ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյան. «Օրենսդրական փոփոխությունները շատ ավելի արդյունավետ լուծումներ կարող են տալ» 11/14/2012 18:34 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության համակարգում աշխատանքները և ֆինանսական հոսքերը պայմանավորված չեն միայն բյուջետային ֆինանսավորման մակարդակով. շատ տեղերում օրենսդրական փոփոխությունները շատ ավելի արդյունավետ լուծումներ կարող են տալ, քան միայն ֆինանսավորումը: Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում, 2013թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Անդրադառնալով քրեակատարողական համակարգին, նախարարը նշեց. «Անշուշտ, եթե վերլուծում ենք ֆինանսավորումը, ապա պետք է ասեմ, որ միջին եվրոպականից այն այնքան էլ ցածր չէ: Մենք այսօրվա դրությամբ պատիժը կրող մեկ անձի վրա մեկ օրվա հաշվարկով մոտավորապես ծախսում ենք 4 հազար դրամին համարժեք գումար: Բայց, երբ նայում ենք կառուցվածքին, ապա տեսնում ենք, որ այստեղ խնդիրներ ունենք, թե այդ գումարների որ մասն է գնում պահպանության, որ մասը` աշխատավարձի և բուն սննդի ու պահպանման ծախսերի վրա: Սրանք խնդիրներ են, որոնք մեկ օրում անհնար է լուծել»: Ըստ նրա, ՔԿՀ-ներն այլ երկրներում շատ ավելի քիչ ծախսատար են, և համապատասխան բյուջեի պարագայում կարելի է այլ ուղղությամբ գումարները ծախսել, «սակայն մեզանում, կարծես թե, չի ստացվում»:
Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կառավարություն կներկայացվի պայմանական վաղաժամկետ ազատման հստակ ընթացակարգի մասին որոշման նախագիծ: «ԱԺ-ին կներկայացվեն քրեակատարողական օրենսդրության հստակ փոփոխություններ, որոնք շատ արդյունավետ մեխանիզմներ կառաջարկեն պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժի միջոցներով փոխարինելու համար: Արդեն իսկ ավարտական փուլում է պրոբացիոն ծառայության մասին հայեցակարգը և օրենսդրությունը, որը, վստահ եմ, հաջորդ տարի կկիրառվի: Այս պարագայում այսօր պատիժ կրող մոտ 900 անձինք պոտենցիալ հնարավորություն ունեն դուրս գալու ազատազրկման վայրերից և անցնելու պրոբացիոն հսկողության տակ»,-ասաց նա: Ըստ նախարարի, այս դեպքում մեկ անձի վրա մեկ օրվա հաշվարկով կծախսվի 400-410 դրամ` ազատազրկման վայրում պահվող անձի վրա ծախսվող 4 հազար դրամի փոխարեն:
«ՔԿՀ-ում ֆինանսական միջոցներին անդրադառնալիս, պիտի ասեմ, որ փոքրիկ հաջողություններ այս տարի կան: Խոսքը վերաբերում է Աջակցություն դատապարտյալին հիմնադրամի գործունեությանը, որն անցած տարվա այս ժամանակահատվածում ունենալով մոտ 26 մլն դրամի պարտք, այս տարվա 10 ամսվա հաշվարկով ամբողջ այդ պարտքերն է փակել և մոտ 13 մլն դրամ ավել գումար ունի»,-հայտնեց Արդարադատության նախարարը: Հ.Թովմասյանի մատուցմամբ, աշխատանքի մեջ ներգրավված դատապարտվածների թիվը 170-ից հասել է 310-ի, հաջորդ տարի կհասնի 410-ի: Նախորդ տարի վերջիններիս վճարված 5 մլն դրամի փոխարեն այս տարվա 10 ամսում արդեն վճարված է 13 մլն դրամ: Հաջորդ տարի այդ գումարը կհասցվի 20-25 մլն դրամի: «Այս հիմնադրամի միջոցներից աշխատանքներ են կատարվել «Արթիկ», «Կոշ», «Վարդաշեն», «Սևան» ՔԿՀ-ներում, արդյունքները ոչ այնքան շոշափելի, բայց տեսանելի են»,-հայտնեց նա:
Նախարարը նշեց նաև, որ բյուջետային ֆինանսավորումից բացի, դատաիրավական բարեփոխումներին և այս ոլորտի խնդիրների լուծմանն ուղղվում են նաև դոնորների կողմից տրված դրամաշնորհային և արտաբյուջետային այլ միջոցներ: Մասնավորապես, միայն Փաստաբանական պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցին հաջորդ տարի ընդհանուր առմամբ հատկացվելու է մոտ 1 մլրդ դրամին համարժեք գումար: Այդ թվում, Եվրոպայի խորհրդից 250 հազար ԱՄՆ դոլարի չափով ստացված գրանտային միջոցների շրջանակներում այս երեք կառույցներին կհատկացվի գույք, տեխնիկա, իսկ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մոտ 750 մլն դրամի չափով ամբողջությամբ կվերանորոգվի Փաստաբանական պալատին հատկացվելիք շենքը:
Արտաբյուջետային միջոցների շրջանակներում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությանը հատկացվելու է մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար` բազաները թվայնացնելու նպատակով: Մոտ այդքան էլ հատկացվելու է էլեկտրոնային նոտարիատի համակարգի ներդրմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից