ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկանում են դուրս գալ ԱՄՆ-ի կազմից 11/15/2012 17:54 | Միջազգային լրահոս
7 նահանգների բնակիչներ հավաքել են անհրաժեշտ քանակով ստորագրություններ, ԱՄՆ-ի կազմից դուրս գալու համար և հիմա իրավունք ունեն դաշնային իշխանությունից սպասելու իրենց միջնորդության պաշտոնական պատասխանին: Խնդրագիրը զետեղված է Սպիտակ տան համացանցային կայքի «Մենք» բաժնում, որտեղ ցանկացողը կարող է գրել իր սեփական միջնորդագիրը կամ էլ միանալ արդեն այնտեղ եղածներին:
Այս ձևով մինչև այժմ նման «անջատողական» միջնորդագրեր են ներկայացրել 40 նահանգ, սակայն դրանցից միայն 7-ում է հաջողվել հավաքել 25 հազարից ավելի ստորագրություն: Ամենաշատ, ավելի քան 100 հազար, ստորագրություն հավաքել է Տեխաս նահանգը: Այստեղի բնակիչների խնդրագրում նշվում է, որ ԱՄՆ-ի տնտեսական հիմնախնդիրները դաշնային իշխանությունների կողմից բյուջետային քաղաքականությունը բարեփոխելու անկարողության արդյունք են: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տեխասն ունի հավասարակշռված բյուջե և հանդիսանում է աշխարհի 15-րդ խոշորագույն տնտեսությունը, ապա նրա դուրս գալը միության կազմից, գործնականում հնարավոր է ի կատար ածել»,- գրված է միջնորդության մեջ: Նահանգի բնակիչները նաև բողոքում են մարդու իրավունքների «աղաղակող խախտումների» համար, որոնց մեջ նշվում է օդանավակայաններում ուղևորների խուզարկությունները տրանսպորտի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից:
Այդ նույն կայքում, ի դեպ, կա նաև հակընդդեմ միջնորդություն, որը կոչ է անում նահանգի մայրաքաղաքը անջատել Տեխասից և մնալ ԱՄՆ-ի կազմում:
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ Տեխասի հետ միասին 25 հազար ստորագրությունների շեմը հատել են Լուիզիանան, Ֆլորիդան, Հյուսիսային Կարոլինան, Ալաբաման, Ջորջիան և Թենեսսին: Բոլոր այդ նահանգներում, բացառությամբ Ֆլորիդայի, բնակիչների մեծամասնությունը նախագահական ընտրություններում քվեարկել են Օբամայի հակառակորդի՝ Մ. Ռոմնիի օգտին:
Նշենք, որ այս միջնորդագրերը մեծամասամբ կազմված են մի քանի տողերից: Օրինակ, Թենեսսիի բնակիչների միջնորդագիրն այսպիսին է. «Խնդրում ենք Թենեսսիին խաղաղությամբ տալ իրավունք ԱՄՆ-ի կազմից դուրս գալու համար և ստեղծել սեփական նոր կառավարություն»: Միջնորդությունների հեղինակները հղում են անում անկախության Դեկլարացիային, որտեղ ԱՄՆ-ի հիմնադիրները հայտարարում են, որ «եթե կառավարության որևէ ձև դառնում է կործանարար... ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ լուծարել այն և հաստատել նոր կառավարություն»:
Ինչպես նշում են ամերիկացի փորձագետները, հավանականությունը, որ Սպիտակ տունը կվառի «կանաչ լույս» որևէ նահանգի երկրի կազմից դուրս գալու ճանապարհին, գործնականում հավասար է զրոյի:
Վերջին անգամ միության կազմից դուրս են եկել 11 նահանգ, այն էլ հեռավոր 1860 և 1861թթ.-երին, Աբրահամ Լինկոլնին նախագահ ընտրելուց հետո: Սակայն, պետք է նշել, որ դրան հաջորդեցին արյունալի իրադարձություններ. սկսվեց Քաղաքացիական պատերազմը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից