ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավանություն է տրվել զբաղվածության ռազմավարությանը 11/08/2012 16:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությանը, որը մշակվել է ոլորտի համակարգված ու նպատակային բարեփոխման արդյունավետ իրականացման նպատակով։ Զբաղվածությունը սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, որը երաշխավորում է արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշները, սահմանում աշխատաշուկայի անմրցունակ խմբերը, ապահովում արդյունավետ ինտեգրումը, որը երկրի սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից է։ Ռազմավարությունը համահունչ է Եվրամիության սկզբունքներին, ինչպես նաև արտացոլում է ՀՀ մարզերի զբաղվածության քաղաքականության գերակայությունը։
Գործադիրը ՀՀ 2012 թ. պետբյուջեում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն, համագործակցելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ, նախատեսվում է Հայաստանում մշակել և ներդնել սեզոնային գրիպի համաճարակաբանական հսկողության ցանկ, հզորացնել լաբորատոր ախտորոշման, դեպքերի արագ և ժամանակին հայտնաբերման և հսկողության կարողությունները։
Կառավարության որոշմամբ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամ, ինչի շնորհիվ կընդլայնվեն դրա խնդիրներն ու գործառույթները, որոնք ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մի մասն են։ Այսպիսով, կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես զբաղվածության ապահովման բնագավառում։
Իր երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել և լրացրել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կանոնադրությունը, նոր խմբագրությամբ շարադրել Գորիսի պետական համալսարանի ստեղծման որոշումը, ինչի շնորհիվ ավելի արդյունավետ կդառնա կրթօջախներին վերապահված ձեռնարկատիրական գործունեությունը, կբարձրանան կրթության որակը և աշխատակիցների կենսամակարդակը։
Նիստում ընդունված ևս երկու որոշման կիրարկումը կապահովի Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի համայնքներում կառուցված գազատարների շահագործումը և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարման իրականացումը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացումը, ինչպես նաև Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի համայնքներում կառուցված խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը, «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության» բաղադրիչի ներքո ստեղծված «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնավոր գործունեության կազմակերպումը։
Գործադիրը որոշել է Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N3 և Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեների հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան