ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարզային ՁՊՎ-ում կանանց խուզարկում են հավաքարարները. ոստիկանության կարծիքն այլ է 11/21/2012 14:26 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 05.06.2008 թ. «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի» ներքին կանոնակարգը հաստատելու մասին թիվ 574-Ն որոշմամբ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի համաձայն` ձերբակալված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության՝ նույն սեռին պատկանող անձանց կողմից:
Սակայն օրենքի տառից մինչև իրականություն երկար ճանապարհ է, հատկապես երբ խոսքը վերաբերում է մարզերին, ուր կան բազում խնդիրներ:
«Մարզային ՁՊՎ-ներում կան խնդիրներ, որոնք կլուծվեն մարզային ՁՊՎ-ները միավորելու դեպքում»,- կարծիք է հայտնում Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:
Օրինակ՝ հետաքրքիր է, թե մարզային ՁՊՎ-ում ձերբակալված կանանց խուզարկելու հարցն ինչպես է կազմակերպվում:
Ոստիկանությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին, որ մարզային վարչությունների ենթակա բաժիններում ձերբակալվածների անձնական խուզարկությունը կազմակերպվում է բաժնի օպերատիվ հերթապահի կողմից: Ձերբակալված կանանց խուզարկությունը իրականացվում է բաժնում ծառայող կին ոստիկանների կողմից, իսկ Երևան քաղաքի ՁՊՎ-ում` հաստիքային կին ծառայողների կողմից:
Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականությունը ոչ միշտ է այդպես:
«Արձանագրությունների մեջ տեսել ենք, որ կին է խուզարկություն իրականացրել, հարցրել ենք ով է, ասել են հավաքարարն է խուզարկել»,-ասում է Ս. Իսկանդարյանը:
«Փաստորեն հավաքարարը կատարում է ոստիկանի գործը, որը խիստ մասնագիտական մոտեցում է պահանջում: Բացի այդ, հավաքարարի խուզարկության ժամանակ պետք է ոստիկանը հսկի նրանց, որը նորից տղամարդ է»,- ասում է նա:
ՀՀ ոստիկանության մեկնաբանության համաձայն՝ Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում, որն ունի բաժնի կարգավիճակ, ծառայում են 3 կին ոստիկաններ, որոնցից մեկը կրտսեր տեսուչ բուժակ է։
ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների ՁՊՎ-ներն ունեն մեկ պետի և 4 ոստիկանի հաստիք, ովքեր աշխատում են 24 ժամ հերթափոխով։ Յուրաքանչյուր օր ՁՊՎ-ում ծառայություն է կատարում կրտսեր խմբի մեկ ոստիկան:
«Խնդիր կա կանանց պահելու մասով ևս: Մարզերում հերթապահ ոստիկանները տղամարդիկ են: Ենթադրենք՝ կինն ուզում է լոգանք ընդունել, բայց հերթապահ ոստիկանը տղամարդ է և պետք է հետևի, որ ձերբակալված կինն ինքն իրեն չվնասի, դա նորմա՞լ է արդյոք: Ստացվում է զավեշտալի իրավիճակ, բայց սա է այսօր մեր ունեցած հնարավորությունը»,- ասաց է Ս. Իսկանդարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից