ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես Կոպենհագենում 11/07/2012 11:14 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության և Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների և այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:
Բացման խոսքով հանդես եկավ Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը:
Այնուհետև, ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` «Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը» թեմայով: Նա, իր խոսքում կարևորելով այսպիսի ցուցադրության կարևորությունը Կոպենհագենում, անդրադարձավ Հայոց ցեղասպանության և տարբեր ժողովուրդների և երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը:
Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելույթում ներկայացրեց դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը: Ելույթով հանդես եկավ նաև Յուսի Բյորնը` ներկայացնելով իր տատի` նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնին նվիրված «Չերգված հերոսուհին» ֆիլմի նախագիծը:
Իր խոսքում Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ սկանդինավյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ակտիվորեն արձագանքեցին հայ ժողովրդին պատուհասած այդ արհավիրքին և կարողացան մարդասիրական լայն գործունեություն ծավալել հայերին փրկելու, ապաստան տալու և սնունդ ապահովելու ուղղությամբ:
Դեսպանը հիշատակեց նվիրյալ սկանդինավցիների անունները և կարևորեց ապագայի այն տեսլականը, որով առաջնորդվում էին «հայասիրական մղումներով տոգորված այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել և հայտնվել էին Օսմանյան կայսրության կողմից ստեղծված դժոխային պայմաններում` նպատակ ունենալով ամեն գնով օգնել և սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերին»:
Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծեց. «Անգնահատելի է այս անձանց նվիրումը, դժվար է բառերով արտահայտել կրած ֆիզիկական և հոգեկան այն ցավը, որ սկանդինավյան հայասերներն ապրում և վերապրում էին ամեն օր` տեսնելով, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ»: Դեսպանը նշեց նաև, որ «մենք եկել ենք ոչ թե ողբալու մահը, այլ ոգեկոչելու կյանքը»:
Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին և, հատկապես, Դանիայի Թագավորական գրադարանին, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ի դեմս տնօրեն Հայկ Դեմոյանի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից