ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական պատժից ազատվեց, բայց գույքային պահանջից՝ ոչ 11/17/2012 10:43 | ԳՈՐԾ #
1995թ. փետրվարից 1997թ հուլիս ամիսն ընկած ժամանակաշրջանում Երևանի ոսկերչական գործարանը դեռ պետական էր: Այսինքն՝ այն տնօրեն Վաչագան Հարոյանի, պահեստապետ Նորայր Հովհաննիսյանի և, առավել ևս, գործարանի նյութատեխնիկական մատակարարման բաժնի պետ Ռուբիկ Ավետիսյանի սեփականությունը չէր: Պետական էր: Իրենք, ուրեմն, ձեռնարկության կայք-ունեցվածքի և բոլոր տեսակի հնարավորությունների պահպանությունն իրականացնող պատասխանատուներն էին, պետության կողմից վստահված անձինք:
Ո՞վ կմտածեր, որ գործարանին տիրություն անողների, այն էլ պետության կողմից նշանակված պատասխանատու ղեկավարների միտքը «ծուռ է» իրենց պահ տվածի նկատմամբ:
Օրինակ, ինչու՞ պիտի Ռուբիկ Ավետիսյանը գործարանից Ջրվեժի իր ամառանոց տեղափոխեր բետոնե սալեր, ցեմենտ, խողովակ, մարմարի սալեր, տարբեր տրամաչափի փականներ, վառելիքի ցանկացած տեսակ՝ սկսած հեղուկ գազից՝ վերջացրած՝ բենզինով և այլն: Ընդհանուր առմամբ, 2 մլն 262 հազար 522 ՀՀ դրամի ապրանք:
Կամ, ասենք ոսկերչական գործարանի մեկ հատը՝ մոտ 70 դրամ 32 լումա արժեքով հոլոգրաֆ տիպի պիտակները:
Ռ. Ավետիսյանը իմացավ, որ ձեռնարկության պահեստապետ Նորայր Հովհաննիսյանն ունի 5000 հատ այդպիսի պիտակների պակասորդ: Դե արի ու հասկացիր ինչու՞ պիտի նրան հորդորեր, որ ձեռնարկության փոխտնօրենին դրանց կորչելու մասին սուտ տեղեկություններ հայտնի՝ դրանով իսկ կասեցնելով կորած պիտակները գտնելու ուղղությամբ հնարավոր միջոցառումների ձեռնարկումը: Կամ ինչու՞ ընդամենը մեկ տարում, 1996-1997թթ. ընթացքում, հոլոգրաֆ տիպի պիտակների կորուստի ծավալը պիտի հասներ 23 հազար 2 հատի, որը գումարային արտահայտությամբ կազմում է 1մլն 617 հազար 277 ՀՀ դրամ:
Եվ հոլոգրաֆ պիտակների այս «գործարքները» նյութական պատասխանատու այս մարդկանց մոտ նոր օրինախախտումների հիմքեր են ձևավորում: Նրանք համատեղ սկսում են կեղծ փաստաթղթեր կազմել, որպեսզի ծածկեն այդ պակասորդները: Օրինակ, կազմում են մի ակտ, որի համաձայն 15 հազար հատ հոլոգրաֆ պիտակ թափվել է յուղի մեջ և դարձել անպետք: Ակնհայտ կեղծ փաստաթուղթը նրանք հանձնում են ձեռնարկության տնօրեն Վաչագան Հարոյանին, որն էլ թեթև ձեռքով այն «օրինականացնում» է իր ստորագրությամբ:
Այս ամենը երկար կձգվեր, եթե, ի վերջո, այս ձգձգվող զեղծարարությունների ու գողությունների շարանը չգրավեր իրավապահ մարմինների ուշադրությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննում է ոսկերչական գործարանին պատկանող պետական ունեցվածքի գողությանը վերաբերող գործը: Երեք մեղադրյալներից երկուսը կանգնում են դատարանի առաջ և ենթարկվում պատասխանատվության: Բայց երրորդ մեղադրյալի` Ռուբիկ Ավետիսյանի մասով գործն անջատվում և կասեցվում է` մինչև... մեղադրյալի հայտնաբերվելը...
Ռուբիկ Ավետիսյանը խույս էր տվել արդարադատությունից և անհայտացել...:
Անցան տարիներ: Առաջ գնացող կյանքը ենթադրում էր նաև իրավական դաշտի համապատասխանեցում նոր իրավիճակներին: 2006թ.-ի մարտի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ռուբիկ Ավետիսյանի արարքները համապատասխանեցնում է 2003թ.-ի ապրիլի 18-ին ընդունված նոր օրենսգրքի դրույթներին: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը, սակայն, մնում է անփոփոխ և նրան գտնելու ուղղությամբ հետախուզումը շարունակվում է:
Այսպես, տարին գլորվում էր տարու ետևից: Այդ ընթացքում Ռուբիկ Ավետիսյանի գործի և օրենսդրական փոփոխությունների համապատասխանեցման ևս մի քանի անհրաժեշտություններ առաջացան, ինչը և դատական մարմինները կատարում էին համաձայն սահմանված կարգի:
Եկավ 2012թ.-ը: Սա Ռուբիկ Ավետիսյանի երկարաձգվող գործի պատմության մեջ բեկումնային տարի է:
Հուլիսի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդությամբ դիմում է փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Նա խնդրում է Ռ. Ավետիսյանի գործով սկսել կասեցված վարույթը, փոխել խափանման միջոցը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հանցանքի ծանրությանը համապատասխան օրենքով սահմանված ժամկետը:
Դատարանը փաստում է, որ Ռուբիկ Ավետիսյանի կատարած արարքը համապատասխանում է միջին ծանրության հանցագործությանը: Նրա կատարած հանցանքի ավարտից հետո անցել է ավելի քան 15 տարի: Դատարանը չունի որևէ տվյալ որ այդ ժամանակահատվածում նա որևէ այլ հանցագործություն է կատարել: Ուստիև վաղեմության ժամկետը լրանալու հիմքով գործը կարճվում է։ Ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված համապատասխան դրույթներից, դատարանը որոշում է կայացնում Ռուբիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Սակայն այդ ամենը վերաբերում է Ռուբիկ Ավետիսյանի քրեական պատասխանատվությանը: Դրանից նա կարողացավ խուսափել:
Արդյոք դա նշանակում է, որ նա ազատվում է պետությանը հասցրած նյութական վնասի պատասխանատվությունից: Պարզվում է, որ ոչ։ Քրեական գործը կարճելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը գրավոր դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ առաջարկելով ներկայացնել հայց՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար։ «Նկատի ունենալով, որ Ռուբիկ Ավետիսյանի հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինիս կողմից այն չի վերականգնվել և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով խնդրում եմ Ռ.Ավետիսյանից պետությանը պատճառված վնասները բռնագանձելու հայց հարուցել դատարան և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշել է Ա.Դանիելյանը 2012 թվականի հոկտեմբերի 2-ի գրության մեջ։
Արձագանքը չի ուշանում և պետական գույքի կառավարման վարչությունը հոկտեմբերի 30-ին հայց է ներկայացնում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որտեղ մատնանշում է, որ Ռ. Ավետիսյանը աշխատելով ոսկերչական գործարանում «... մի խումբ մարդկանց հետ համաձայնության գալով, հափշտակել է 2մլն 262 հազար 522 ՀՀ դրամ...»: Եվ ... պահանջում, որ Ռ. Ավետիսյանը այդ գումարը վերադարձնի պետությանը:
Որպես իր պահանջի հիմնավորում Ա. Սահակյանը նշում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի «...պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը» և դատարանին խնդրում է հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետությանը հասցրած վնասը և կիրառել այս հայցի ապահովման ուղղությամբ միջոցներ, այն է հայցագնի չափով արգելանք դնել Ռ. Ավետիսյանին պատկանող գույքի վրա:
Ինչպես ասում են այստեղ մեկնաբանություններն, արդեն, ավելորդ են:
Սամվել Մարտիրոսյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից