ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սիլ Կոնցեռն»-ը առայժմ հաղթում է էկոնոմիկայի նախարարությանը (լրացված) 11/19/2012 17:14 | Վարչական իրավունք
Շուրջ մեկ տարի առաջ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները վերացնելու և «Սիլ Կոնցեռն»-ի ներկայացրած ապրանքանիշը գրանցելու համար բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով:
Բանն այն է, որ 2011 թ. հոկտեմբերին ընկերությունը դիմել է գործակալությանն իր կողմից ներկայացված նշանները որպես ապրանքային նշան գրանցելու համար, սակայն Էկոնոմիկայի նախարարությունում «Սիլ Կոնցեռն»-ի դիմումը մերժել են, պատճառաբանելով, թե ներկայացված ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ավելի վաղ գրանցած ապրանքանիշին և կարող է հանրության մոտ շփոթություն առաջացնել:
Հարցին իրավական գնահատական տալու և որոշումը բողոքարկելու նպատակով «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան:
Ըստ դատարանի վճռից՝ Գործակալության այն համոզմունքը, որ հայցվորի կողմից հայտարկվող ապրանքային նշանները և «Արարատ գրուպ» ՍՊԸ անվամբ ավելի վաղ գրանցված ապրանքային նշանները միմյանց շփոթության աստիճան նման են, անհիմն է, հետևաբար 11.10.2011թ. Գործակալության կողմից կայացված «Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին» որոշումները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» (օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով) և «բ» (կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում) ենթակետերի հիմքով, որպես ոչ իրավաչափ վարչական ակտեր, ենթակա են անվավեր ճանաչման, քանի որ դրանք կայացվել են իրավական ակտերի սխալ կիրառման և սխալ մեկնաբանման արդյունքում, բացի այդ էլ ակնհայտ է, որ ըստ էության գործակալությունը պետք է ընդուներ այլ որոշում` գրանցելով թիվ 20110673 և 20110674 հայտերով ներկայացված ապրանքային նշանները։
Այսպիսով, Դատարանը գտավ, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման։
«Սիլ կոնցեռն»-ի խախտված իրավունքները վերականգնելու համար անվավեր են ճանաչվել Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության որոշումները և վերջինիս պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտեր ներկայացված ապրանքային նշանները գրանցելու համար:
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունն ու «Արարատ գրուպ»-ը Վարչական դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ վարչական դատարան:
Վերջինս Վարչական դատարանի որոշումը 2012 թ. նոյեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ թողել է նույնը:
«Եթե մեկ ամսվա ընթացքում որոշումը չբողոքարկվի Վճռաբեկ դատարան, այն կմտնի օրինական ուժի մեջ, և ընկերությունը հնարավորություն կունենա կատարել հաջորդ քայլը»,- տեղեկացրեց «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դիաննա Գրիգորյանը:
ի դեպ, «Pastinfo.am»-ի հավաստի տեղեկություններով՝ պատասխանող կողմը մտադիր է դիմել վճռաբեկ դատարան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան