Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

Քրեական պատժից ազատվեց, բայց գույքային պահանջից՝ ոչ 11/17/2012   10:43  |  ԳՈՐԾ #

1995թ. փետրվարից 1997թ հուլիս ամիսն ընկած ժամանակաշրջանում Երևանի ոսկերչական գործարանը դեռ պետական էր: Այսինքն՝ այն տնօրեն Վաչագան Հարոյանի, պահեստապետ Նորայր Հովհաննիսյանի և, առավել ևս, գործարանի նյութատեխնիկական մատակարարման բաժնի պետ Ռուբիկ Ավետիսյանի սեփականությունը չէր: Պետական էր: Իրենք, ուրեմն, ձեռնարկության կայք-ունեցվածքի և բոլոր տեսակի հնարավորությունների պահպանությունն իրականացնող պատասխանատուներն էին, պետության կողմից վստահված անձինք:

Ո՞վ կմտածեր, որ գործարանին տիրություն անողների, այն էլ պետության կողմից նշանակված պատասխանատու ղեկավարների միտքը «ծուռ է» իրենց պահ տվածի նկատմամբ:

Օրինակ, ինչու՞ պիտի Ռուբիկ Ավետիսյանը գործարանից Ջրվեժի իր ամառանոց տեղափոխեր բետոնե սալեր, ցեմենտ, խողովակ, մարմարի սալեր, տարբեր տրամաչափի փականներ, վառելիքի ցանկացած տեսակ՝ սկսած հեղուկ գազից՝ վերջացրած՝ բենզինով և այլն: Ընդհանուր առմամբ, 2 մլն 262 հազար 522 ՀՀ դրամի ապրանք:

Կամ, ասենք ոսկերչական գործարանի մեկ հատը՝ մոտ 70 դրամ 32 լումա արժեքով հոլոգրաֆ տիպի պիտակները:

Ռ. Ավետիսյանը իմացավ, որ ձեռնարկության պահեստապետ Նորայր Հովհաննիսյանն ունի 5000 հատ այդպիսի պիտակների պակասորդ: Դե արի ու հասկացիր ինչու՞ պիտի նրան հորդորեր, որ ձեռնարկության փոխտնօրենին դրանց կորչելու մասին սուտ տեղեկություններ հայտնի՝ դրանով իսկ կասեցնելով կորած պիտակները գտնելու ուղղությամբ հնարավոր միջոցառումների ձեռնարկումը: Կամ ինչու՞ ընդամենը մեկ տարում, 1996-1997թթ. ընթացքում, հոլոգրաֆ տիպի պիտակների կորուստի ծավալը պիտի հասներ 23 հազար 2 հատի, որը գումարային արտահայտությամբ կազմում է 1մլն 617 հազար 277 ՀՀ դրամ:

Եվ հոլոգրաֆ պիտակների այս «գործարքները» նյութական պատասխանատու այս մարդկանց մոտ նոր օրինախախտումների հիմքեր են ձևավորում: Նրանք համատեղ սկսում են կեղծ փաստաթղթեր կազմել, որպեսզի ծածկեն այդ պակասորդները: Օրինակ, կազմում են մի ակտ, որի համաձայն 15 հազար հատ հոլոգրաֆ պիտակ թափվել է յուղի մեջ և դարձել անպետք: Ակնհայտ կեղծ փաստաթուղթը նրանք հանձնում են ձեռնարկության տնօրեն Վաչագան Հարոյանին, որն էլ թեթև ձեռքով այն «օրինականացնում» է իր ստորագրությամբ:

Այս ամենը երկար կձգվեր, եթե, ի վերջո, այս ձգձգվող զեղծարարությունների ու գողությունների շարանը չգրավեր իրավապահ մարմինների ուշադրությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննում է ոսկերչական գործարանին պատկանող պետական ունեցվածքի գողությանը վերաբերող գործը: Երեք մեղադրյալներից երկուսը կանգնում են դատարանի առաջ և ենթարկվում պատասխանատվության: Բայց երրորդ մեղադրյալի` Ռուբիկ Ավետիսյանի մասով գործն անջատվում և կասեցվում է` մինչև... մեղադրյալի հայտնաբերվելը...

Ռուբիկ Ավետիսյանը խույս էր տվել արդարադատությունից և անհայտացել...:

Անցան տարիներ: Առաջ գնացող կյանքը ենթադրում էր նաև իրավական դաշտի համապատասխանեցում նոր իրավիճակներին: 2006թ.-ի մարտի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ռուբիկ Ավետիսյանի արարքները համապատասխանեցնում է 2003թ.-ի ապրիլի 18-ին ընդունված նոր օրենսգրքի դրույթներին: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը, սակայն, մնում է անփոփոխ և նրան գտնելու ուղղությամբ հետախուզումը շարունակվում է:

Այսպես, տարին գլորվում էր տարու ետևից: Այդ ընթացքում Ռուբիկ Ավետիսյանի գործի և օրենսդրական փոփոխությունների համապատասխանեցման ևս մի քանի անհրաժեշտություններ առաջացան, ինչը և դատական մարմինները կատարում էին համաձայն սահմանված կարգի:

Եկավ 2012թ.-ը: Սա Ռուբիկ Ավետիսյանի երկարաձգվող գործի պատմության մեջ բեկումնային տարի է:

Հուլիսի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդությամբ դիմում է փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Նա խնդրում է Ռ. Ավետիսյանի գործով սկսել կասեցված վարույթը, փոխել խափանման միջոցը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հանցանքի ծանրությանը համապատասխան օրենքով սահմանված ժամկետը:

Դատարանը փաստում է, որ Ռուբիկ Ավետիսյանի կատարած արարքը համապատասխանում է միջին ծանրության հանցագործությանը: Նրա կատարած հանցանքի ավարտից հետո անցել է ավելի քան 15 տարի: Դատարանը չունի որևէ տվյալ որ այդ ժամանակահատվածում նա որևէ այլ հանցագործություն է կատարել: Ուստիև վաղեմության ժամկետը լրանալու հիմքով գործը կարճվում է։ Ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված համապատասխան դրույթներից, դատարանը որոշում է կայացնում Ռուբիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Սակայն այդ ամենը վերաբերում է Ռուբիկ Ավետիսյանի քրեական պատասխանատվությանը: Դրանից նա կարողացավ խուսափել:

Արդյոք դա նշանակում է, որ նա ազատվում է պետությանը հասցրած նյութական վնասի պատասխանատվությունից: Պարզվում է, որ ոչ։ Քրեական գործը կարճելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը գրավոր դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ առաջարկելով ներկայացնել հայց՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար։ «Նկատի ունենալով, որ Ռուբիկ Ավետիսյանի հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինիս կողմից այն չի վերականգնվել և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով խնդրում եմ Ռ.Ավետիսյանից պետությանը պատճառված վնասները բռնագանձելու հայց հարուցել դատարան և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշել է Ա.Դանիելյանը 2012 թվականի հոկտեմբերի 2-ի գրության մեջ։

Արձագանքը չի ուշանում և պետական գույքի կառավարման վարչությունը հոկտեմբերի 30-ին հայց է ներկայացնում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որտեղ մատնանշում է, որ Ռ. Ավետիսյանը աշխատելով ոսկերչական գործարանում «... մի խումբ մարդկանց հետ համաձայնության գալով, հափշտակել է 2մլն 262 հազար 522 ՀՀ դրամ...»: Եվ ... պահանջում, որ Ռ. Ավետիսյանը այդ գումարը վերադարձնի պետությանը:

Որպես իր պահանջի հիմնավորում Ա. Սահակյանը նշում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի «...պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը» և դատարանին խնդրում է հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետությանը հասցրած վնասը և կիրառել այս հայցի ապահովման ուղղությամբ միջոցներ, այն է հայցագնի չափով արգելանք դնել Ռ. Ավետիսյանին պատկանող գույքի վրա:

Ինչպես ասում են այստեղ մեկնաբանություններն, արդեն, ավելորդ են:

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]