ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը միջնորդեց ազատազրկել՝ երկու ամսից մինչև 11 տարի ժամկետով 11/20/2012 17:19 | Քրեական խրոնիկոն
Մեղադրող Աշոտ Նադոյանի մեղադրական ճառով ՀՀ ազգային և ԵՊՀ գրադարաններից առանձնապես խոշոր չափերի գողությունների գործով այսօր սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրողը պնդեց գործով 7 ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքը՝ միջնորդելով նրանց դատապարտել ազատազրկման տարբեր ժամկետների՝ երկու ամսից սկսած մինչև 11 տարի:
Այսպես, մեղադրողը միջնորդեց Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլիին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի ¾-րդ մասի բռնագրավմամբ. ամբաստանյալներ Երվանդ Ղամբարյանին ու Հասմիկ Դուրգարյանին՝ վեցական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 2/3-րդ մասի բռնագրավմամբ: Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանին դատապարտել 5, ամբաստանյալներ Վարդան Եղիազարյանին ու Դավիթ Ղամբարյանին՝ համապատասխանաբար չորսուկես և հինգուկես տարվա ազատազրկման, Աբգար Հովսեփյանին՝ կալանքի երկու ամիս ժամկետով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 4-ի դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները:
Ըստ մեղադրական եզրակացության, Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու և մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:
2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վ. Տրուբիցինը և Ե. Ղամբարյանը Հայաստանի ազգային գրադարանից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ազարիաշվիլին Ե. Ղամբարյանի համագործակցության համար վերջինիս տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:
Բացի այդ, Վ. Ազարիաշվիլին Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հ. Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաև հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական և աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր: Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանի և Վ. Եղիազարյանի հետ` Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցներ մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Հանցագործության վայրի և հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դ. Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Դ. Ղամբարյանը գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը բացել, ներս է թողել Վ. Ազարիաշվիլուն և Կ. Հովհաննիսյանին: Իսկ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան ծառայակիցը` Ա. Հովսեփյանը, ով նույն օրը ծառայություն է իրականացրել Դ. Ղամբարյանի հետ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` ծառայության ավարտից 1 ժամ շուտ լքելով ծառայության վայրը:
Արդյունքում` 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը և Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/14/2024 08:21 ՔՊ-ական արդարադատություն․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:17 Քրեական գործերի «տարափ» է սպասվում․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:15 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:12 Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:08 Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․«Հրապարակ»
- 09/14/2024 08:05 Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:01 Քննչական կոմիտեն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը