Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան

Համեմատելի հանգամանքներում հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը 11/21/2012   13:38  |  Վերլուծություններ

ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչությունը ընդդեմ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության ներկայացրել է դատական հայց, խնդրելով, որ, ըստ համապատասխան ակտի վերջինիցս գանձվի 117.781.795 դրամ:

ՀՀ վարչական դատարանը արձակում է այդ գումարը վճարելու կարգադրություն: Բայց պատասխանող կողմը ներկայացնում է հակընդդեմ հայց՝ ՊԵԿ-ի վարչական ակտը անվավեր ճանաչելու կամ փոփոխելու վերաբերյալ, որի արդյունքում դատարանում հանդես են գալիս նոր հանգամանքներ:

Այս պատմությունն սկսվում է այն պահից, երբ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունը իրացնում է Երևանի գրեթե կենտրոնում, միմյանց հարևան հասցեներում գտնվող 2 անշարժ գույք` վարչական շենքերով, պահեստամասերով, ջրամղիչ կայանով ու հողամասերով: Առևտրային գործարքն, անշուշտ, տեղի է ունենում: Սակայն, բանն այն է, որ դրան անմիջապես հաջորդում է ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտությունը ստուգելու հանձնարարագիրը։

Իրոք, պարզվում է, որ ընկերությունը անշարժ գույքը վաճառելու համար իր իսկ կողմից նշանակված գների մասին հարկային մարմիններին տեղեկություն չի ներկայացրել: Անշարժ գույքի առևտրի այս անհայտ մասը պարզելու նպատակով հարկային տեսչությունը հարցում է կատարում գնահատող մի շարք ընկերությունների, որոնք խորհրդատվական կարգով տրամադրում են «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության կողմից վաճառված անշարժ գույքի իրական արժեքի մասին տեղեկատվություն: Համաձայն այդ տեղեկատվության ընկերությունն առք ու վաճառքի փաստաթղթերում մի քանի անգամ ավելի պակաս գներ է ներկայացրել վաճառված անշարժ գույքի վերաբերյալ, քան դրանց իրական շուկայական արժեքն է:

Հիմք ընդունելով երրորդ անձանցից ստացված այդ տեղեկությունը, ղեկավարվելով համապատասխան իրավական փաստաթղթերով և համաձայն սահմանված կարգի` հարկային մարմինն ինքնուրույն է հաշվարկում «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության հարկային պարտավորությունները: Դրա արդյունքում ստացվում է մի թվաբանություն, որի համաձայն էլ ընկերությանն առաջադրվել է վճարել 117.701.795 ՀՀ դրամի շահութահարկի և ԱԱՀ-ի գումար։

Իսկ հակընդդեմ հայցում «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունը նշում է, որ տեսչությունը որևէ գրավոր ապացույց չունի, որով կհաստատի գույքի գնահատման փաստաթուղթ պահանջելու հանգամանքը:

Սրան ի պատասխան դատարանն արձանագրում է, որ «եթե ստուգումն իրականացնող մարմինը, ըստ ընկերության, չի պահանջել փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, ապա հարց է ծագում, թե ինչպես է հարկային մարմինն ստուգման ենթարկել ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և հայտնաբերել ակտում արձանագրված խախտումները»։ Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ «Ընկերության տնօրենը հենց ստուգման ընթացքում չի ներկայացրել խորհրդի որոշումը», քանի որ դա ակնհայտ է` «այն ստուգման պահին առկա չէր...»:

Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ ամենայն հավանականությամբ գույքն օտարվել է ավելի բարձր գներով, սակայն հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով պայմանագրերում, ինչպես նաև հարկային տեսչություն ներկայացված հաշվարկներում և հաշվետվություններում ընկերությունը նշել է այլ գին, որն էականորեն տարբերվում է գույքի իրական արժեքից։

Դատարանը հիշատակում է նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ: Օրինակ, այդ իրավական փաստաթղթի 22-րդ հոդվածի 1-ին մասով հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը կրում են հարկ վճարողները:

Բացի այդ, հիշատակում են նույն օրենսգրքի նաև այն հոդվածները, որոնք սահմանում են «օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված իրացման փաստացի գների և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի տարբերությունը»։ Նման տարբերությունները օրենքը դիտարկում է որպես էական իրավական շեղում, որը և արձանագրվում է այս գործի վարույթում: Այդ մասով դատարանն արձանագրում է, որ «Տվյալ դեպքում նշված շեղումն առկա է»։

Անշուշտ, արձանագրվում է նաև այն հանգամանքը, որ, եթե անշարժ գույքը օտարվում է իրական գնից ցածր արժեքով, ապա դա սեփականատիրոջ իրավունքն է, քանի որ նա կաշկանդված չէ «գույքն իր հայեցողությամբ որոշված գնով օտարելու հարցում»։ Սակայն, դատարանը միաժամանակ նշում է, որ նման օբյեկտների առք ու վաճառքի կամ այլ գործարքների դեպքում հարկային պարտավորվածությունները կատարվում են ընդունելով «համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը»։

Այս և իրավական մի շարք այլ հիմնավորումների հիման վրա, որոնց մեջ հիշատակելի են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 30.11.2006 թվականի համապատասխան նախադեպային որոշումներում արտահայտած իրավական հիմնավորումները, դատարանը նաև արձանագրում է, որ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության կողմից ներկայացված հակընդդեմ հայցը և պահանջն ակնհայտ անհիմն է։

Բայց, միաժամանակ, դատարանը նշում է, որ հարկային պարտավորությունների մասով հայցվոր կողմը հավատարիմ է մնացել օրենսդրության պահանջներին և շահութահարկի գծով «որևէ խախտում թույլ չի տրվել»: Իսկ ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկատեսակին, ապա «Տեսչությունն ընկերության նկատմամբ թույլ է տվել օրենսդրական դրույթների խախտումներ և անհիմն հաշվարկել է լրացուցիչ ոչ օրինական հարկային պարտավորություն...»: Այսպես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ուժով գույքի շուկայական արժեքի սահմանումը պատկանում է ընկերության խորհրդի իրավասությանը և տեսչությունն ընկերության նկատմամբ թույլ է տվել օրենսդրական դրույթների խախտումներ և անհիմն հաշվարկել է լրացուցիչ ոչ օրինական հարկային պարտավորություն։

Դատարանը, քննության ընթացքում լսելով կողմերի ներկայացուցիչներին, «գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում» հանգում է այն մտքին, որ հայցը և հակընդդեմ հայցը ենթակա են բավարարման մասնակի: Միաժամանակ արձանագրվում է, որ «Սույն վեճի լուծման համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները կազմվել կամ վարվել են սխալ» և «արդյոք թաքցվել կամ պակաս է ցույց տրվել հարկվող օբյեկտը»: Հիշատակվում է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը։

Արձանագրվում է, որ գործին մասնակցող անձանց կողմից չի վիճարկվել այն փաստը, որ ակտում նշված անշարժ գույքը, այդ թվում նաև` շենքերն ու շինություններն օտարվել են հաշվարկ-հաշվետվություններում նշված գնով, որը պակաս չի եղել կադաստրային արժեքից։

Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները կայացնում է վճիռ, որի համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության հայցը բավարարվում է մասնակի: Այսինքն՝ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության կողմից կազմված ակտի, բռնագանձվում է ավելացված արժեքի հարկի գծով առաջադրված պարտավորությունը /58.946.845 ՀՀ դրամ/: Բայց ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության հայցը` մնացած մասով, մերժվում է:

Մասնակիորեն բավարարվում է նաև «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության հակընդդեմ հայցը: Այն անվավեր է ճանաչում ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության կողմից շահութահարկի գծով պարտավորության առաջադրումը: Իսկ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության հակընդդեմ հայցը` մնացած մասով, մերժվում է։

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]