ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյան. «Աշխարհի որևէ երկիր բանտային համակարգում հեղափոխական փոփոխություններ չի կատարել» 11/20/2012 16:26 | ԼՐԱՀՈՍ
«Ոլորտում առկա խնդիրները բազմաշերտ են: Դրանք իրենց արմատներով հասնում են խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիները: Իրենց վրա կրում են խորհրդային բանտային համակարգի գրեթե բոլոր բացասական երևույթները, մատնանշում են արևմտյան բանտային համակարգերի որոշ բացասական տարրեր»,- քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ նոյեմբերի 20-ի ընդլայնված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ըստ նախարարի, այդ խնդիրներից կարելի է առանձնացնել գերծանրաբեռնվածությունը, շենքային վատ պայմանները, սոցիալ-հոգեբանական ու բուժսպասարկման ծառայության բացակայությունը, զբաղվածության ցածր աստիճանը, պրոբացիոն ծառայության բացակայությունը, այլընտրանքային պատիժների կիրառման ցածր աստիճանը, որակյալ կադրերի պակասը և պատիժ կրող անձի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը:
Հ. Թովմասյանը հավելեց, որ այս մասին ինքն ասել է 2011թ. հունվարին` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մեկ կամ մեկուկես ամիս անց: Դեռևս այն ժամանակ նորանշանակ նախարարն ընդգծել է, որ, ի տարբերություն նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության, քրեակատարողական ծառայության ոլորտում արագ բարեփոխումները մեծ ռիսկայնություն են պարունակում` «կապված այն կոնտիգենտի հետ, ում վերաբերում են այդ բարեփոխումները», այն է` ազատազրկման դատապարտվածների հետ: «Աշխարհի որևէ երկիր բանտային համակարգում հեղափոխական փոփոխություններ չի կատարել»,-ասաց նախարարը` հավելելով, որ «քայլ առ քայլ և համաչափ» հնարավոր է այս ոլորտում որոշակի փոփոխությունների հասնել:
Արդարադատության նախարարը խնդրեց ազատազրկման վայրերում գտնվող անձանց մասին խոսելիս «մի քիչ զգույշ լինել», հաշվի առնելով, որ «մյուս կողմում որբ մնացած երեխաներ են, բռնաբարված անչափահաս աղջիկներ ու տղաներ», այլ տուժածներ: Անձամբ նախարարի համար թեև հասկանալի են դատապարտյալների գործողություններից տուժածների զգացմունքները, այդուհանդերձ ինքը հակված է «անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու մեջ տեսնելու այն մարդուն, որը կարող է լիարժեք կյանք վերադառնալ, դառնալ լավ ամուսին, հայր, ինչու չէ` նաև մեր սահմանների պաշտպան»:
«Ես պատրաստ եմ որպես արդարադատության նախարար քննադատություն լսել ոլորտում առկա խնդիրների մասին, որոնց մի մասը կամ մեծ մասը, կամ առավելագույն մասը պայմանավորված է համապատասխան նյութական միջոցների բացակայությամբ, բայց ես պատրաստ չեմ լինել այն կառավարության անդամը, որը պաշտպանության նախարարության ոչ պատշաճ ֆինանսավորման պատճառով թեկուզ և մեկ քառակուսի հող է կորցրել»,-հայտարարեց Հ. Թովմասյանը` հավելելով, որ առաջնահերթությունները որոշելիս ելնում են հենց այս սկզբունքից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ