ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղիքային ցուպիկի մանրէներ պանրում 11/08/2012 15:09 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց սննդի անվտանգության հարցերից: «Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար այս հարցին անդրադառնալու ենք, որովհետև սննդի անվտանգության ոլորտում մենք ստանձնել ենք կարևորագույն պարտավորություն, որ պետք է երաշխավորենք մեր քաղաքացիներին, որ ՀՀ-ում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ: Ցավոք սրտի, մենք դեռևս ունենք լրջագույն խնդիրներ. այսօր մենք ՀՀ-ում ներ ենք դնում մոնիթորինգի համակարգ, որպեսզի իշխանությունները պարբերաբար իրականացնեն ստուգումներ սնունդ արտադրողների մոտ, և եթե հայտնաբերում են խախտումներ, շեղումներ նորմերից, հանրությանը դրա մասին տեղյակ պահենք»:
Վարչապետի խոսքից հետո սննդի անվտանգության պետական վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց պանրի ոլորտում արված ուսումնասիրությունները: Ըստ նրա` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումներ են իրականացվել: «59 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերաբերում էին թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ մակնշման, թե՛ պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին: Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է` առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով»,- նշեց Աբրամ Բախչագուլյանը: Ըստ նրա` այդ տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարվել են նմուշառումներ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ` մեծամասամբ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5.5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշխատանքներ` ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո: Թվով 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք. ընդհանուր գումարը կազմել է 10 մլն. 450 հազար դրամ:
Վարչապետը սննդի անվտանգության պետին հարցրեց, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում առողջության համար: Աբրամ Բախչագուլյանի խոսքով՝ տեխնիկական կանոնակարգով գոյություն ունի աղիքային ցուպիկի սահմանված թույլատրելի չափ: «Աղիքային ցուպիկի մանրէների թույլատրելի քանակը գերազանցում է, որը բնակչության մոտ մարսողական համակարգի խնդիրներ է առաջացնում»: Սննդի անվտանգության պետական վարչության պետի խոսքով՝ դրանք այն ընկերություններն են, որոնք ունեն փոքր արտադրական ծավալներ, փոքր ձեռնարկություններ են և չեն ապահովում սանիտարահիգիենիկ նորմերը, որոնք ներկայացված են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Ըստ Ա. Բախչագուլյանի` խնդիրներ են եղել նաև մակնշման հետ կապված: «Քանի որ ընկերություններն օրական արտադրում էին մոտավորապես 60-75 կգ պանիր, այդ պանիրները հավուր պատշաճի մակնշված չեն, և խմբաքանակ որպես այդպիսին չի երևում, որ կարողանանք հետկանչ կազմակերպենք: Այդ խմբաքանակի հետ կապված բոլոր առաջադրանքները տրվել են և բոլոր 59 ընկերություններում արտադրված արտադրանքի խմբաքանակը պետք է պարտադիր մակնշված լինի, որպեսզի մենք կարողանանք ապահովել հետագծելիությունը և հետկանչը շուկայից»,-նշեց Աբրամ Բախչագուլյանը:
Վարչապետը Բախչագուլյանի ելույթից հետո ասաց. «Վնաս է հասցնում առողջությանը, ու դեռ դրա համար էլ վճարո՞ւմ են մեր քաղաքացիները, որ այդ պանիրը օգտագործելուց հետո առաջանում են հիվանդություններ: Մենք պետք է հրապարակային դարձնենք այդ արտադրողների անունները, ձեռնարկությունների անունները, պանրի տեսակի անվանումը, որ քաղաքացիները չօգտվեն դրանցից»:
Ըստ Բախչագուլյանի՝ խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզ է դարձել, որ խոշոր արտադրողներն ավելի պարտաճանաչ են, և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ իրենց կողմից արտադրված արտադրանքում չեն առաջացնում, որովհետև ներդրել են անվտանգության համակարգերը և կարողանում են ապահովել սանիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողությունը: «Մեր խնդիրը փոքր արտադրություններն են, սակայն մենք պարբերարաբար հսկողության տակ ենք առնում այդ արտադրությունները, և պետք է նշեմ, որ Լոռու մարզում, բացի գրանցված տնտեսվարող սուբյեկտներրից, կային նաև այլ գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում էին պանիր, բայց գրանցված չէին, և այդ ընկերություններում օրենքի պահանջի ստուգումներ չկարողացանք իրականցնել»,-ասաց Բախչագուլյանը:
Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե պատժամիջոցները, որոնք այսօր օրենսդրությունը տրամադրում է, բավարա՞ր են, թե՞ անհրաժեշտ է խստացնել օրենսդրությունը, որին ի պատասխան՝ Բախչագուլյանն ասաց. «Մեր կարծիքով անհրաժեշտ է խստացնել, քանի որ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում մենք չենք կարողանում դադարեցնել այս կամ այն արտադրատեսակի արտադրությունը: Միայն եթե հայտնաբերում ենք վտանգավոր սննդամթերք, այդ դեպքում ենք կարողանում կասեցնել այդ արտադրությունը կամ առանձին արտադրատեսակի արտադրությունը: Եթե մենք 59 տնտեսվարող սուբյեկտներից այս 18-ում ենք հայտնաբերել լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր սննդամթերք, չի բացառվում, որ եթե վաղը գնանք, մյուս 41-ում նորից լինեն այս խնդիրները, որովհետև խնդիրները մեծ մասամբ պայմանավորված են սանիտարահիգիենիկ նորմերի չկատարմամբ: Իսկ դրա նկատմամբ մեր օրենսդրությունը սահմանում է միայն վարչական պատասխանատվություն, բոլոր տնտեսվարող սուբյեկտները վարչական պատասխանատվության ենթարկվել են, սակայն իրենց տրվել է առաջադրանք վերացնել խախտումները, սակայն օրենսդրությունը չի սահմանել՝ ինչ տոկոսով պետք է վերացնել այդ խախտումները, որ կարողանան նորից սկսել արտադրությունը»,-ասաց սննդի անվտանգության վարչության պետը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան