չեն համեմատվի այստեղ եղած լավ օրերի հետ:
Մ.Ս.-ն, ով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ավազակություն) և արդեն 6 տարի է, ինչ անազատության մեջ է, պատմում է, որ այստեղից դուրս գալուց հետո էլ երբեք նման բան չի անի. «Մնացել ա 6 ամիս ստեղից դուրս գամ, զղջում եմ արածիս համար ու հաստատ էլ ըտենց բան չեմ անի»:
ՔԿՀ-ում ուրախ օրեր չեն լինում միայն ծննդյան օրերն ու նոր տարին է փոքր-ինչ տարբեր, պատմում են դատապարտյալներն ու ավելացնում. «Ամբողջ ժամանակ տխուր ենք»:
-Իսկ բանտից դուրս գալուց հետո ի՞նչ ես անելու, ո՞րն է լինելու քո առաջին քայլը:
-Աշխատանք եմ գտնելու և ամուսնանամ,- ասաց Մ.-ն:
- Ընկերուհի ունե՞ս:
- Ունեի, հիմա չունեմ, բայց հենց դուրս էկա, ընտանիք եմ կազմելու, էտ հաստատ եմ ասում:
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն) 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Ս.-ն արդեն 3 տարի 1 ամիս է՝ իր պատիժն է կրում «Էրեբունի» ՔԿՀ-ում:
«Ընտանիքս Ուկրաինայում է, ես էստեղ մենակ եմ, ուրախ օրեր ինձ համար չեն եղել, միայն հույս ունեմ, որ դատապարտյալների համար ինչ-որ օրենքներ կփոխվեն ու որ ինձ վրա էլ կտարածվի, շուտ դուրս գամ, գնամ ընտանիքիս հասնեմ»,- ասաց Ս.-ն:
«Ինձ դատապարտել են մի բանի համար որ չեմ արել»,- պատմում է դատապարտյալ Նշան Հարությունյանը, ով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախություն):
«Արդեն երեք ու կես տարի է էստեղ եմ, բայց դեռ մեկ ու կես տարի էլ պիտի նստեմ: Ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստերը, որ անմեղ եմ, այս ամբողջ տարիներին պայքարել եմ, բայց ոչ մի արդյունքի չեմ հասել, դիմել եմ Գլխավոր դատախազություն, բոլոր նախարարություններին, էլ չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ»,-պատմում է դատապարտյալը»: Նա վստահ է, որ կատարվել է միակողմանի դատավարություն «էլ չգիտեմ ոնց հասնեմ արդարության, ամբողջ օրս անցնում է բողոք գրելով, Հայաստանում արդարություն չկա»,- ավելացրեց Ս.-ն:
«Իմ 27 տարեկան տղան էպիլեպսիկ հիվանդ է, ես գտնվում եմ այստեղ չորս պատի մեջ ընտանիքս այնտեղ, ոչ մի օգնող չունեն, ոնց կարող եմ չտխրել, ամբողջ ժամանակ նրանց մասին եմ մտածում»,- տխրությունն ու թախիծը զսպելով ասաց դատապարտյալը:
- Ի՞նչ եք անելու բանտից դուրս գալուց հետո:
-Առաջին բանը, որ անելու եմ, պայքարելու եմ իմ ազնիվ անունը վերականգնելու համար:
ՔԿՀ-ի բարձր պարիսպների ներսում, որտեղ ամեն բան մռայլ էր ու գորշ գույն ուներ, նույնիսկ բանտում հանգրվանած կատուն էր սև: Այն, որ դատապարտյալների առօրյան միանման է, դա բոլորին է պարզ, բայց որ նրանց երազներն էլ են նույնը, դա ինձ զարմացրեց. ընտանիք, երեխաներ, լավ ու գեղեցիկ հիշողություններ:
Հաշվի առնելով վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե Հայաստանի ՔԿՀ-ներում դատապարտյալները ճնշումների են ենթարկվում ՔԿՀ-ների վարչակազմի կողմից, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում մեր դատապարտյալ զրուցակիցները հերքեցին լուրերն ասելով, որ իրենց հետ շատ լավ են վերաբերվում և դժգոհելու պատճառ չկա:
Էլեոնորա Առաքելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից