ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ խմբակցությունների ղեկավարներից ամենահամեստ հարուստները Ռուբիկ Հակոբյանն ու Գալուստ Սահակյանն են 11/09/2012 15:46 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի վեց խմբակցությունների ղեկավարներից ամենաշատ ունեցվածք հայտարարագրածը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և նույնանուն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նա ընդհանրապես ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոցներ, արժեթղթեր և ներդրումներ հայտարարագրած պատգամավորն է: Ամենահամեստ ունեցվածքի տերերը «Ժառանգություն» և ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Ռուբիկ Հակոբյանն ու Գալուստ Սահակյանն են:
Ըստ «parliamentmonitoring.am» կայքում տեղադրված հայտարարագրերի, Ռ.Հակոբյանն ու Գ.Սահակյանը նախընտրական շրջանում հայտարարագրերը ներկայացնելու օրվա` ընթացիկ տարվա մարտի 3-ի, դրությամբ չեն ունեցել դրամական միջոցներ, անշարժ և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում: Երկուսն էլ հայտարարագրել են մեկական ավտոմեքենա` համապատասխանաբար «Միթսուբիշի Pajero» և «Նիսան-Մաքսիմա»: Ի տարբերություն «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, ով չի ունեցել նաև եկամուտներ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը որպես տարեկան դրամական եկամուտ հայտարարագրել է 3 մլն 109 հազար 700 դրամ պատգամավորի աշխատավարձ և 258 հազար դրամ կենսաթոշակ:
Թանկարժեք և շարժական գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրերի, չունեն «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Լ. Զուրաբյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Երևանում 240 քմ մակերեսով 1 տուն` տնամերձ հողամասով, և 1 բնակարան` 72 քմ մակերեսով:
Ա.Ռուստամյանը հայտարարագրել է 1 բնակարան` 98.52 քմ մակերեսով:
Ի տարբերություն նրանց, Հ. Բիշարյանը չունի նաև անշարժ գույք:
Լ. Զուրաբյանի տարեկան եկամուտը կազմել է 945 հազար 480 դրամ, դրամական խնայողությունները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 2 մլն 500 հազար դրամ:
Հ. Բիշարյանի տարեկան դրամական եկամուտը գոյացել է պատգամավորի աշխատավարձի գումարից` 3 մլն 609 հազար 40 դրամ: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 32 հազար ԱՄՆ դոլար:
Ա.Ռուստամյանի հաշվետու տարվա դրամական եկամուտը նույնպես գոյացել է պատգամավորի աշխատավարձի գումարից` 3 մլն 451 հազար 520 դրամ:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 15 մլն ՀՀ դրամ, 9000 ԱՄՆ դոլար և 1500 եվրո:
Ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրածը, ինչպես նշել էինք, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն է: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է 6 շենք` մոտ 9000 քմ ընդհանուր մակերեսով և 9 հողամաս:
Նա ունի 7 ավտոմեքենա` «BMW X -5», «Տոյոտա Պրադո V-6», «Ջիպ Վրանգլեր P 6-4.0», «Ռոլլս-Ոոյս B 12-6.7», «Նիսան Պատրուլ», «Ռոլլս-Ռոյս կուպե ֆանտոմ», «Ռենջ Ռովեր սպորտ 4.4»:
Թանկարժեք գույք բաժնում հայտարարագրել է ննջարանի 8 և ճաշասենյակի 2 կահույք` 811 հազար 750 եվրո ընդհանուր արժողությամբ: Նույն բաժնում հայտարարագրել է նաև տղամարդու` ադամանդե քարով 3 ոսկե մատանի` 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, 3 ձեռքի ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլար է:
Տարեկան դրամական եկամուտը` 5 մլրդ 956 մլն 499 հազար 676 ՀՀ դրամ, որից 3 մլն 135 հազար 310 դրամը` պատգամավորի աշխատավարձ, 60 մլն 81 հազար 830 ԱՄՆ դոլար և 40 մլն եվրո` փոխառություն, շահաբաժին, վարձավճար:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլրդ 161 մլն ՀՀ դրամ, 30 մլն 730 հազար ԱՄՆ դոլար և 20 մլն 483 հազար եվրո:
Ունի բաժնեմաս 33 ընկերություններում: Դրանցից «Մուլտի գրուպ» կոնցեռնում, «Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ-ում, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ում, «Բելլեզզա» ՍՊԸ-ում, «Կոտայք» գարեջրի գործարանում, «Մուլտի Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում, «Հոթել Ռիգա» ՍՊԸ-ում, «Միրա Ջի» ՍՊԸ-ում ներդրման չափը 100% է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ