ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ը փորձելու է ուսումնասիրել 104 ցմահ դատապարտվածների գործերը 11/21/2012 19:41 | ԼՐԱՀՈՍ
Մենք հիմա ոչ թե փորձում ենք մարդասպանների, դաժան հանցագործություն կատարած մարդկանց համար լավ կյանքի հրաշալի պայմաններ ստեղծել, այլ փորձում ենք ստեղծել արդարացի համակարգեր, որպեսզի 18 տարեկանում մարդ սպանած անձնավորությունը մինչև կյանքի վերջ չհայտնվի բանտում և չհավասարվի նրա հետ, ով 10 մարդու է սպանել նույն իրավիճակում: Այսօր այս մասին «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով հրավիրված միջազգային համաժողովի ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի Կարեն Անդրեասյանը, ավելացնելով, որ ցմահ ազատազրկվածներ իրենք էլ հասկանում են, որ պետք է լինի տարբերակված մոտեցում:
«Երբ մենք զրուցում էին ցմահ ազատազրկվածների հետ, նրանք ասում էին` ես արժանի եմ այս պատժին, բայց հարևան բանտախցում նստածը, ով 18 տարեկանում մեկ հանցագործություն է գործել, արժանի չէ, որ ամբողջ կյանքը կործանվի»,- նշեց Կ. Անդրեասյանը:
Ըստ նրա` մեզանում բացակայում է արդար տարբերակված մոտեցումը: Բայց հիմա քանի որ արդեն կա հասարակական պահանջ, քաղաքական որոշ գործիչների և ուժերի հետաքրքրություն, ՄԻՊ գրասենյակը փորձելու է անհատապես ուսումնասիրել 104 ցմահ դատապարտվածներից յուրաքանչյուրի գործը և միաժամանակ օրենսդրական հստակ առաջարկություն ներկայացնել:
«Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ տեսանք, որ վերջապես պատգամավորները համաձայն են լսել մեր առաջարկները: Մենք էլ փորձում ենք երկաթը տաք-տաք ծեծել ու արագ ներկայացնել մեր առաջարկները»: Կ. Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը գրելու համար երկու շաբաթը բավարար է: «Բայց թե ինչքան ժամանակ կտևի, որ ԱԺ-ն ընդունի և իրականություն դարձնի այն` մեզանից կախված չէ: Եթե հասարակությունը հետաքրքրվի, ճնշի, քաղաքական գործիչները կշարժվեն, կշարժվի նաև իրավական համակարգը: Հուսանք սա մի դրամաշնորհ ով ծրագիր չէ, որի շուրջ աշխուժություն է առաջացել, մենք էլ ոգևորվել ենք: Եթե այստեղ ոչ ոք իր մտահոգությունը չի կեղծում` մենք կունենանք լուրջ հումանիստական զարգացումներ մեր երկրում»:
«Այսօրվա համաժողովը երեկվա խորհրդարանական լսումների ավելի փորձագիտական շարունակությունը կարծես լինի: Ես որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ` հետևողական եմ լինելու, որպեսզի այս խնդիրները լուծում ստանան»,- նշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ չի ցանկանում, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որևէ հանձնարարականում այս համատեքստում հերթական անգամ անդրադառնա Հայաստանին: Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպել են ցմահ դատապարտյալների հետ. «Ինքս լրջագույն խնդիրներ եմ տեսնում: Մեր հանդիպումները պարբերական են լինելու, հատկապես զինծառայողների մասով: 15 զինծառայող դատապարտված են զինծառայության ընթացքում սպանությունների համար: Մեր հանձնաժողովի պատգամավորները հիմա զբաղվում են այդ խնդրով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ