ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատապարտվեց ազատազրկման 11/09/2012 16:01 | ԼՐԱՀՈՍ
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության եղանակով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար Ի. Գևորգյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ի. Գևորգյանը 2010թ. հուլիսից մինչև 2010թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի և այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 166 775 568 դրամ գումար, ինչպես նաև առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողներին տվել են 3 525 000 դրամ առևտրային կաշառք:
ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» 30.10.2008թ. թիվ 1330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող ֆիզիկական անձանց կողմից ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով մինչև 2010թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Ի. Գևորգյանը և Ս. Թազիյանը ներկայացրել են տարածքային հարկային տեսչություններ և ստացել կտրոնների վրա արտացոլված գործարքի լրիվ արժեքի մեկ տոկոսի չափով վճարվող բոնուսային գումար:
Հետագայում ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնների դիմաց բոնուսների վճարման գործառույթն իրականացվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքների կողմից:
Ի. Գևորգյանը մինչև 2010թ. հուլիս ամիսը տարածքային հարկային մարմիններում և մի շարք փոստային բաժանմունքներում անձամբ իր անձնագրով հանձնել է հավաքած ՀԴՄ կտրոնների խմբաքանակներ և ստացել բոնուսային գումարներ: 2010թ. հուլիսին Ի. Գևորգյանը չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի հասնող բոնուսային գումարները խարդախության եղանակով հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Ս. Թազիյանի հետ` ընդգրկվելով այդ նպատակով ստեղծված կազմակերպված կայուն խմբում:
Իրենց ինքնությունը չբացահայտվելու նպատակով Ի. Գևորգյանը դիմել է իր ուսանող ընկերներին և ՀԴՄ օրինական կտրոններ հանձնելու պատրվակով խնդրել նրանց տարբեր քաղաքացիներից անձնագրերի պատճեներ հավաքել: Վերջիններս, օգտագործելով իրենց մտերմական, ընկերական և հարազատական կապերը, հավաքել են շուրջ 200-ից ավելի քաղաքացիների անձնագրերի պատճեներ: Իսկ Ի. Գևորգյանը որոշ քաղաքացիների շահագրգռելու համար յուրաքանչյուր պատճեի համար վճարել է 500-1000 դրամ:
Բացի այդ, Ի. Գևորգյանը Ս. Թազիյանից ստացել է տարբեր կազմակերպությունների 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում ելքագրված և այդ ընկերությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ: Ապա դրանք ընդգրկելով այլ կազմակերպությունների կողմից ելքագրված օրինական ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում` նախապես հավաքված անձնագրերի պատճեներով հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի փոստային բաժանմունքներ և խարդախությամբ հափշտակել բոնուսային գումարներ:
Վերջիններս, տեղյակ լինելով, որ ըստ սահմանված կարգի բոնուսային գումարները «Հայփոստ»-ի բաժանմունքներից ստանալու համար ենթակա են վճարման անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պայմաններում, «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի փոստային բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել և որպես առևտրային կաշառք տվել են ընդհանուր առմամբ 3 525 000 դրամ գումար:
Արդյունքում խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են ՀԴՄ կեղծ կտրոններ պարունակող կտրոնների խմբաքանակների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 166 775 568 դրամ բոնուսային գումար:
Ի. Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ի. Գևորգյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված ազատազրկում 3/երեք/ տարի ժամկետով պատժի կրումից, և դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 6 տարի 6 ամիս ժամկետով:
Ս. Թազիյանի նկատմամբ դեռևս նախաքննության փուլում հայտարարվել էր հետախուզում: Փոստային բաժանմունքների պատասխանատու անձանցից 4-ի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 4-ի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է, իսկ ևս 5 աշխատակիցների վերաբերյալ շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ