ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիտորդական խումբը կոտրում է կարծրատիպերը և ահազանգում պետական միջոցների «փոշիացման» մասին 11/09/2012 16:30 | Հարցազրույց
ՀՀ Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը ձևավորվել և գործում է 2006 թվականի մարտ ամսից:
«Pastinfօ. am»-ի հարցերին պատասխանում է դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:
-Այս ընթացքում ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը, որը կառանձնացնեիք:
-Ձեռքբերումներն անշուշտ շատ են, բայց ես կառանձնացնեմ դրանցից մի քանիսը: Օրինակ՝ շատ էին դեպքերը, երբ ձերբակալվածներին նախնական կալանքի վայրերում 72 ժամ պահելու փոխարեն, պահում էին, օրինակ 72 օր:
2008 թ.-ին այդ ժամկետը դարձավ 54 օր, 2009 թ. արդեն ձերբակալվածին պահում էին առավելագույնը 27 օր, իսկ այսօր հասել ենք նրան, որ ձերբակալվածին օրենքով նախատեսված 72 ժամից ավելի պահելու դեպք չի եղել: Սա ընդամենը մեկ ձեռքբերման մասին:
-Ովքե՞ր են դիտորդական խմբի անդամները:
-Խմբում ներգրավված են 12 հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոստիկանապետի կողմից տրված լիազորության շրջանակներում խմբի ցանկացած անդամ իրավունք ունի կատարել դիտորդական առաքելություն:
-Հաջողվու՞մ է Ձեզ տրված լիազորություններից լիարժեք օգտվել: Ոստիկանության բաժիններում չե՞ն խոչընդոտում Ձեր աշխատանքին:
-Երբ ետ եմ նայում ու հիշում եմ, թե ինչերի միջով ենք անցել ... Իսկ հիմա ցանկացած խոչընդոտ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ոստիկանության աշխատակիցների համար:
2006 թ., երբ սկսեցինք գործունեություն ծավալել, ոստիկանական համակարգի աշխատակիցները, որոնք խորհրդային միության 70 տարիներին ձևավորված ավանդույթների պատճառով գաղափար անգամ չէին կարող ունենալ, թե ով է դիտորդը, ինչ իրավունքներ ունի և այլն: Հիմա փառք Աստծո, չկա մեկը, որ չիմանա մեր դիտորդական խմբի ու խմբի անդամների իրավունքների ու լիազորությունների մասին:
Անշուշտ դրան հասել ենք մեծ ջանքերի շնորհիվ, ինչը ոչ միայն մեր, այլ Ոստիկանության համակարգի ձեռքբերումն է:
-Ի՞նչ իրավունքներ ունի դիտորդական խմբի անդամը
-Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի մեկուսի, առանց ոստիկանների միջամտության առանձին զրուցելու ՁՊՎ-ում պահվող անձանց հետ, անարգել ծանոթանալ ցանկացած փաստաթղթի հետ, ուսումնասիրել ՁՊՎ-ի սանիտարահիգիենիկ վիճակը և այլն: Բացի այդ, դիտորդական խումբը կազմակերպում է այցելություններ, ուսումնասիրում է, թե ինչպիսին են ձերբակալվածներին պահելու պայմանները, այնտեղ պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց իրավունքների խախտման դեպքում ուսումնասիրում է փաստերը, կազմում է արձանագրություններ և այլն: Օրինակ՝ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում գործող 40 ՁՊՎ-ից 8-ը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին և հիմա այդ 8 ՁՊՎ-ն արդեն փակվել է:
-Ի՞նչ խախտումներ եք արձանագրել 2012 թ., որոնք դեռ մնացել էին նախորդ տարիներից:
-Մեկ տարվա ընթացքում միջին հաշվով ունենում ենք ՁՊՎ-ում պահվող 4500 մարդ: Նրանց մոտ 60 տոկոսը կալանավորներ են: Ձերբակալվածներն ավելի քիչ տոկոս են կազմում: Այստեղ ևս խնդիրները քիչ չեն: Օրինակ` եթե քրեակատարողական հիմնարկներում մարդիկ շփվելու, հեռուստացույց նայելու, մամուլի ասուլիս տալու իրավունք ունեն, ապա ՁՊՎ-ում նրանք զրկված են այդ իրավունքից, և պատահում է, որ դատական նիստի հետաձգվելու պատճառով նրանց օրերով այդտեղ են պահում, որը օրենքի խախտում է:
Կալանավորներին քրեակատարողական հիմնարկներից մարզային դատարաններ տեղափոխելու և դատական նիստերին մասնակցելու համար ահռելի ծախսեր են կատարվում: Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ են դեպքերը, երբ կալանավորին հեռավոր մարզի դատարան տեղափոխելուց հետո, պարզվում է, որ դատական նիստը հետաձգվում է:
Ստացվում է, որ ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ծախսվում կալանավորների անվտանգ տեղափոխումն իրականացնելու համար, որը դատական նիստի հետաձգման պատճառով առաջացնում է նոր խնդիր: Օրենքով պետք է մարզային դատարանից ետ վերադարձնել քրեակատարողական հիմնարկ, որը ավելորդ ծախս է: Եղել են դեպքեր, երբ կալանավորին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 8 անգամ մարզային դատարան են տեղափոխել, որը մեր տեսանկյունից նորմալ չի: Դա պետբյուջեի գումարներով իրականացվող գործընթաց է, որը պետք է ավելի արդյունավետ կազմակերպել: Սա միակ խնդիրը չէ, բայց այն լուրջ հարցերից մեկն է, որի լուծումը կարևոր է: Մեր դիտորդական խումբն իր համառ աշխատանքով ամեն ինչ անում է, որ ձերբակալված անձանց պահելու վայրերում պաշտպանվեն մարդու հիմնարար իրավունքները:
Հարցազրույցը՝ Արմինե Գրիգորյանի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից