ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյան. «Այսօր խաղի կանոններ փոխելն անտրամաբանական է» 11/21/2012 19:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Խորհրդարանական մեծամասնության բոյկոտը շատ ավելի մեծ պարտություն է, քան եթե գային, մասնակցեին արտահերթ նիստին և եթե նույնիսկ անցներ օրենքը»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Ազգային ժողովի դարպասի մոտ ակցիային մասնակցող նախկին պատգամավոր Աշոտ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված նիստի տապալմանը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ իրենք շահագրգռված էին, որ քննարկումը կայանա: «Լևոն Զուրաբյանը նախօրեին նաև հայտարարեց մի քանի կետերի փոխզիջման մասին, որպեսզի հնարավորություն ստեղծվի ՀՀԿ-ի համար գալ, մասնակցել, ներկայացնել իրենց փաստարկները»,-ասաց նա` հավելելով, որ քննարկումը կայանալու դեպքում ՀՀԿ-ականները «քվեարկությամբ կարող էին ոչնչացնել ցանկացած առաջարկ»:
«Ես կարծում եմ` հիմա առավել ևս, բացի Հանրապետական կուսակցությունից, մնացած քաղաքական ուժերը պարտավոր են և ավելի հակված կլինեն միասնական ծրագիր մշակելու, պատրաստվելու առաջիկա նախագահական ընտրություններին` միասնական բազայով, միասնական մոտեցումով, միասնական ծրագիր ունենալով»,-եզրակացրեց Ա. Մանուկյանը:
ՀՅԴ խմբակցությունը, ըստ Արմեն Ռուստամյանի, պատրաստվում է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, քանի որ կարծում է, որ հանրապետականները իրենց վարքագծով «խախտել են պատգամավորի պարտավորությունները և, բնականաբար, էթիկայի կանոնները, նաև խախտում կա` կապված ԱԺ-ի նիստերը գումարելու պարտավորության հետ»:
«Այն, ինչ որ կատարեցին իրենք, շատ ավելի մեծ հարված հասցրեց մեր պետությանը, ցույց տվեցին, որ մենք ունենք մեծամասնություն, որն անպատասխանատու է պարզապես: Այսինքն` շատ հստակ է, որ պարտավոր են գալ նիստերի, չեն գալիս: Ավելի անպատասխանատու կեցվածք իշխանությունների կողմից դժվար է պատկերացնել»,-եզրակացրեց Ա. Ռուստամյանը:
Խորհրդարանական ընդդիմությունն առայժմ միասնական որոշում չունի, սակայն համատեղ քննարկումներից հետո խմբակցությունները կփորձեն գալ հետագա քայլերի վերաբերյալ միասնական եզրակացության:
Այս ամենին բավականին հանգիստ է վերաբերվում ՀՀԿ-ն: Ըստ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, խորհրդարանական փոքրամասնության քննադատությունն «արհեստածին է»: «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն տեսնու՞մ է ԸՕ-ի բարեփոխումների անհրաժեշտություն, Գ. Սահակյանն ասաց. «Այսպես թե այնպես` ցանկացած համապետական ընտրությունից առաջ Ընտրական օրենսգիրքը նորից մեկ անգամ նայվում է: Ամիսներ առաջ ԸՕ-ն քննարկվել է, և փորձել ենք նաև մասնակից դարձնել ՀԱԿ-ին, սակայն այն ժամանակ «շատ դաժան էին». ոչ մի առնչություն, մենք ենք մոնոպոլ կարգավիճակում, որևէ այլ ընդդիմություն չկա: Այսօր իրենք սնանկ կեցվածքով փորձում են բաղադրիչներ որոնել, որպեսզի վերակենդանացման պրոցես ապրեն, որին մենք չենք ուզում մասնակցել»:
Ինչ վերաբերում է առաջարկվող կոնկրետ օրենսդրական փոփոխություններին, ապա հանրապետականները, ինչպես վստահեցրեց Գ. Սահակյանը, իհարկե, նախագիծը նայել են, հատկապես որ այն «կառավարության կողմից հանգամանորեն վերլուծված է, ինչը համընկնում է նաև ՀՀԿ-ի կարծիքի հետ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ, կարելի է քննարկել, ընդունել կամ չընդունել, բայց առաջիկայում նախագահական ընտրություններ են: «Այսօր խաղի կանոններ փոխելն անտրամաբանական է, և անպիտանի մի աշխատանք է դառնում քննարկումը»,-ընդգծեց Գ. Սահակյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից