ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաձեռնությունն առանց մեծամասնության մասնակցության դատապարտված է 11/21/2012 12:08 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի 48 պատգամավորների նախաձեռնությամբ այսօր կեսօրին հրավիրվել է խորհրդարանի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած` ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Քիչ հավանական է, որ արտահերթ նիստը կայանա, քանի որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները վերջին օրերին բազմիցս հայտարարել են, թե կոալիցիոն ուժերը չեն մասնակցելու հրավիրվելիք նիստին` ընդդիմության նախաձեռնությունը ժամանակավրեպ լինելու հիմնավորմամբ:
Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ ստորագրած «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցություններն ունեն 53 պատգամավոր, ևս 2 պատգամավորներ անկախ են, մնացած 74-ը ներկայացնում են քաղաքական կոալիցիան` ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր»-ը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ԱԺ նիստն իրավազոր է, եթե քվորումն ապահովված է, այսինքն` գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին` առնվազն 66 պատգամավոր: Նիստը սկսվելու համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվելու դեպքում գրանցումը կշարունակվի մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Այդ ժամկետում քվորումի չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը կհամարվեն չկայացած:
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմության հեղինակած օրենքների նախագծերի փաթեթին կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, նշելով, որ այն չի համապատասխանում Սահմանադրությանը: Դա, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներին, ձերբակալված կամ կալանավորված անձանց զրկել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Սահմանադրությանը հակասող է համարվել նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում առաջարկվող այն փոփոխությունը, որով նախատեսվում է ՀՀ-ից վեց ամսվանից ավելի ժամկետով անընդմեջ բացակայող քաղաքացիներին, լիազոր մարմնի նախաձեռնությամբ, անմիջապես հանել Հայաստանում բնակության վայրի հաշվառումից` ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու առաջարկին, ապա, ըստ կառավարության, «գործնականում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան օրենսդրական համապատասխան փոփոխություններ նախատեսելը»:
Կառավարությունը դեմ է նաև ընտրողների ստորագրած ցուցակները լուսապատճենելու և տեղամասային կենտրոններում փակցնելու, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու առաջարկին:
Նշենք, որ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ԱԺ-ի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 20-ի ասուլիսում հայտարարել է, որ, մասնավորապես, հակասահմանադրական համարվող` ընտրություններին զինծառայողների չմասնակցելու հարցում իրենք պատրաստ են գնալ կոմպրոմիսի. «Մենք պատրաստ ենք բավարարել նրանց պահանջը, եթե միայն սա է խոչընդոտ հանդիսանում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն»:
Լ. Զուրաբյանը նաև կոչ է արել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ընտրական համակարգի փոփոխման ճակատագրով, նոյեմբերի 21-ի ժամը 14-ին հավաքվել ԱԺ-ի մոտ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից